- Բառերից անջատեք նախածանցները:
Վեր-հանել, դժ-բախտ, ան-հնար, չ-կամ, չ-գալ, դժ-գոհ, ան-հեռատես:
- Նախածանցներով ածանցավոր բառեր կազմեք:
Անգլուխ, չտես, դժբախտ, վերհիշել, արտագնա:
- Բառերը բաժանեք արմատների, ածանցների և տեղավորեք աղյուսակում:
Բարձրաձայն, լավամարդ, անհանգիստ, լեզվանի, մարդկային, հեռագրատուն, լուսարձակ, բառ, պատուհան, հոգի, նավ, գալուստ, սառը, դանակ, գազանանոց, հողագունդ, բուժքույր, բժշկուհի:
| պարզ | Ածանցավոր | բարդ | Բարդ ածանցավոր |
| Բառ Պատուհան Հոգի Նավ Սառը Դանակ | Անհանգիստ Լեզվանի Մարդկային Բժշկուհի Գալուստ | Բարձրաձայն Լավամարդ Հեռագրատուն Լուսարձակ Գազանանոց Հողագունդ Բուժքույր |
- Պարզ բառերին արմատներ ավելացրեք և ստացեք բարդ բառեր:
Շուն, գինի, բույս, հույս, տարի, օր:
Շնագայլ, գինետուն, խոտաբույս, հուսահատ, տարեդարձ, օրացույց: