Արարատի մարզ

դաս 54 էջ 145-147 պատմել, պատասխանել բլոգում հարցերին

Արմավիրի մարզը գտնվում է Արարատյան դաշտում, ունի հարթ ռելիեֆ և բերրի հողեր։

Կլիման արևոտ է, տաք ամառներով և մեղմ ձմեռներով, ինչը նպաստում է գյուղատնտեսությանը։

Զարգացած է ոռոգման համակարգը։

Մարզը մասնագիտացած է բուսաբուծության և այգեգործության մեջ։

Ունի նաև սննդի և վերամշակող արդյունաբերություն։

Բնակչությունը հիմնականում կենտրոնացած է գյուղական բնակավայրերում։

  1. Նշե ՛ք մարզի գյուղատնտեսության գլխավոր ճյուղերը: Ի՞նչ գործոններ են
    նպաստում դրանց զարգացմանը

Խաղողագործություն, պտղաբուծություն, բանջարաբուծություն, հացահատիկի մշակում

և անասնապահություն։

  1. Որո ՞նք են Արմավիրի մարզի արդյունաբերության գլխավոր ճյուղերը:

Սննդի արդյունաբերություն, գյուղմթերքի վերամշակում, թեթև արդյունաբերություն

և շինանյութերի արտադրություն։

  1. Վերլուծե ՛ք մարզի բնական պայմանները և թվարկե՛ք ռեսուրսները:

Արարատյան դաշտավայր, բերրի հողեր, ոռոգման ջրեր և արեգակնային էներգիայի մեծ պաշար

  1. Բնորոշե՛ք մարզի տարաբնակեցման հիﬓական գծերը:

Բնակչության մեծ մասը ապրում է գյուղերում, այդ պատճառով էլ գյուղական բնակավայրերը խիտ են։ Քաղաքները համեմատաբար փոքր են, քանի որ տարաբնակեցումը հիմնականում կապված է գյուղատնտեսության հետ։

  1. Հաﬔմատե ՛ք Արարատի և Արմավիրի մարզերի բնակչությունը և տնտեսությունը: Նշե՛ք ընդհանուր և տարբերիչ գծերը:

Արարատյան Արմավիրի մարզերը նման են նրանով, որ երկուսի գյուղատնտեսությունը տնտեսության հիմքն է, զարգացված են այգեգործությունը և խաղողագործությունը և ունեն վերամշակող արդյունաբերություն, իսկ տարբերությունը այն է, որ Արարատյան մարզում ավելի զարգացված է լեռնսյին գոտիներում անասնապահությունը և սահմանակից է տարբեր երկրներին, իսկ Արմավիրի մարզը ավելի մեծ է այգեգործության և բանջարաբուծության բաժինը։

  1. Գնահատե ՛ք Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքը:

Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, որովհետև՝ արմավիրի մարզը գտնվում է Հայաստանի արևմտյան մասում, ունի զարգացված ճանապարհային կապեր և գտնվում է բերրի դաշտավայրում։ Ընդհանուր առմամբ՝ դիրքը նպաստում է գյուղատնտեսության և առևտրի զարգացմանը

  1. Թվարկեք Արարատի մարզի քաղաքները։

Արտաշատ, Արարատ, Մասիս և Վեդի

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы