Ես մրգերից սիրում եմ բանան, խնձոր և կեռաս, իսկ բանջարեղեններից՝ վարունգ, կարտոֆիլ, գազար, սոխ, կանաչ պղպեղ, բազուկ: Կաթնամթերքից սիրում եմ կաթ, թթվասեր և մածուն: Հիմա կթվարկեմ իմ սիրած մրգերի և բանջարեղենների օգտակար և վնասակար հատկությունները:
Գոյություն ունի բանանի մոտ 60 տեսակ: Բացի դեղինից, բանաններն ունենում են կարմիր և սև գունավորում: Որոշ երկրներում բանանը սննդի գլխավոր միջոց է համարվում: Բացի օգտագործման հիմնական մեթոդներից, բանանից հնարավոր է պատրաստել գինիներ, թուրմեր, և այլն: Շատ երկրներում այն նաև ապխտում են: Մարզիկներին և քաշ գցել ցանկացող մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս օրական ուտել է 1-2 բանան: Բանանը օգտակար է լյարդի, երիկամների համար: Աղիքային հիվանդությունների ժամանակ բանանը օգտագործում են որպես թուլությունը վերականգնող միջոց: Բացի միջուկից, օգտակար է նաև բանանի կեղևը: Միգրենի հետ կապված գլխացավի ժամանակ բանանի կեղևը կարելի է դնել ճակատին, և ցավն աստիճանաբար կվերանա: Այրվածքների դեպքում նույնպես օգնության կհասնի բանանի կեղևը, միայն անհրաժեշտ է միջուկի կողմով դնել այրված հատվածի վրա: Ոտնաթաթի և կրունկների ճաքճքած և թեփոտ հատվածները բուժելու համար լավագույն միջոց է համարվում հենց բանանի կեղևը: Չնայած օգտակարությանը, բանան խորհուրդ չի տրվում շատ օգտագործել շաքարային դիաբետով հիվանդներին, քանի որ այն բարձրացնում է շաքարի տոկոսը արյան մեջ: Բանանի օգտագործման չափաբաժնի խախտումը վնասակար է նաև սրտի կաթված տարած մարդկանց համար, ինչպես նաև լայնացած երակներով և սրտի հետ կապված այլ հիվանդություններ ունեցող մարդկանց համար, քանի որ բանանը խտացնում է արյունը: Բանանը ծանր սնունդ է համարվում, այդ իսկ պատճառով էլ նախընտրելի է այն ուտել փոքր չափաբաժիններով:
Խնձորի վիտամինային կազմը բազմազան է, բայց դրանցից ամենաշատը պարունակում են C և PP խմբերի վիտամիններ: Բացի դրանցից, կա մի խումբ վիտամիններ B, ինչպես նաև K, A և C: Հանքանյութերից `կալիումը գերակշռում է քանակով: Երկրորդ և երրորդ տեղում համապատասխանաբար կալցիում և ֆոսֆոր են: Ներառված են նաև մագնեզիում, ծծումբ և բորոն:
Մասնագետների կարծիքով ՝ կեռասը պարունակում է B վիտամիններ, երկաթ, ֆոսֆոր, ինչպես նաև հակաօքսիդիչներ, որոնք խանգարում են ծերացումը: Հատապտուղը օգտակար է նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն աղեստամոքսային տրակտի հետ — արտադրանքը պարունակում է մեծ քանակությամբ պեկտիններ, որոնք օգնում են օրգանիզմից վերացնել տոքսինները, ավելցուկային լեղու թթուները, ռադիոնուկլիդները և ավելորդ բակտերիաները: Կեռասում կան նաև կարոտինոիդներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի, տեսողության և մազերի վիճակի վրա, որոնք բարելավում են նյարդային համակարգի հաղորդունակությունը:
Կաթնամթերքը, ինչպես և հացը, մարդկությունը սկսել է օգտագործել ավելի քան 5000 տարի առաջ: Կաթնամթերքի պարբերաբար օգտագործումը պարգևում է ամուր ոսկորներ, առողջ ատամներ, ուժեղ իմունային համակարգ, փայլուն մազեր, առողջ մաշկ, ամուր մկաններ, և վիտամին D, որը խիստ անհրաժեշտ է հատկապես փոքրիկներին, քանի որ պատասխանատու՝ օրգանիզմի աճի համար: Ցածր յուղայնությամբ յոգուրտը, պանիրը և կաթը օգտագործելը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, կարգավորում ճնշման տատանումները, և վերջապես ամրապնդում իմունային համակրգը: