Рубрика: Հայոց լեզու 9

19.11.2020 «Ավ. Իսահակյան Մի մրահոն աղջիկ տեսա»

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

  1. Կապույտով նշված բառերը բառակազմական վերլուծության ենթարկեք, դրանց արմատներով փորձեք նոր բարդ բառեր կազմել:

Ծաղկանկար – ծաղիկ+ա+նկար

Հավերժական – հավերժ+ական

Ծաղկաման, ծաղկազարդ, ծաղկաբույլ, ծաղկեպսակ, նկարազարդ, զարդանկար, գեղանկար, գունանկար, ծովանկար, դիմանկար, լուսանկար, հավերժություն, հավերժահարս:

  1. Բառարանում գտեք նարնջագույնով նշված բառերի իմաստները և սովորեք դրանք:

Մրահոն – սև հոնքեր

            Հորդ  –  առատ, վարար

            Հակինթ – երկնագույն քար

            Անշեջ  – անմար, մշտավառ

            Գալարվել  – պտտվել, փաթաթվել, ոլորվել

            Պատանի  – երիտասարդ, ջահել, պատանյակ

  1. Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք ձեր բառերով:

           Աչքերը սև— արևներ սև — երբ ամեն ինչ աչքիդ մռայլ է երևում

            Արևների պես – ինչ որ բան շատ պայծառ, շատ ջերմ

            Աչքս դիպավ աչքի բոցին – ինչ որ մեկի կրակոտ աչքերին նայել

  1. Համացանցից գտեք և դուրս գրեք տեղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:

Ռիալտոյի կամուրջը Վենետիկի (Իտալիա) ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։ Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի կողմից։

Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255 թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։ Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց։ 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը։ 1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ.։ Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503 թ.։ Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծեր: Միքելանջելոն նույնպես համարվել է կամուրջի ճարտարապետ։Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի նախագծով։ Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։

  1. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը մի պատանի տղայի մասին է, ով հանդիպում է սև հոնքերով, առատ մազերով, կրակոտ աչքերով, իսկ ականջներին երկնագույն քարով ականջօղերով աղջկա: Աղջիկը ժպտում է տղային, բայց տղան նրան չի վստահում, որովհետև նրա նման մի աղջիկ արդեն կոտրել էր տղայի սիրտը:

Рубрика: Русский язык

Чья помощь лучше?

Жил-был король. И было у него три дочери —
Алина, Полина и Эвелина. Однажды король созвал
дочерей и сказал:
— Сегодня я прошёлся по дворцу. Книжки валяются на полу, а одежда на кроватях! И вот я решил
сегодня же заняться уборкой. А вас хочу спросить:
как вы мне будете помогать?
Старшая Алина сказала:
— Когда ты начнёшь уборку, я включу твою любимую песенку «Всё могут короли». С весёлой песней
ты быстро сделаешь уборку!
— А я лучше включу телевизор, — сказала средняя дочь Полина. — Я буду смотреть передачу «В гостях у сказки» и всё тебе пересказывать. И ты сказочно быстро уберёшь весь дворец!
— А ты что включишь? — спросил отец младшую
дочь.
— А я включу пылесос, — ответила Эвелина, —
но сначала разложу вещи по своим местам.
— Ну что же, — сказал король. — Теперь
я вижу, что у меня есть только одна настоящая помощница!

Спиши. Вставь нужные буквы.
Хорошо весной в лесу. А в горах ещё лучше. На
зелёных склонах цветут цветы. Птицы поют. Каждый цветок раскрывается навстречу солнцу. Каждая
птица поёт, подняв к солнцу раскрытый клювик!
Хорошо!