1. Ո՞րն է սեբաստացիական քո ամենամեծ ձեռքբերումը։
Իմ ամենամեծ ձեռքբերումը նկարելն է: Ես Սեբաստացի կրթահամալիում եմ սովորել նկարել, ինձ հատկապես դուր էր գալիս նկարել եռանկյունակաչափական պատկերներ:
2. Ո՞րն է կրթահամալիրում քո ամենասիրելի վայրը, ինչո՞ւ է այն սիրելի։
Իմ ամենասիրելի վայրը Սեբաստացի կրթահամալիրի մեծ լողավազաանն է, որովհետև ես այնտեղ եմ սովորել լողալ:
3. Ո՞րն է քո դպրոցում ամենասիրելի վայրը, ինչու է այն սիրելի։
Իմ դպրոցի ամենասիրելի վայրը դպրոցի բակն է, որովհետև այնտեղ կան ծառեր, ծաղիկներ, խոտեր, ֆուտբոլի դաշտ:.
4. Ինչո՞վ է տարբերվում քո դպրոցը մյուս դպրոցներից։
Մեր դպրոցը տարբերվում է մյուս դպրոցներից, որ մեր դպրոում համակարգիչներով ենք աշխատում, մեր դասասենյակները շատ լուսավոր են, որովհետև պատեր չկան:
5. Նշիր այն 7 «հրաշալիքները», որոնք կան կրթահամալիրում (ներկայացնում եք Power Point ծրագրով)։
Մեր կրթահամալիրի 7 հրաշալիքներն են Ագարակը, կրթահամալիրի լողավազանը, դպրոցի բակը, մառանը, մարզադահլիճը, բույսերը և մեր դպրոցի շունը՝ Արջուկը:





6. Ո՞ր ուսուցչից ես ամենաշատը ոգեշնչվում, պատմիր նրա մասին։
Ինձ ոգեշնչող ուսուցչուհին ընկեր Շամիրամն է: Ինձ դուր է գալիս նրա ձայնը, որովհետև այն շատ նուրբ է: Ես շատ եմ սիրում նրա առարկան, որովհետև այն շատ հտաքրքիր է:
7. Քանի՞ սեբաստացի կա քո ընտանիքում։ Ո՞ր հատկանիշներով են նրանք սեբաստացի։
Մեր ընտանիքում կա միայն մեկ սեբաստացի, դա ես եմ:
8. Ի՞նչը կուզեիր փոխել կրթահամալիրում, ներկայացրու քո առաջարկները։
Ես կուզեի, որ մեր դպրոցը լիներ երեք հարկանի, մեր լողավազանը լիներ ավելի մեծ, որ բարի երեխաներ շատ լինեին:
9. Ո՞ր գործունեությունն է քեզ ամենից շատ դուր գալիս կրթահամալիրում։
Ինձ ամենից շատ դուր է գալիս բույսերի և կենդանիների խնամք գործունեությունը:
