Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է: Մարդը խաբում է ։ Հասարակ մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:
Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր :
Այստեղ գործում է մի կանոն, որը երբեք չմոռանաք՝ մարդու գործադրած ցանկացած ջանք ավելացնում է նրա առջև դրված պահանջները: Քանի դեռ մարդը լուրջ ջանքեր չի թափել, նրանից շատ բան չեն պահանջում. սակայն նրա ժրաջան աշխատանքն անմիջապես մեծացնում է այդ պահանջները: Եվ որքան ավելանան գործադրված ջանքերը, այնքան նշանակալից կդառնան նոր պահանջները: Պահաջներով հնարավոր է առաջ գնալ և սովորելու համար շարժառիթ ստեղծել; Անհրաժեշտ է, որ մարդն ինքն իրեն ասի՝ մի՛ ծուլացիր։
1. Տեքստից դո՛ւրս գրիր պարզ համառոտ նախադասություն։
Մարդը խաբում է:
2. Տեքստից դո՛ւրս գրիր անորոշ դերանուն։
Ինչ-որ:
3. Ո՞ր բառերում է յ-ն ձայնակապ։
Զգույշ, լույս, մեքենայի, ուղղություն, մտածողություն, Մարոյի։
4. Տեքստից դո՛ւրս գրիր ժամանակի մակբայ։
Մեկընդմիշտ:
5. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ համադասական նախադասություն։
Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:
6. Տեքստից դո՛ւրս գրիր վերաբերական։
Նույնիսկ:
7. Տրված նախադասության անդամներից որի՞ շարահյուսկան վերլուծության մեջ սխալ կա։
Մարդ պետք է վերջիվերջո որոշի կա´մ ոչինչ չասել բացի պարզ ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:
վերջիվերջո- ձևի մակբայ
մարդ-ենթակա
պետք է որոշի-ստորոգյալ
պարզ-որոշիչ
8. Ի՞նչ խնդիր ունի լուծելու ուսուցիչը։
Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել:
9. Տեքստի ո՞ր բառն է նշանակում ճիգ։
Ջանք:
10. Ի՞ն չ բառով է բնութագրում մարդուն։
Մեքենա:
11. Տեքստից դո՛ւրս գրիր պատճառական բառը։
Թաքցնել:
12. Տեքստից դո՛ւրս գրիր հոդակապով բարդ բառը։
ժրաջան:
13. Տեքստից դո՛ւրս գրիր արգելական հրամայականով դրված բառը։
Անհրաժեշտ է, որ մարդն ինքն իրեն ասի՝ մի՛ ծուլացիր։
14. Տեքստից դո՛ւրս գրիր ու հոլովման ենթարկվող բառը։
Մարդուց:
15. Տեքստում կա՞ն գործածված հոմանիշ բառեր, դո՛ւրս գրիր։
Ստել, խաբել: