Հատկացուցիչ

Հեռացված հատկացուցիչ է կոչվում այն հատկացուցիչը, որն իր հատկացյալից բաժանված է այլ բառերով կամ բառակապակցությամբ (օրինակ՝ որոշիչ բառակապակցությամբ կամ դերբայական դարձվածով)։

Կետադրությունը

  • Եթե հատկացուցչի և հատկացյալի միջև կա որոշիչ բառակապակցություն կամ դերբայական դարձված, ապա դրանց միջև դրվում է բութ։

Օրինակներ

  • Արթուրի` ներկաներին ուղղված ողջույնը (այստեղ «ներկաներին ուղղված» դերբայական դարձվածն ընկած է «Արթուրի» հատկացուցչի և «ողջույնը» հատկացյալի միջև)։
  • Թռչունների` ամպերի մեջ ճախրող երամը։

Տրոհվող հատկացուցչի կետադրությունը, էջ 28

http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2018/04/gorcnakan_varjutyunner_hayoc_lezvic.pdf

Քամին սկսեց փոփոխացնել Մանուշի՝ ծաղկեպսակի տակից դուրս եկած խոպոպները։

Աղջիկը գլուխը խոնարհում է տղայի՝ մրրկածուփ զգացմունքից եռացող կրծքին։

Գուսանը մոլորվեց կիրճի՝ օձի նման գալարվող քերծերում։

Հայն իր բնօրրանը համարել է Աստծու՝ մեծ հոգածությամբ ու սիրով ստեղծած դրախտը։

Օշականի՝ համայն հայությանը քաջ ծանոթ ճանապարհին քարե մի վիթխարի մատյան է կանգնած, որի կիսաբաց էջերի վրա դրոշմված է հայկական այբուբենը։

Հայի այլազգիների հետ չձուլվելու գաղտնիքը պիտի որոնել երեսունվեց տառերից բաղկացած այբուբենի մեջ։

Մաշտոցի՝ լույս դարձած աճյունը ամփոփված է Օշական գյուղում։

Մատռվակը արծաթազօծ սկահակից մատուցում էր կավե կարասների՝ արյունը բռունց հանող յոթնամյա գինին։

Ահա Մասիսի՝ երկնքի լազուրի մեջ կորած գագաթը՝ վեհաշուք ու վեհատես։

Արտերի՝ դեռ մանգաղի երես չտեսած ոսկին ծփում էր և ծածանվում։

Ապառաժի՝ գույներից զրկված ու մթամած կերպարանքն ավելի ընդգծվեց երկնքի՝ աչք շլացնող ոսկեզօծ կարմրի վրա։

Այդ խորհրդավոր լռության մեջ լսվում էր միայն ծորիի՝ քաղցած մանկան լացի պես համառ ճռինչը, որ գրգռում էր նրա՝ առանց այն էլ հոգնածությունից նվաղած նյարդերը։

Նա ինքն էլ, կարծես զգալով իր ինձ վրա թողած ազդեցությունը, սկսեց շարունակել խոսակցությունը։

Նայում էր Սանեի՝ աստղերի պես պսպղացող աչքերին։

Նրանց՝ արշալույսների նման շքեղ և շուշանների նման մաքուր հոգիները բարություն էին բուրում։

Անհաջողության մատնվեցին թշնամու՝ ամրոցը գրավելու բոլոր ճիգերը։

Զինվորները տեսնում էին միայն լուսնի՝ լուսամուտի ապակիների վրա ցոլացող շողերը։

Նա մոտիկից տեսավ հաշվապահի՝ անքուն գիշերներից հիվանդագին ուռած կնճիռներով ծածկված դեմքը։

Սակայն Նեմրութի՝ Սերոբի կնոջ հետ սարերում թափառելը դուր չէր գալիս իր խմբի զինվորներին։

Այդ ժամանակ միայն Բաբեի՝ խորշոմների ցանցով պատած արևախանձ դեմքը անսահման բավականությունից ճառագեց։

Չարենցի՝ տասնինը տարեկանում գրած «Աթիլլա» պոեմը պարզապես աներևի ծնունդ է։

Հանդիպակաց ձյունածածկ լեռներից փչող ընդդիմադիր հովը համբուրում էր մեր՝ արևից ու քամուց թրծված դեմքերը։

Ոտքերը հազիվ էր փոխում քաղաքի՝ անձրևից ու փոշուց լպրծուն դարձած փողոցներով։

Կրակը լափում էր բուրգի ճարճատյունով՝ բյուրավոր կայծեր դեպի երկինք արձակող տափակաները։

Նրա՝ արևից կիզված և հողմախանձ դեմքը պղնձի գույն ուներ։

Կեսօրից բավական անցել էր, երբ Սամվելի՝ բոլորովին հոգնած ասպախումբը հասավ զովասար նավամատույցին։

Երևում էր միայն Բզնունյաց ծովակի՝ հայելու նման նեղ շերտը։

Assignments for 12.11.26

504 Essential Lesson 4 /Page 10, slide 15, learn all the words with their definitions and do the Fill in the Blanks and Synonym Search

  1. humid
  2. vanish
  3. dense
  4. predict
  5. villan
  6. vapor
  7. enermous
  8. theory
  9. utilize
  10. descend
  11. eliminate
  12. circulate
  1. spread — b
  2. wipe out — b
  3. huge — d
  4. thick — b
  5. come down — c
  6. wicked person — a
  7. moist — b
  8. foretell — c
  9. gases — c
  10. disappear — c
  11. explanation based on thought — c
  12. make us of — b
    Navigate Reading; Nigerian video games score highly / slide 48, Grammar slide 49/6a

  1. l’ve live
  2. I moved
  3. has gone up
  4. I haven’t been
  5. they just took
  6. took
  7. I’ve never lived
  8. I’ve been
  9. I’ve also just

Նոյեմբերի 10

Արևմտահայերենից արևելահայերեն․ լեզվական փոխադրություն

Վազգեն Շուշանյանի «Սիրո և արկածի տղաքը» վեպի 1-ին գլուխը փոխադրել արևելահայերեն (9-րդ էջից)։

Ուրիշ, ուրիշ էր կյանքը, երբ ես անբան ու թափառաշրջիկ էի․․․ Հիմա, երբ բոլորի նման ես էլ ստիպված եմ լուրջ ու խոհուն երիտասարդ դառնալ, երբ ապագան ուսերիս է ճնշում ու սպառում ուրախությունս, երբ օրերս գետին են ընկնում աշնանահար տերևների պես, երբ այլևս գիտեմ կյանքի լավն ու վատը, օրը՝ տղմոտ ու տրտմաբեկ, գիշերը՝ խուլ ու ցավատանջ, քաղաքները՝ ապականված փողոցներով, երբ ճանաչում եմ, ափսոս, ամեն հաճույք իր տգեղ ու զզվելի մերկության մեջ, երբ դադարել եմ զգայուն ու գեղեցիկ պատանի լինելուց և չեմ կարողանում նայել աղջիկներին աղաչող ու խռովված աչքերով, երբ արդեն լիրբ եմ բոլորի պես, լիրբ, լիրբ, հիշում եմ անցյալը՝ պայծառ ու լուսաշող, և գլուխս թաղած բարձիս մեջ, փոքրիկ ու հպարտ տղայի պես, որի սիրտը լցվել է, բայց նա չի ուզում արտասվել։

Ինչ լավ, ի~նչ լավ էր անցյալը․․․

Հիշում եմ դառնությամբ ամեն կորսված օր, աչքերս՝ խոնավ, շուրթերս՝ գունատ, իսկ մազերս՝ խառնիխուռն, հենվում եմ կորսված երջանկությանը։ Սիրտս ցավում է։ Խփում է ամուր՝ նոր վիրավորված անասունի սրտի պես, տաք կրծքիս տակ։

Սա պատահում է ինձ հետ ընդհանրապես այն ժամանակ, երբ անձրևում է առատ ու բարի կաթիլներով իմ բնակած տան կանաչախիտ ու անուշ պարտեզի վրա։ Սենյակս նետված է ծառերի ու ծաղիկների մեջ կորած ամառանոցի խորքում։ Դռանս առջև վարդենին մագլցում է պատուհանիցս ի վեր, իսկ որթատունկը մյուս կողմից ոստերով բարձրանում է վերին հարկ։ Քիչ այն կողմ պատուտակն իր ոստերն է նետում նույնիսկ քարերի սրտի մեջ։ Երբ անձրևում է, դուռս բացում եմ ու ընկղմվում կիսախարխուլ ու աղքատիկ բազկաթոռիս մեջ։ Ծխամորճս լցնում եմ բնազդաբար և ծուխն անհագորեն քաշում ներս՝ ինչպես այն ժամանակ, երբ փողոցի շլացած ստահակ էի։

Սիրտս ուռչում է, և շուրթերս շարժվում են ինքնաբերաբար։ Մռնչում եմ ատամներիս արանքից՝ չարտասվելու համար, և մեծ ճիգով երգում կասկածելի վայրերում սովորած սիրո տխուր մի եղանակ ու հետզհտե չարանում աշխարհի դեմ, որ բոլորիս աղտոտում է։

Ծնվում ենք թարմ ու փափուկ, պայծառ ու անուշ աչուկներով, ինչպես ծաղիկն է բուսնում թաց ու բարեբեր հողի ծոցից։ Մեր շուրթերը մաքուր են, և մեր թաթիկները՝ անմեղ։ Մեզ ծնողները գուրգուրում են մեր վրա այն, ինչ իրենք են կորցրել, ավաղ, մեր անբծությունն ու շնորհը։ Բայց օրերը թավալվում են, և հասակ ենք նետում ուրախության ու շռայլության կամ թշվառության մեջ, հարուստի ապրանքի թե խարխուլ խրճիթի սև երդիկի տակ․ մեկ է, աշխարհը մեզ աղտոտում է, և դառնում ենք անասուն, բոլորի պես, գարշելի ճանկերով, պատրաստ առաջին իսկ առիթով իրար բզկտելու։

Ու հիշում եմ․․․ ծխախոտիս մոխրագույն ու ոլորուն ծխի միջից ինչքան սիրելի, անուշ ու գեղեցիկ դեմքեր․․․ Անձրևը հաճախ թրջում է ծնկներս, մեր պարտեզի տանձենիները չարչարվում են տեղատարափի տակ․ երեկ դեռ ժամ առ ժամ հասունանում էին արևի ջերմության մեջ՝ այս գեղեցիկ, խոշոր ու հյութեղ տանձերը․․․ Ինչ առատաձեռն ու գուրգուրալից է բնությունը։ Ընկղմվես նրա ծոցը ու անհետանաս․․․ Գլուխդ առնես ու գնաս անծանոթ ու հղի ճանապարհներով, չիմանաս մարդկանց փառքն ու հարստությունը, ուրախություններն ու ցավը․․․ Վերադառնաս քո անցյալին, դառնաս նորից անբան թափառաշրջիկ, որը չգիտի, թե այսօր որտեղ է գիշերելու․․․ Այո, ի՜նչ հետաքրքիր կլինի, հագնեմ բանվորական շապիկ, կապույտ տաբատ, թողնեմ այս չար ու շնական գրքերը սեղանիս վրայով, նամակների այս սնամեջ դեզը, բոլոր այս խենթ ու հին երգերը, դառնամ նորից անբան թափառաշրջիկ․․․

Նոյեմբերի 6-հանրահաշիվ

ՄԱՍ I. ՏԵՍԱԿԱՆ ՆՅՈՒԹ

1. Թվային ֆունկցիայի հասկացությունը

Թվային ֆունկցիա է կոչվում այն համապատասխանությունը, որի միջոցով X բազմության յուրաքանչյուր x տարրի համապատասխանում է Y բազմության միակ y տարր։

Գրում են՝

y = f(x)

որտեղ՝

  • x-ը անկախ փոփոխականն է կամ արգումենտը,
  • y-ը կախյալ փոփոխականն է,
  • f-ը ֆունկցիայի նշանակումն է։

Օրինակ՝ f(x) = 2x + 3։

Եթե x = 2, ապա՝

f(2) = 2 · 2 + 3 = 7։

Այսինքն՝ 2 արգումենտի համապատասխան արժեքը 7 է։

2. Ֆունկցիայի որոշման տիրույթը

Ֆունկցիայի որոշման տիրույթ (D(f)) է կոչվում արգումենտի այն բոլոր արժեքների բազմությունը, որոնց դեպքում ֆունկցիան իմաստ ունի։

Որոշման տիրույթը գտնելիս պետք է հաշվի առնել հետևյալ պայմանները։

1. Կոտորակի հայտարարը չպետք է հավասար լինի զրոյի։

2. Զույգ աստիճանի արմատի տակ գտնվող արտահայտությունը պետք է լինի ոչ բացասական։

3. Լոգարիթմի արգումենտը պետք է լինի դրական։

Օրինակ 1.

f(x) = 1/(x − 4)

Պետք է՝ x − 4 ≠ 0։

Ուրեմն՝ D(f) = (−∞; 4) ∪ (4; +∞)։

Օրինակ 2.

f(x) = √(x + 5)

Պետք է՝ x + 5 ≥ 0։

Ուրեմն՝ D(f) = [−5; +∞)։

3. Ֆունկցիայի արժեքների բազմությունը

Ֆունկցիայի արժեքների բազմություն (E(f)) է կոչվում այն բոլոր y արժեքների բազմությունը, որոնք ստացվում են, երբ x-ը փոփոխվում է որոշման տիրույթում։

Օրինակ՝

f(x) = x²

Քանի որ ցանկացած իրական x-ի համար x² ≥ 0, ապա՝

E(f) = [0; +∞)։

4. Ֆունկցիայի գրաֆիկը

y = f(x) ֆունկցիայի գրաֆիկ է կոչվում կոորդինատային հարթության այն բոլոր (x; y) կետերի բազմությունը, որոնց համար՝

y = f(x), x ∈ D(f)։

Գրաֆիկը կառուցելու համար՝

  1. Ընտրում ենք արգումենտի մի քանի արժեք։
  2. Հաշվում ենք ֆունկցիայի համապատասխան արժեքները։
  3. Ստանում ենք (x; y) կետերի աղյուսակ։
  4. Նշում ենք կետերը կոորդինատային հարթության վրա։
  5. Միացնում ենք դրանք համապատասխան գծով՝ հաշվի առնելով ֆունկցիայի բնույթը։

5. Ֆունկցիայի գրաֆիկի և կոորդինատային առանցքների հատման կետերը

Օրդինատների առանցքի հետ հատման կետը

Գտնելու համար x = 0 տեղադրում ենք, եթե 0-ը պատկանում է որոշման տիրույթին։

Այս դեպքում y = f(0)։

Աբսցիսների առանցքի հետ հատման կետերը

Գտնելու համար լուծում ենք՝

f(x) = 0։

Ստացված արմատները ֆունկցիայի զրոներն են։

6. Ֆունկցիայի զրոները և նշանապահպանման միջակայքերը

Ֆունկցիայի զրոներ են կոչվում այն x արժեքները, որոնց դեպքում f(x) = 0։

Ֆունկցիան՝

  • դրական է այն միջակայքերում, որտեղ f(x) > 0,
  • բացասական է այն միջակայքերում, որտեղ f(x) < 0։

Գրաֆիկորեն՝

  • գրաֆիկը x-երի առանցքից վերև է, երբ f(x) > 0,
  • գրաֆիկը x-երի առանցքից ներքև է, երբ f(x) < 0։

7. Ֆունկցիայի աճման և նվազման միջակայքերը

Ֆունկցիան կոչվում է աճող միջակայքում, եթե այդ միջակայքի ցանկացած x₁ և x₂ արժեքների համար, երբ x₁ < x₂, տեղի ունի՝

f(x₁) < f(x₂)։

Ֆունկցիան կոչվում է նվազող միջակայքում, եթե x₁ < x₂ դեպքում՝

f(x₁) > f(x₂)։

Գրաֆիկորեն՝

  • աճող ֆունկցիայի գրաֆիկը ձախից աջ բարձրանում է,
  • նվազող ֆունկցիայի գրաֆիկը ձախից աջ իջնում է։

8. Զույգ և կենտ ֆունկցիաներ

Ֆունկցիան կոչվում է զույգ, եթե՝

f(−x) = f(x)։

Զույգ ֆունկցիայի գրաֆիկը համաչափ է Oy առանցքի նկատմամբ։

Օրինակ՝ f(x) = x²։

Ֆունկցիան կոչվում է կենտ, եթե՝

f(−x) = −f(x)։

Կենտ ֆունկցիայի գրաֆիկը համաչափ է կոորդինատների սկզբնակետի նկատմամբ։

Օրինակ՝ f(x) = x³։

Նշում․ զույգ կամ կենտ լինելու համար որոշման տիրույթը պետք է համաչափ լինի զրոյի նկատմամբ։

9. Ֆունկցիայի սահմանափակությունը

Ֆունկցիան կոչվում է վերևից սահմանափակ, եթե գոյություն ունի այնպիսի M թիվ, որ բոլոր x-երի համար՝

f(x) ≤ M։

Ֆունկցիան կոչվում է ներքևից սահմանափակ, եթե գոյություն ունի այնպիսի m թիվ, որ բոլոր x-երի համար՝

f(x) ≥ m։

Եթե երկու պայմաններն էլ կատարվում են, ֆունկցիան սահմանափակ է։

10. Ֆունկցիայի մեծագույն և փոքրագույն արժեքները

Ֆունկցիայի մեծագույն արժեքն այն ամենամեծ արժեքն է, որը ֆունկցիան ընդունում է իր որոշման տիրույթում։

Փոքրագույն արժեքն այն ամենափոքր արժեքն է, որը ֆունկցիան ընդունում է իր որոշման տիրույթում։

Գրաֆիկի միջոցով դրանք որոշվում են համապատասխանաբար ամենաբարձր և ամենացածր կետերի օրդինատներով՝ հաշվի առնելով որոշման տիրույթը։

11. Ֆունկցիայի տրման եղանակները

Ֆունկցիան կարելի է տալ տարբեր եղանակներով։

  1. Բանաձևով՝ y = 2x − 1։
  2. Աղյուսակով՝ արգումենտի և ֆունկցիայի համապատասխան արժեքների միջոցով։
  3. Գրաֆիկով՝ կոորդինատային հարթության վրա։
  4. Բառային նկարագրությամբ՝ համապատասխանության կանոնը բառերով ներկայացնելով։

12. Ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխություններ

Եթե հայտնի է y = f(x) ֆունկցիայի գրաֆիկը, ապա կարելի է կառուցել նաև այլ ֆունկցիաների գրաֆիկները։

  • y = f(x) + a — գրաֆիկը տեղափոխվում է ուղղահայաց՝ a միավորով։
  • y = f(x + a) — գրաֆիկը տեղափոխվում է հորիզոնական՝ −a միավորով։
  • y = −f(x) — գրաֆիկը համաչափ է դառնում Ox առանցքի նկատմամբ։
  • y = f(−x) — գրաֆիկը համաչափ է դառնում Oy առանցքի նկատմամբ։
  • y = |f(x)| — գրաֆիկի Ox առանցքից ներքև գտնվող մասը արտապատկերվում է վերև։
  • y = f(|x|) — աջ կիսահարթության գրաֆիկը հայելային արտապատկերվում է նաև ձախ կիսահարթության մեջ։

Օրինակ։

Տրված է y = x² ֆունկցիան։

Եթե կառուցենք y = (x − 2)² ֆունկցիայի գրաֆիկը, ապա y = x² գրաֆիկը տեղափոխվում է 2 միավոր դեպի աջ։

Եթե կառուցենք y = x² + 3 ֆունկցիայի գրաֆիկը, ապա այն տեղափոխվում է 3 միավոր դեպի վեր։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Կատարե՛ք առաջադրանքները՝ հիմնվելով տեսական նյութի վրա։

Ա. Ֆունկցիայի արժեքների և որոշման տիրույթի գտնում

1. Տրված է f(x) = 3x − 5 ֆունկցիան։ Գտե՛ք՝

ա) f(0), բ) f(2), գ) f(−3), դ) f(1/3)։

ա․ -5

բ․ 1

գ․ -14

դ․ -4

2. Տրված է f(x) = x² − 4x + 3 ֆունկցիան։ Գտե՛ք՝

ա) f(0), բ) f(1), գ) f(2), դ) f(−1)։

ա․ 3

բ․ 0

գ․ 1

դ․ 8

3. Գտե՛ք ֆունկցիայի որոշման տիրույթը.

ա) y = 5/(x − 3)

D(y) = (-անվերջություն; 3) U (3; +անվերջություն)

բ) y = 1/(x² − 9)

D(y) = (-անվերջություն; -3) U (-3; 3) U (3; +անվերջություն)

գ) y = √(x − 4)

D(y) = [4; +անվերջություն)

դ) y = √(7 − 2x)

D(y) = (-անվերջություն; 3.5]

ե) y = (x + 1)/(x² − 4x)

(-անվերջություն; 0) U (0; 4) U (4; +անվերջություն)

4. Գտե՛ք f(x) = 2x² − 3x + 1 ֆունկցիայի այն արժեքները, որոնց դեպքում՝

ա) x = −2, բ) x = 0, գ) x = 1, դ) x = 3։

ա․ 23

բ․ 1

գ․ 2

դ․ 28

5. Տրված է f(x) = 2x + 7։ Գտե՛ք x-ի այն արժեքը, որի դեպքում՝

ա) f(x) = 0

-3.5

բ) f(x) = 5

-1

գ) f(x) = −3

-5

դ) f(x) = 11։

2

Բ. Ֆունկցիայի գրաֆիկի կառուցում և ուսումնասիրում

6. Կառուցե՛ք y = 2x − 4 ֆունկցիայի գրաֆիկը՝ կազմելով արժեքների աղյուսակ։ Գտե՛ք գրաֆիկի հատման կետերը կոորդինատային առանցքների հետ։

x−10123
y-6-4-202

2x — 4 = 0 —> 2x = 4 —> x = 2

(2;0)

y = 2 * 0 — 4 = -4

(0; -4)

7. Կառուցե՛ք y = x² − 4 ֆունկցիայի գրաֆիկը։ Գտե՛ք՝

x−3−2−10123
y50-3-4-305

ա) ֆունկցիայի զրոները,

x2 — 4 = 0 —> x2 = 4 —> x1 = -2, x2 = 2

բ) Oy առանցքի հետ հատման կետը,

y = 0 — 4 = -4 —> (0; 4)

8. Կառուցե՛ք y = −x² + 4 ֆունկցիայի գրաֆիկը։ Որոշե՛ք՝

x−3−2−10123
y-503430-5

ա) ֆունկցիայի զրոները,

-x2 + 4 = 0 —> x2 = 4 —> x1 = -2, x2 = 2

բ) մեծագույն արժեքը,

գ) աճման և նվազման միջակայքերը։

(-անվերջություն; 0]

[ 0; -անվերջություն)

English 06.11.2026

Navigate B1 . slide 44/ 4a, page 47, ex -es 5a, 7a

  1. Land
  2. park
  3. university
  4. pollution
  5. waste and rubbish
  6. space
  7. businesses
  1. being
  2. to become
  3. to set out
  4. to save
  5. to save
  6. to be
  7. returning
  8. to buy
  9. fighting
  10. enjoying
  1. thinking
  2. to do
  3. being
  4. to help
  5. becoming
  6. acting
  7. to eat
  8. to eat
  9. to make
  10. to work

Watch the vox pops and answer the questions in written form.

What’s your favourite kind of film?

My favourite kind of film is Comedy and Detective.

What’s your favourite movie of all time?

My favourite Comedy film are 11 friends of ocean, Classmates, Bye-bye Daddy, but my favourite Serials is Braking Bad, The Mentalist, Dexter and Home.

Լինել գրագետ։ Էմիր Կուստուրիցա

Էմիր Կուստուրիցայի ելույթը Բելգրադի գրքի միջազգային 60-րդ տոնավաճառի բացմանը, 2015 թ. Անցյալ դարում լինել գրագետ նշանակում էր լինել հարգված։

Անցյալ դարում լինել գրագետ նշանակում էր լինել հարգված։ Քիչ բան չէր, հաճախ՝ նույնիսկ ավելին էր։ Գրագետ մարդը, որտեղ էլ հայտնվեր, ուշադրության էր արժանանում։ Դպրոցում, կինոթատրոնում, փողոցում, թատրոնում, տրամվայի կանգառում, գնչուական թաղամասում։ Խոսքը միայն քերականական գրագիտության մասին չէ, ոչ էլ այն պատրանքի, որ ստեղծում են տեղեկատվական հեղափոխությունն իրականացնող ժամանակակից ինքնուսները։
Երբ որևէ մեկի մասին ասում էին «գրագետ է», կարծես բարձրաձայն հարգանք էին արտահայտում այդ մարդու նկատմամբ, որի գլխավերևում ամպ էր սավառնում՝ իբրև մեծ գաղտնիք պարուրելով գլուխը, բայց նաև ոչ պակաս մեծաթիվ առաքինությունները։ Գրագետ մարդը կատարյալ չէր, բայց կատարելությունը նրա նպատակն էր։ Նա էլ էր մխիթարվում անգլիական «Nobody is perfect» ասացվածքով, իսկ նրա բարձրագույն մարմնավորումը արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսն էր։


