Հայաստան եկեք, շրջեք մեր հողում,
Հաց կիսեք մեզ հետ` մեր հացն անապակ,
Տեսեք ինչպես են ամպերը սողում
Ձեր ոտքերի տակ:
Խմեք սառնորակ մեր աղբյուրներից,
Ըմբոշխնեք բույրը մեր ծառ ու ծաղկի,
Լսեք, թե ի՞նչ են պատմում վերևից
Թարթող աստղերը ձեր երազանքի…
Լսեք մեղեդին լեռներից ծորող`
Մեր անտառների թավշաձայն հիմնը,
Այստեղ ամենը նոր է, անսովոր,
Աստվածավայել և անչափ հին է:
Այստեղ է Լույսը ստանում արժեք,
Երբ մամուռին է գույնն իր հաղորդում,
Ոսկու գին ունեն քարափները շեկ
Եվ օձագալար գետերն անդունդում…
Հայաստան եկեք ու տեսեք Հային`
Քարից հաց քամող աղի քրտինքով,
Նրա ընկերն են անձրևն ու քամին,
Բայց ձեզ կընդունի Բարի ժպիտով:
Եկեք Հայաստան, ու հենց այս տարի:
Բանաստեղծության հեղինակը բոլորին կանչում է Հայաստան, որովհետև Հայաստանում շատ լավ է, շատ ուրախ է և շատ ջերմ:
Ես ընտրել եմ այս բանաստեղծությունը, որովհետև այն շատ հետաքրքիր է և այն ճիշտ է բնորոշում հայ մարդուն, որ նա շատ աշխատասեր է, կարողանում է քարից հաց քամել և բարիքներ ստեղծել:
Այս բանաստեղծության մեջ ինձ դուր է գալիս նաև այն, որ հայը շատ ընկերասեր է և բոլորին ընդունում է բարի ժպիտով: