Рубрика: Հայոց լեզու 9

Մայրենի Գիտնականը 30.11.2020

  1. Հետևյալ բառերն ու արտահայտությունները փոխարինիր այլ բառերով ու արտահայտություններով.

Դրմբացնել – գցել, խփել

Մազեղեն մթերող գրասենյակ – Մորթիների ընդունման տեղ

Խելքդ ի՞նչ է կտրում — ի՞նչ ես մտածում

Հորել – գետնի կամ հողի տակ պահել

Մեկին վառել – մեկի տեղը իմանալ

Ճար չկա – հնար չկա, միջոց, փող չկա

Ծեգը ծեգին – առավոտ շատ շուտ

Կածան – անտառի միջով նեղ ճանապարհ:

4. Բնութագրի՛ր որսորդ Բալաբեկին:

Որսորդ Բալաբեկը շատ գլուխգովան էր, բայց նաև շատ աշխատասեր: Նա բոլոր միջոցները փորձեց, որպեսզի բռնի խորամանկ աղվեսին:

5. Բնութագրի՛ր  Գաբոյի Եփրեմին՝ օգտվելով համապատասխան հատվածներից:

Գաբոյի Եփրեմը շատ խելացի, իմաստուն և փորձառու մարդ էր: Նրա տված ճիշտ խորհուրդներով որսորդ Բալաբեկին հաջողվեց բռնել խորամանկ աղվեսին:

9. Ի՞նչ գիտես արգելանոցների և <<Կարմիր գրքի>> մասին:

Արգելանոցները դրանք այն տեղերն են, որտեղ պահում են հազվագյուտ կենդանիներ, որոնց տեսակները կամ շատ քիչ են, կամ  ընդհանրապես չկան: Նրանց այդտեղ պահում են, որպեսզի մարդիկ նրանց չորսան: Հայաստանում բոլորիս հայտնի է <<Խոսրովի արգելոցը>>: <<Կարմիր գիրքը>> դա մի գիրք է, որի մեջ նշվում են կենդանիների, բույսերի, թռչուների անուններ, որոնք արդեն չկան, անհետացել են: