Рубрика: Русский язык

Петрик и ваза

Маленького Петрика мама оставила дома, а сама
пошла в булочную. Петрик подошёл к окну. На окне
стояла ваза. Большая разноцветная бабоч ка села на
край вазы. Петрику захотелось поймать бабочку.
Он размахнулся… и ударил по вазе. Ваза упала
и разбилась.
Петрик испугался: «Что теперь будет? Что скажет мама?» Мальчик собрал осколки, отнёс на огород
и закопал их в землю маленькой лопаточкой. Потом
сел у окна и стал ждать маму.
Только мама открыла дверь, Петрик подбежал
к ней и сказал:
— Мама, это ведь не я разбил вазу, не я отнёс
осколки на огород и зако пал их там маленькой лопаточкой.
В глазах мамы Петрик почувствовал тревогу.
— Кто же разбил вазу? — спросила мама.
— Бабочка… — тихо ответил Петрик.
Мама удивилась.
— Как бабочка разбила вазу — понятно… — сказала она. — Но как она отнесла осколки на огород
и там закопала — это я понять не могу!
Петрик посмотрел на маму и заплакал.

Задание 1.Подбери и напиши слова с противоположным
значением(
հականիշ)
мокрый — сухой

сильный —слабый
маленький — большой

первый — последний
добрый — злой

весёлый — грустный

Задание 2.Подбери синонимы,  (հոմանիշ) запиши их.
сторожить —охранять

неправда — ложь
скорей — быстрей

обманывать — лгать
лгун — обманщик

 большой — огромный

Рубрика: Հայոց լեզու 9

«Հացթուխի աղջիկը»

Անգլիական հեքիաթ

Դուք գիտե՞ք, թե ինչու է բուն գիշերները այդպես զայրացած կանչում․ «Հե՜հ, հե՜հ»։ Եթե ոչ, մենք ձեզ կպատմենք։

Հին ժամանակներում, դա ո՛չ իմ ապրած ժամանակն է, ո՛չ ձեր և ընդհանրապես ոչ ոքի ապրած ժամանակն էլ չէր, Անգլիայում կառավարում էր չարիքը։ Կային տարբեր տեսակի էլֆեր, անտառային հոգիներ, հսկաներ, խոսող դոդոշներ և այլն։ Եվ իհարկե փերիները, որոնք ամենակարող էին և օժտված էին մեծ ուժով։ Նրանք հաճախ ընդունում էին մարդկանց կերպարանք և իմանում մարդկային բոլոր գաղտնիքները։ Բայց ամենից շատ փերիները սիրում էին մարդկանց պատժել անխելք արարքների համար և պարգևատրել բարի արարքների համար։

Մի երեկո, այդպիսի մի ամենակարող փերի գալիս է մի գյուղ, հայտնվում հասարակ, աղքատ  տան առաջ և թակում հացթուխի դուռը։ Դուռը, պարզվում է, փակ չէ, և փերին մտնում է ներս։ Այնտեղ բավականին մութ էր, բուրում էր թարմ հացով, իսկ խորքում վառվում էր հսկայական վառարանը։ Վառարանի առջև աշխատում էր մի գեղեցիկ, կոկիկ աղջնակ՝ հացթուխի դուստրը։ Նրա կողքին՝ մեծ նեղ սեղանի վրա գտնվում էին թարմ, խրթխրթան հացերը։

Փերին հիանում էր աղջկանով՝  տեսնելով, թե ինչպես է նա հմտորեն հանում  վառարանից պատրաստի հացը և նորերը դնում կրակի վրա։ Թխված հացերին մատերով թխթխկացնում է՝ ստուգելու համար արդյոք նրանք լավ են թխվել և հետո նոր դնում սեղանի վրա։

— Աղքատ կնոջը մի կտոր հաց տվեք,- դողացող ձայնով խնդրեց փերին՝ փոխակերպվելով թափառական պառավի կերպարանքով։

Հացթուխի աղջիկը, շարունակելով զբաղվել իր գործով, հայացքով զննեց պառավին։ Մի փոքր սպասելով, պառավին ոչ մի լավ խոսք չասելով, կտրեց հին խմորից մի կտոր և շպրտեց պառավին։

-Բայց ես իմ քողտիկում կրակ չունեմ, որպեսզի թխեմ այն,- ասաց պառավը՝ գետնից վերցնելով խմորի կտորը,- թույլ տուր ինձ այն թխել քո հացերի հետ։

Հացթուխի աղջիկը չափից ավելի հպարտ էր, որպեսզի պատասխաներ ինչ-որ աղքատ պառավի։ Միայն, երբ հերթը հասավ նոր հացերը վառարանում դնելուն, թույլ տվեց պառավին փայտե տախտակին դնել նաև իր խմորի կտորը։

Երբ հացը արդեն թխվեց, աղջիկը հանեց այն վառարանից։ Եվ այնպես ստացվեց, որ այդ փոքր կտորից ստացվել էր ամենամեծ և կարմրաթուշ հացը։ Պառավը ձեռքը մեկնեց հացին, բայց աղջիկը խանգարեց նրան։

— Հեռացի՛ր, կեղտոտ մուրացկան,-բղավեց աղջիկը,- սա քո հացը չէ։

Եվ որքան էլ պառավը խնդրեց, աղջիկը ոչ մի կերպ չուզեց տալ հացը, իսկ դրա փոխարեն փերիի առաջ շպրտեց հում խմորի կտոր՝ նախորդից էլ ավելի փոքր։ Բայց երբ պառավը այն դրեց վառարանի մեջ, այն նույնպես վերածվեց մեծ ու կարմրաթուշ հացի, ավելի մեծ ու կարմրաթուշ, քան առաջինը։

Միայն թե աղջիկը նորից չթողեց պառավին վերցնել այդ հացը և նորից ուզեց վռնդել նրան, բայց պառավը խնդրեց իրեն տալ վերջին՝ երրորդ խմորի կտորը, որ բախտը փորձի։ Եվ աղջիկը նրան շպրտեց աննշան մի կտոր, որը նույնիսկ տեսանելի չեղավ պառավին։ Եվ շատ իզուր․․․

Ինչպես արդեն ասացինք, հացթուխի աղջիկը շատ գոռոզ էր, որպեսզի նայեր, թե ինչպիսին է աղքատ պառավը։ Բայց եթե նայեր, երբ երրորդ անգամ հանեց ամենամեծ, ամենակարմրաթուշ հացը, որը ստացվել էր խմորի աննշան կտորից, որը նա շպրտել էր պառավին երրորդ անգամ, նա չէր վռնդի պառավին և չէր բղավի՝ չարությունից կակազելով․ «Հե՜հ, հե՜հ․․․ հեռացի՛ր», այլ կնկատեր մուրացկանի զարմանալի փոփոխությունը։

Գերեզմանային պառավից նա վերածվեց բարձրահասակ, երիտասարդ կնոջ, պատռված ցնցոտիների փոխարեն նրա ուսերից իջնում էր փայլուն թիկնոց, իսկ ձեռնափայտը վերածվեց առկայծող կախարդական փայտիկի։

Բայց աղջիկը, չնայելով նրան, հանում է վառարանից մեծ, կարմրաթուշ հացը, կոպիտ հրում փերիին և չարացած կակազելով բղավում․

-Հե՜հ, հե՜հ․․․

Բայց, չհասցնելով վերջացնել, հանկարծ դառնում է մոխրագույն բու և դուրս թռչում պատուհանից՝ կանչելով հե՜հ, հե՜հ․․․

Ահա, հիմա դուք արդեն գիտեք, թե ինչու են բվերը չարացած կանչում․ «Հե՜հ, հե՜հ»։

Առաջադրանքներ․

  1. Դուրս գրե՛ք անծանոթ բառերը, բացատրե՛ք բառարանի օգնությամբ և սովորեք։

Կոկիկ – կոկ, կանոնավոր, ճաշակավոր

           Հմտորեն – վարժ, փորձառու

           Փոխակերպվել – փոփոխվել, ձևափոխվել

           Զննել – ուսումնասիրել, հետազոտել, նայել

           Քողտիկ – տնակ, հյուղակ

           Մուրացկան – մուրացիկ, մուրացող, աղքատ

           Ցնցոտի – ցնցոտիկ, քուրջ, փալաս

           Առկայծել – փայլատակել, կայծկլտալ

  1. Ի՞նչպիսին էր հացթուխի աղջիկը։ Բնութագրի՛ր նրան։

Հացթուխի աղջիկը կոկիկ էր, աշխատասեր, բայց շատ չար էր ու գոռոզ:

  1. Ի՞նչիսին էր կախարդուհին։ Բնութագրի՛ր նրան։

Կախարդուհին սկզբում բարի էր, բայց երբ հացթուխի աղջիկը կոպտեց նրան, խմորը շպրտեց հատակին,այդ ժամանակ կախարդուհին բարկացավ, չարացավ և աղջկան դարձրեց բու:

  1. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։

Հեքիաթը սովորեցնում է, որ չի կարելի անկարգ լինել, և մեծերին կոպտել և անշնորհքություն անել: Ովքեր իրենց լավ չեն պահում, անպայման պատժվում են:

  1. Փոխի՛ր հեքիաթի ավարտը քո պատկերացմամբ։

Ամենափոքր խմորից հաց թխվելուց հետո, աղջիկը շրջվեց պառավի կողմը և տեսավ, որ պառավը դարձել է գեղեցիկ, բարձրահասակ կին: Նա ներողություն խնդրեց փերիից և ասաց, որ այլևս նման վատ արարք չի անի: Փերին ներեց աղջկան և երկուսով շարունակեցին թխել մեծ ու կարմրաթուշ հացեր:

Рубрика: բնագիտություն

Ավստրալիայի հայտնագործումը

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված Էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ:

Հարավային մայրցամաքի հայտնագործմամբ զբաղվել են Եվրոպայի բոլոր ծովային հզոր տերությունները: Դրանցից ուշագրավ են հոլան­դացիների արշավախմբերի՝  հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին դուրս գալով Բատավիայից (Ջակարտա)՝ մոտենում Է Ավստրալիայի հյուսիսային ափերին: Այնուհետև Խաղաղ օվկիանոսում մի շարք կղզիների ուսումնասիրությունից հետո նավարկում է Ավստրալիայի արևելյան ու հարավային ափերով: Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի առափնյա ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան Էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները աշխարհագրական այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնա­սիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհոր­դություններ:

Կուկին հանձնարարված էր Բրիտանա­կան կայսրությանը ենթարկելու նպատակով հայտնաբերել Խաղաղ օվկիանոսի հարա­վային շրջանների ջրերում գտնվող անհայտ ցամաքային տարածքներ: 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարա­վային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Ձելանդիա կղզիներ: Այդ կղզիների շուրջը նավարկելով՝ նա նախ ապացուցում է, որ դրանք կղզիներ են, ապա՝ կազմում է դրանց մանրամասն քարտեզը: Նոր Չելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստ- րալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյու­սիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայ­տարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա:

Անգնահատելի է Ջեյմս Կուկի բոլոր ճանապարհորդությունների նշանակությունը: Նրա ավանդը վիթխարի է ոչ միայն Ավստրալիայի հայտնադործման մեջ, այլև Համաշխարհային օվկիանոսի տարբեր շրջանների հետազոտման, նոր կղզիների հայտնադործման և Անտարկտիդա մայրցամաքի հայտնադործման նախապատրաստման գործում: Նա նկատելիորեն ընդարձակեց Բրիտանական կայսրության սահմանները: Պատահական չէ, որ Կուկի հայտնագործած կղզիների մեծ մասը և Ավստրալական Միությունը այժմ մտնում են Բրիտանական Համագործակցության երկրների մեջ:

Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի բան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:

Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պար­կավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Կուկի կողմից Ավստրալիայի հայտնադործումից հետո անգլիա­ցիները գաղութացրին այս յուրօրինակ մայրցամաքը: Մայրցամաքի առանձին մասեր յուրացնելիս նրանք մասսայաբար ոչնչացնում էին տեղաբնիկներին: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:

Աշխարհի շատ իմաստուններ համոզված էին, որ երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք:

  • Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնագործել Ավստրալիան:

Ավստրալիան հայտնաբերել են հոլանդացի Աբել Թասմանի գլխավորած արշավախումբը: Թասմանը 1642 թվականին դուրս գալով Բատավիայից (Ջակարտա)՝ մոտենում Է Ավստրալիայի հյուսիսային ափերին: Այնուհետև Խաղաղ օվկիանոսում մի շարք կղզիների ուսումնասիրությունից հետո նավարկում է Ավստրալիայի արևելյան ու հարավային ափերով: Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի առափնյա ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան Էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները աշխարհագրական այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնա­սիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհոր­դություններ:

  • Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից:

Ավստրալիան մյուս մայրցամաքներից տարբերվում է նրանով, որ տարբեր են նրա բուսական և կենդանական աշխարհները: Ավստրալիայում են գտնվում յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պար­կավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն:

  • Օգտվելով քարտեզի մասշտաբից՝ հաշվեք Ավստրալիայի իրական հեռավորությունը Աֆրիկայից:

Քարտեզի մաշտապ 150 կմ=1մմ

Ավստրալիայի հեռավորությունը 520 մմ

Իրական հեռավորությունը 7800 կմ