- Հետևյալ բառերն ու արտահայտությունները փոխարինիր այլ բառերով ու արտահայտություններով.
Դրմբացնել – գցել, խփել
Մազեղեն մթերող գրասենյակ – Մորթիների ընդունման տեղ
Խելքդ ի՞նչ է կտրում — ի՞նչ ես մտածում
Հորել – գետնի կամ հողի տակ պահել
Մեկին վառել – մեկի տեղը իմանալ
Ճար չկա – հնար չկա, միջոց, փող չկա
Ծեգը ծեգին – առավոտ շատ շուտ
Կածան – անտառի միջով նեղ ճանապարհ:
4. Բնութագրի՛ր որսորդ Բալաբեկին:
Որսորդ Բալաբեկը շատ գլուխգովան էր, բայց նաև շատ աշխատասեր: Նա բոլոր միջոցները փորձեց, որպեսզի բռնի խորամանկ աղվեսին:
5. Բնութագրի՛ր Գաբոյի Եփրեմին՝ օգտվելով համապատասխան հատվածներից:
Գաբոյի Եփրեմը շատ խելացի, իմաստուն և փորձառու մարդ էր: Նրա տված ճիշտ խորհուրդներով որսորդ Բալաբեկին հաջողվեց բռնել խորամանկ աղվեսին:
9. Ի՞նչ գիտես արգելանոցների և <<Կարմիր գրքի>> մասին:
Արգելանոցները դրանք այն տեղերն են, որտեղ պահում են հազվագյուտ կենդանիներ, որոնց տեսակները կամ շատ քիչ են, կամ ընդհանրապես չկան: Նրանց այդտեղ պահում են, որպեսզի մարդիկ նրանց չորսան: Հայաստանում բոլորիս հայտնի է <<Խոսրովի արգելոցը>>: <<Կարմիր գիրքը>> դա մի գիրք է, որի մեջ նշվում են կենդանիների, բույսերի, թռչուների անուններ, որոնք արդեն չկան, անհետացել են: