<<Ոսկի ձկնիկը>> և <<Մահակը>> պատմվածքների նմանությունները և տարբերությունները
Երկու պատմվածքների հերոսներն էլ աղքատ գյուղացիներ էին: <<Մահակը>> պատմվածքի փայտահատը շատ անկուշտ ու ագահ մարդ էր, նա սպիտակամորուս ծերունուց ամեն ինչ վերցնում էր, բայց միշտ դժգոհ էր լինում: <<Ոսկի ձկնիկը>> պատմվածքի ծերունին շատ բարի և համեստ մարդ էր, նա ոսկե ձկնիկից ոչինչ չէր ուզում, բայց փոխարենը նրա ագահ կինը ամեն ինչ ուզում էր: Երկու պատմվածքների վերջում էլ բոլորը պատժվում են և զրկվում են ամեն ինչից: