
Հարցեր և առաջադրանքներ
1. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական շղթաներում:
Էլեկտրական էներգիան փոխակերպվում է ջերմային, լուսային, մեխանիկական և այլ տեսակների։
2. Ի՞նչ է նշանակում «հաշվարկել էլեկտրական շղթան»:
Նշանակում է գտնել հոսանքի ուժը, լարումը, դիմադրությունը և այլ մեծություններ։
3. Ինչպե՞ս են հաշվում լարումը հաջորդաբար միացված սպառիչներից կազմված տեղամասում:
U=U1+U2+U3
4. Ինչպե՞ս են որոշում հաջորդաբար միացված սպառիչների տեղամասի դիմադրությունը։
R=R1+R2+R3