Գրագետ մարդն անհետացավ՝ մնալով տեղեկատվական հեղափոխության աղբակույտի տակ։ Նա չար չէր, կոռումպացված չէր և չհամաձայնեց այն գաղափարին, թե Աստված չկա։ Ծայրահեղ դեպքում համաձայն էր Յունգի այն մտքին, որ Աստծո գոյությունը պնդողներից ավելի հիմար կարող են լինել միայն նրանք, ովքեր ժխտում են այն։ Գրագետ մարդը ձգտում էր ճշմարտության, բարության և վսեմության։ Նա ոչնչով նման չէր մեր ժամանակների դեմքը դարձած հակահերոսին։ Երբեք ամբողջությամբ իրական չէր, թեև մենք սեղմում էինք նրա ձեռքը։ Նման էր կերպարի, որը դուրս է եկել գրքի էջերից ու կանգնել մեր առջև, ինչպես այն ճշմարտությունը, որ առանց հիշողության մեջ դրոշմված պատկերների և գրքերի ամբողջական գլուխների` գրագետ մարդ չի լինում։
Գրագետ մարդը առաքինի էր, անսանձ, կրքոտ, ինչպես Օսկար Ուայլդը, բայց գիտեր խոսքով` ինչպես սրով, զատել ճաշակն անճաշակությունից և ցույց տալ մտածելու ուղին ու կերպը։ Ամեն ինչով տարբերվում էր մեր օրերի հակահերոսից՝ ինքնասիրահարված սելֆի-մարդուց, որը չի հավատում պատմությանը, կորպորատիվ կապիտալիզմն ընդունում է որպես ճակատագիր և ջանք չի խնայում ապացուցելու, որ իր հարևանը, ինչպես և մի ամբողջ ժողովուրդ, քոռ կոպեկ չարժի։ Նա իր այֆոնով սելֆիներ է անում և մեծ հուզմունքով հետևում դեմքի յուրաքանչյուր պզուկի զարգացմանը․․․
Պատմության գծած էթիկական և բարոյական նորմերը մենք պահպանում էինք` ոչ միայն ծնողների սպառնալիքների վախից։ Դեռ նոր սաղմնավորվող հոգևոր գործընթացների գաղտնի մեխանիզմները մեզ համար բացահայտում էր գրագետ մարդը։ Մենք այդ դասը քաղել ենք ուսանող Ռասկոլնիկովից, իսկ երբ մեզ համար պարզ չէր, թե ինչու էր նա ուզում սպանել վաշխառու պառավին, խորասուզվում էինք նրա չարչարանքները նկարագրող էջերի մեջ, նրա երկընտրանքները վերապրելով իբրև մերը, և նրանից սովորում, թե ինչպիսի փորձություններ ու դժբախտություններ են մեզ սպասում, և այդ ամենը հասկանում էինք ավելի լավ, քան եթե երկու կյանք ապրած լինեինք։
Որքա՛ն դատարկ է պատանեկությունը, որը չի բացահայտել Անտոն Պավլովիչ Չեխովին։ Նրա հերոսի ականջին քամին հասցնում է «Ես քեզ սիրում եմ» խոսքերը, թեև վստահ չենք՝ արդյոք այդ մեծ խոսքերն ասել է այն աղջի՞կը, որին նա սիրահարված էր։ Բայց քամու բերած այդ խոսքերը դարձել են սիրո խորհրդանիշ։ Ի՞նչ կլիներ, եթե մեր հոգին չողողեին Տոլստոյի նախադասությունները, որոնցում լույսն ընկնում է անգամ ամենաչնչին մանրուքի վրա։ Մենք գիտեինք, թե ինչ գույնի էր Վրոնսկու մունդիրի կոճակը, իսկ Աննա Կարենինայի կերպարը մեզ համար ավելի հստակ էր, քան կինոէկրանին հայտնված տպավորիչ դերասանուհունը։ Նա մեզ առաջնորդում էր էջերով, որոնք ջերմացնում էին վեհությամբ, իսկ հաջորդ պահին ողողում մեզ մարդկային վայրագ զգացմունքների ալիքներով՝ մեծ խոսքերի ստվերում զարգացնելով հզոր ու արդիական սյուժետային հանգույցներ։ Թե չլիներ Բուլգակովը, ինչպե՞ս էինք զգալու աբսուրդն ու պարադոքսը․․․ Ժամանակը քիչ է՝ թվարկելու բոլոր գրողներին, որոնք եթե հավասարազոր չեն, ապա պակաս կարևոր չեն, և առանց որոնց գրագետ մարդը չէր կարող ձևավորվել։ Որ ամեն ինչ կորած չէ, իսկ ամեն ինչ երբեք էլ կորած չի լինում, հաստատում են այն երևույթները, որոնք անապատում ծածանվող միայնակ դրոշների պես վկայում են, որ գրագետ մարդիկ կան, պարզապես հեռացել են մեր տեսադաշտից։ Նրանք սեղմված են հազարավոր տեղեկատվական հրաշքների, յութուբների, ռեալիթի շոուների արանքում և սահմանափակված են քաղաքական կոռեկտության՝ համաշխարհային ինքնագրաքննության նորագույն տարբերակով։ Այս տողերի հեղինակը հավատում է, որ այդպիսի դրոշակներն ավելի շատ են, քան մենք կարծում ենք։ Երբեմն նույնիսկ սեղմում ենք նրանց ձեռքը՝ չիմանալով, որ նրանք են։
Երբեք այսքան շատ գիրք չի եղել, և երբեք մարդուն հասանելի չեն եղել այսքան մեծ քանակությամբ գրված էջեր, և միաժամանակ երբեք չի եղել այսքան քիչ գրագետ մարդ։
Այսօր ով ասես չի գրում, բայց քչերն են կարդում։ Այս հողի վրա է աճել այն մյուս մարդը, որին անվանեցինք սելֆի, և որը, ասես էկրանին արտապատկերված մի պանդոկի գռեհկուհի, հայտնվել է մեր աչքի առաջ ու չի կորչի, մինչև տեղի չունենա մեծ կատարսիսը։
Նա մեծացել է խառնաշփոթ հասկացությունների կույտի և այն պատկերացման վրա, թե տեղեկատվության հասանելիությունը նույնն է, ինչ կրթությունը, փողի և ընչասիրության գաղափարախոսության տիրապետության մետաստազների ժամանակներում, երբ միակ կարևոր գործը դեմքի պզուկին անհանգստությամբ հետևելն է։ Սելֆի-մարդն իրականությունը շփոթել է իրապաշտության հետ, որը Դոստոևսկին համարում էր բոլոր ուղղություններից ամենաֆանտաստիկը։ Ինչո՞վ է այդ իրականությունը չափվում և ինչի՞ հետ է համեմատվում, եթե ոչ գրքերի՝ մեր հիշողության մեջ մնացած գլուխների։ Եթե նա չի կարողանում գոյություն ունեցող աշխարհը համեմատել գոյություն չունեցողի հետ, եթե ի վիճակի չէ ստեղծելու աշխարհի սեփական պատկերը, ինչին ընդունակ է միայն գրագետ մարդը, ապա նա ապրում է մի կյանքով, որտեղ տեսախցիկներ պետք չեն, որպեսզի ամեն ինչ վերածվի ռեալիթի շոուի, որը նեոհեթանոսական այն քաղաքակրթությունը պսակող արտահայտություն է, որի նպատակն է ապացուցել, որ մենք սրիկաներ ենք, տականքներ ու գրպանահատներ, և որ մեզ պետք է անդադար պատժել, և որը շարունակ մեր մեջ է ներարկում մեր անպետքության գաղափարը, մինչդեռ դրա հետևում համաշխարհային պլուտոկրատիայի չարամիտ քաղաքական մտադրությունն է՝ ապացուցելու կենսաբանական բնազդներով առաջնորդվելու մեր ճակատագրական հակվածությունը։
Լինել գրագետ՝ սա մի բանաձև է, որը բացում է մարդկային մտքին հասու գաղտնիքների և այն բարիքների դռները, որոնք մարդը կարող է վայելել Երկրի վրա իր կարճատև կեցության ընթացքում։ Միայն գրագետ լինելով կարող է մարդը երջանիկ լինել։ Եթե գրագետ չէ, ինչպե՞ս կարող է գնահատել Ջոնաթան Ֆրանզենին՝ ամերիկացի գրողին, որն արդեն համաշխարհային վեպը վերադարձրել է Տոլստոյի բարձունքներին, Բեռնհարդի հոգևոր բնապատկերներին։
Ես բացում եմ գրքի այս տոնավաճառը, որն ինձ միշտ գրավել է որպես մի վայր, որտեղ մարդկանց բազմությունից կարելի է խաբվել ու մտածել, թե ավտոմեքենաների ցուցահանդես, այլ ոչ թե գրքի տոնավաճառ ես բացում, և որտեղ երբեմն գրքերի արանքով մարդկանց գետ է հոսում՝ մարդկանց, որոնք իրական կյանքից փախչում են՝ ձգտելով դեպի գրքերի բազմությունը, ինչպես հավատացյալն է ձգտում դեպի Աստված։ Պակաս կարևոր չէ այն, որ այստեղ ժամանակ առ ժամանակ հարություն է առնում հենց այն գրագետ մարդը, և որ նա ազատ շրջում է՝ վերակենդանացնելով անցյալ դարի պատկերները, և եթե ոչ այլուր, ապա գոնե այստեղ արժանանում է այն փառքին ու ուշադրությանը, որ երբեմնի քաղաքում էր վայելում, որտեղ գլխավոր դեմքերից մեկն էր։ Եվ որ նրան կտեսնի որևէ երեխա, որի կյանքում՝ հետագայում, երբ մեծանա ու դառնա մեզ պես, ամեն ինչ այլ կերպ կլինի։

Classroom activities: 05․11․26 Reading Universally Popular

“In a few words, express your opinion about the story.”
Then answer the following questions in written form.

  1. Is it better to be satisfied with what you have or to always dream of something better?

Gratitude is essential for peace. While ambition can drive progress, constant discontent makes people blind to the real blessings and stability they already have.

  1. Can the desire to be admired by others make people unhappy?

Yes. Relying on external validation traps a person in constant anxiety, as true happiness cannot be built on the envy or approval of others.

  1. Is Mathilde responsible for her own misfortune?

Mostly, yes. Her pride and vanity caused her downfall, especially her refusal to confess losing the necklace. However, bad luck also played a role.

  1. Does social status determine a person’s happiness?

No. Status cannot bring inner peace. Mathilde was miserable in a comfortable middle-class life simply because she craved luxury. Real joy comes from inner contentment, not social standing.

  1. Is honesty always the best policy, even when telling the truth may be difficult?

Yes. Mathilde’s refusal to tell the truth cost her ten years of hard labor. A simple confession would have revealed the necklace was fake and saved her life from ruin.

Նոյեմբերի 5-Հանրահաշիվ

1. Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

(3/4 − 1/2) · 8 + √49 − 2³ =

3/4 — 1/2 = 1/4

8 * 1/4 = 2

2 + 7 = 9

9 — 23 = 1

2. Պարզեցրե՛ք արտահայտությունը.

3(2x − 5) − 2(3x − 4) + 7 = 6x — 15 — 6x + 8 + 7

(6x — 6x) + (-15 + 8 + 7) = 0

3. Արտահայտությունը վերլուծե՛ք արտադրիչների.

x² − 7x + 12 = x2 — 3x -4x + 12

x(x — 3) — 4(x — 3) = (x-3)(x-4)

4. Լուծե՛ք հավասարումը.

5(2x − 1) − 3(x + 2) = 2x + 8 = 10x — 5 — 3x — 6 = 2x + 8 = 7x — 11 = 2x + 8

7x — 2x = 8 + 11

5x = 19

x = 19/5 = 3.8

5. Լուծե՛ք քառակուսի հավասարումը.

2x² − 7x + 3 = 0

D = 49-24 = 20

x1 = 12/4 = 3

x2 = 2/4 = 1/2 = 0.5

6. Լուծե՛ք անհավասարումը.

3(2x − 1) ≤ 4x + 7 = 6x -3 ≤ 4x + 7

6x — 4x ≤ 7 + 3 = 2x ≤ 10

x ≤ 5

x պատկանում է ( — անվերջությունից, 5]

7. Լուծե՛ք համակարգը.

x + y = 7

2x − y = 5

(x + 2x) + (y — y) = 7 + 5

3x = 12

x = 12/3 = 4

4 + y = 7

y = 7 — 4 = 3

y = 3

8. Գտե՛ք ֆունկցիայի զրոն.

f(x) = x² − 5x + 6

x² − 5x + 6 = 0

D = 25 — 24 = 1

x1 = 5 + 1/2 = 3

x2 = 5 — 1/2 = 2

9. Գտե՛ք f(x) = 3x − 8 ֆունկցիայի հակադարձ ֆունկցիան։

y = 3x — 8

y + 8 = 3x —> x = y + 8/3

f-1(x) = x + 8/3

10. Ապրանքի գինը նախ բարձրացրին 20%-ով, ապա իջեցրին 20%-ով։ Քանի՞ տոկոսով փոխվեց ապրանքի սկզբնական գինը։

x + 0.20 * x = 1.2 x

1.2x — 0.20 * (1.2x) = (1 — 0.20) = 1.2 x * 0.8 = 0.96x

x — 0.96x = 0.04x —> 0.04 * 100% = 40%

Սպարտայի դաստիարակությունը

Սպարտայի դաստիարակությունը (հայտնի է որպես Ագոգե՝ Agoge), հին աշխարհի ամենախիստ, պետականորեն վերահսկվող կրթական ու դաստիարակչական համակարգն էր: Դրա գլխավոր նպատակն էր պատրաստել անվախ, ֆիզիկապես կատարյալ, հնազանդ և հայրենիքին անձնվեր զինվորներ՝ սպարտացի մարտիկներ:

1. Ծնունդը և առաջնային ընտրությունը

Սպարտայում երեխան պատկանում էր ոչ թե ընտանիքին, այլ պետությանը: Ծնվելուց անմիջապես հետո ավագների խորհուրդը (Գերուսիա) զննում էր նորածնին: Եթե երեխան թույլ էր կամ հիվանդոտ, նրան նետում էին Տայգետոսի կիրճը (կամ թողնում էին այնտեղ մահանալու), քանի որ պետությանը պետք էին միայն առողջ ու կենսունակ քաղաքացիներ: Մինչև 7 տարեկանը երեխաները մեծանում էին ընտանիքում՝ խիստ պայմաններում (առանց կապրիզների, չէին վախենում մթությունից կամ մենակությունից):

2. Ագոգե (7-ից 20 տարեկան)

7 տարեկանից տղաներին վերցնում էին ընտանիքներից և տեղավորում հատուկ ռազմական ճամբարներում (ագելաներ): Դաստիարակությունը բաժանվում էր մի քանի փուլի.

  • Ֆիզիկական տանջանքներ և կոփում. Տղաները քայլում էին բոկոտն, գլխաբաց, տարվա բոլոր եղանակներին հագնում էին միայն մեկ թեթև քղամիդ (թիկնոց): Նրանք քնում էին գետից հավաքած եղեգներից պատրաստված կոշտ անկողիններում, որոնք կտրում էին առանց դանակի՝ մերկ ձեռքերով:

  • Սննդի պակաս և գողություն. Նրանց կերակրում էին շատ վատ (հայտնի «սև արգանակով»՝ պատրաստված արյունից, քացախից և լորձից): Որպեսզի կուշտ լինեն, տղաներին դրդում էին գողություն անել: Եթե նրանց բռնում էին գողության պահին, պատժում էին ոչ թե գողանալու, այլ բռնվելու (անճարպկության) համար:
  • Լակոնիկ խոսք. Տղաներին սովորեցնում էին խոսել կարճ, հստակ և դիպուկ (այստեղից էլ առաջացել է «լակոնիկ» բառը՝ Սպարտայի տարածաշրջանի՝ Լակոնիայի անունից):
  • Գրագիտություն և արվեստ. Թեև շեշտը դրվում էր ուժի վրա, նրանց սովորեցնում էին կարդալ, գրել, ինչպես նաև երգել հայրենասիրական ու մարտական երգեր և պարել ռազմական պարեր (որոնք օգնում էին մարտի դաշտում համաչափ շարժվել):

3. Դաժանության փորձություններ

  • Մտրակման փորձություն. Յուրաքանչյուր տարի Արտեմիսի տաճարի մոտ տղաներին դաժանաբար մտրակում էին: Նրանք պետք է դիմանային ցավին առանց որևէ ձայն հանելու կամ լաց լինելու: Որոշ տղաներ մահանում էին այս փորձության ժամանակ՝ հանուն պատվի:
  • Կրիպտիաներ (Գաղտնի պատերազմներ). 14-15 տարեկանում լավագույն պատանիներին ուղարկում էին «գաղտնի առաքելությունների»: Նրանք գիշերները հարձակվում էին ստրուկների (հելոտների) վրա և սպանում ամենաուժեղներին՝ կանխելու համար հնարավոր ապստամբությունները և սովորելու իրական սպանություն:

4. Աղջիկների դաստիարակությունը

Սպարտան հին աշխարհի այն եզակի պետություններից էր, որտեղ կանանց կրթությանը մեծ տեղ էր տրվում: Աղջիկները չէին գնում ռազմական ճամբարներ, բայց տանը զբաղվում էին վազքով, ըմբշամարտով, սկավառակի և նիզակի նետմամբ: Նպատակն այն էր, որ նրանք լինեն ֆիզիկապես ուժեղ, որպեսզի կարողանան առողջ զավակներ ծնել պետության համար: Սպարտացի կանայք հայտնի էին իրենց անկախությամբ և հպարտությամբ:

«Դու ես որոշում․ ի՞նչ կանեիր, եթե…»

Նպատակ՝

  • Սովորողների քննադատական և վերլուծական մտածողության զարգացում՝ հասարակական, իրավական և բարոյական երկընտրանքների քննարկման միջոցով։
  • Նպաստել ինքնուրույն որոշումներ կայացնելու, սեփական դիրքորոշումը հիմնավորելու, այլակարծությունը հարգելու և տարբեր իրավիճակներում պատասխանատու ընտրություն կատարելու կարողությունների ձևավորմանը։

Խնդիր՝

  • Զարգացնել հասարակական և բարոյական խնդիրները տարբեր տեսանկյուններից դիտարկելու և վերլուծելու կարողությունները։
  • Խթանել սովորողների ինքնուրույն մտածողությունը և որոշումներ կայացնելու հմտությունները։
  • Ձևավորել փաստարկված խոսքի, բանավիճելու և սեփական տեսակետը պաշտպանելու կարողություններ։
  • Զարգացնել հակառակ տեսակետները լսելու, հասկանալու և հարգելու մշակույթը։
  • Ուսումնասիրել ազատության, արդարության, հավասարության, պատասխանատվության և մարդու իրավունքների փոխկապակցվածությունը։
  • Նպաստել սովորողների՝ հասարակական խնդիրների նկատմամբ գիտակցված և պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։
  • Զարգացնել խմբային աշխատանքի, համագործակցության և փոխադարձ համաձայնության հասնելու հմտությունները։
  • Խրախուսել նոր փաստերի և հիմնավոր փաստարկների ազդեցությամբ սեփական դիրքորոշումը վերանայելու պատրաստակամությունը

Ակնկալվող արդյունք՝

  • Սովորողները խմբային քննարկումների, դերային խաղերի և իրավիճակային վերլուծությունների միջոցով կներկայացնեն հասարակական խնդիրների վերաբերյալ իրենց հիմնավորված որոշումները՝ բացատրելով դրանց հնարավոր հետևանքները։

Հիմնական հարցադրում՝

«Մարդը միշտ ազատ է իր որոշումներում, թե՞ նրա ընտրության վրա ազդում են հասարակությունը, օրենքները, շրջապատը և սեփական շահերը»։

Սկզբնափուլը՝ քննարկում ենք

  • Երբեմն կարելի է խախտել օրենքը, եթե նպատակը բարի է։
  • Մեծամասնության որոշումը միշտ չէ, որ արդար է։
  • Մարդը պատասխանատու է նույնիսկ այն ժամանակ, երբ ենթարկվում է ուրիշի հրահանգին։
  • Հանուն հասարակության անվտանգության կարելի է սահմանափակել անհատի ազատությունը։
  • Բոլորին հավասար վերաբերվելը միշտ չէ, որ արդար է։

Երեքական խմբի բաժանվել՝ մի խումբը համաձայն է , մեկը ոչ, մյուսը ՝դժվարանում է հստակ պատասխանել և հիմնավորել պատասխանի ընտրությունը

«Բարոյական երկընտրանք» — 10 րոպե

Սովորողներին բաժանել 4 խմբի։ Յուրաքանչյուր խումբ ստանում է մեկ իրավիճակ և պետք է որոշում կայացնի։

Իրավիճակ 1. Ընկերությո՞ւն, թե՞ արդարություն

Քո լավագույն ընկերը քննության ժամանակ արտագրել է։ Ուսուցիչը կասկածում է մեկ այլ սովորողի։ Դու գիտես ճշմարտությունը։

Հարց՝ կպաշտպանե՞ս ընկերոջդ, թե՞ կասես ճշմարտությունը։

Իրավիճակ 2. Մեծամասնության իշխանությունը

Դասարանի 25 սովորողներից 20-ը որոշում են, որ մնացած 5-ը չպետք է մասնակցեն ընդհանուր միջոցառմանը, քանի որ «նրանց հետ հետաքրքիր չէ»։

Հարց՝ արդյո՞ք մեծամասնությունն իրավունք ունի նման որոշում կայացնելու։

Իրավիճակ 3. Անձնական կյանք, թե՞ անվտանգություն

Դպրոցի տնօրինությունն առաջարկում է անվտանգության նպատակով վերահսկել սովորողների անձնական առցանց հաղորդակցությունը։

Հարց՝ որտե՞ղ է ավարտվում անվտանգության ապահովումը և սկսվում անձնական կյանքի իրավունքի խախտումը։

Իրավիճակ 4. Հավասարությո՞ւն, թե՞ արդարություն

Դպրոցը մրցույթի հաղթողներին անվճար կրթական ճամփորդության մասնակցելու հնարավորություն է տալիս։ Սակայն մի սովորող, որն ունի լրացուցիչ աջակցության կարիք, չի կարող մասնակցել առանց հատուկ պայմանների։

Հարց՝ արդյո՞ք նույն պայմաններն առաջարկելը բավարար է բոլորի համար արդար հնարավորություն ստեղծելու համար։

Յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացնի իր որոշումը, երկու հիմնավորում և մեկ հնարավոր հակափաստարկ։

«Դու ես դատավորը» — 10 րոպե

Դասարանը վերածվում է պայմանական դատարանի։

Գործը՝ «Արդարացի՞ էր որոշումը»։

Դպրոցի սովորողներից մեկը սոցիալական ցանցում հրապարակայնորեն քննադատել է դպրոցի որոշումը։ Դպրոցի ղեկավարությունը նրան հեռացրել է աշակերտական խորհրդի աշխատանքներից՝ պատճառաբանելով, որ հրապարակումը վնասել է դպրոցի հեղինակությանը։

Սովորողները ստանում են դերեր՝

  • Դատավորներ՝ 3 սովորող։
  • Սովորողի պաշտպաններ՝ 3 սովորող։
  • Դպրոցի դիրքորոշումը ներկայացնողներ՝ 3 սովորող։
  • Վկաներ և լրագրողներ՝ մյուս սովորողները։

Կողմերը ներկայացնում են փաստարկներ, իսկ դատավորները կայացնում են հիմնավորված որոշում։

Քննարկման հիմնական հարցը՝ «Որտե՞ղ է ավարտվում խոսքի ազատությունը, և ե՞րբ կարող են դրա սահմանափակումները համարվել հիմնավորված»։

Աղբյուրներ, որոնք կարող են օգնել՝

Հեղինակավոր փիլիսոփայական աղբյուր, որը ներկայացնում է արդարության տարբեր ընկալումները։

Ներկայացնում է հավասարության, հնարավորությունների և ռեսուրսների արդար բաշխման տարբեր մոտեցումները։

ՄԱԿ — Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

Եվրոպայի խորհրդի մշակած գործնական ձեռնարկ, որը նախատեսված է երիտասարդների հետ մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ուսումնասիրման համար։ Այն պարունակում է դերային խաղեր, քննարկումներ և մասնակցային վարժություններ։

Создайте свой сайт бесплатно на WordPress.com.Создайте свой сайт.
Начать бесплатно