Рубрика: Հայոց լեզու 9

23.11.2020 «Ածանց և վերջավորություն»

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից

  1. Հետևյալ արմատներին նոր արմատներ ավելացրեք և ստացեք բարդ բառեր: 
    Փող — փողասեր, սև — սևամորթ, ձեռք — ձեռնափայտ, փուշ — փշածածկ, սիրտ — սրտաբան, աչք — աչքածակ, օր — օրացույց, հայր — հայրանուն: 
  2. Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով:  Մեքենայով, ավազից, անտառում քաղաքից, տառերին, սեղանի, լուսամուտից, մարդկանցով, երեխաների, գրչատուփին, մատներով, ստեղնաշարին:

Մեքենայով – մեքենա -ով, ավազից – ավազ — ից, անտառում – անտառ – ում, քաղաքից – քաղաք — ից, տառերին – տառեր — ին, սեղանի – սեղան – ի, լուսամուտից – լուսամուտ — ից, մարդկանցով – մարդիկ — ով, երեխաների – երեխաներ — ի, գրչատուփին – գրչատուփ — ին, մատներով – մատներ — ով, ստեղնաշարին – ստեղնաշար — ին:

  • Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:
    Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:
Վերջավորություն ունեցող                            Ածանց ունեցող
ԳրքիցԳրքային
ՄեքենայովԱնգլուխ
ՔաղաքիցՄսոտ
ՄսիցՔաղաքային
ԲախտիցՅուղոտ
ԳլխովԱնբախտ
Մարմնինգլխավոր
 Անմարմին
  • Բայերից ություն ածանցի միջոցով ստացեք գոյականներ:
    Լավանալ, մեծանալ, թանկանալ, չորանալ, բարձրանալ, տաքանալ, գեղեցկանալ, վատանալ:

Լավություն, մեծություն, թանկություն, չորություն, բարձրություն, գեղեցկություն, վատություն:

  • Բառերի առաջին արմատները գրեք չհնչյունափոխված ձևով:

օրինակ՝ գրչամանգիր: Սրամիտ, մտազբաղ, գնացուցակ, ծաղկավաճառ, շնագայլ, լուսատու, սիրառատ, գունազարդ, հունական, բնավեր:

Սրամիտ – սուր, մտազբաղ – միտք, գնացուցակ – գին, ծաղկավաճառ – ծաղիկ, շնագայլ – շուն,  լուսատու – լույս, սիրառատ – սեր, գունազարդ – գույն, հունական – հույն, բնավեր – բույն: