Рубрика: Հայոց լեզու 9

Մայրենի 24.09.2021

Տրված բառերը հնչյունախմբերի են բաժանված: Ուշադրությո´ւն դարձրու դրանց մեջ մտնող ձայնավորներին ու բաղաձայններին և պատասխանի´ր հարցերին:

Մարդասեր — մար-դա-սեր,

կառապան — կա-ռա-պան,

ձեռագիր-ձե-ռա-գիր,

հեռագիր-հե — ռա-գիր,

մեղեդի — մե-ղե-դի,

բարեկամ-բա-րե-կամ,

աշակերտ — ա-շա-կերտ,

ուրիշ- ու-րիշ,

օղապարան-օ-ղա-պա-րան,

օրինակ — օ-րի-նակ:

Վանկը քանի՞ հնչյունից կարող է կազմվել:

Պատ.՝ 2 և ավելի:

Վանկում ինչպիսի՞ հնչյունի առկայությունն  է պարտադիր:

Պատ.՝ ձայնավորի

26. Նախորդ վարժության օրինակով՝ տրված բառերը վանկերի բաժանի´ր (փակագծում տրված է դրանց քանակը):

Արահետ (3), կածան (2), հերոս (2), բերանբաց (3), արկածային

(4), արդարադատ (4), կարգապահ (3), հերթական (3),

մատակարարել (5), ազատասեր (4):

Արահետ-Ա-արա-հետ, կածան-կա-ծան, հերոս-հե-րոս, բերանբաց-բեր-ան-բաց, արկածային-ար-կա-ծա-յին, արդարատար-ար-դա-րա-տար, կարգապահ-կար-գա-պահ, հերթական-հեր-թա-կան, մատակարարել-մա-տա-կա-րա-րել, ազատասեր-ա-զա-տա-սեր:

Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի

բաժանված) բառերը:

Օրինակ՝

թե-թե-վա-նալ – թեթևանալ:

Ա. Տե-րև, ա-րև-մուտք, ա-րև-կող, Տա-թև:

Տերև, արևմուտք, արևկող, Տաթև:

Բ. Տե-րե-վա-թափ, անձ-րե-վա-յին, ա-րե-վոտ, հե-վալ, բե-վե-ռա- յին, ձե-վա-կան, թե-վա-վոր, ու-ղե-վոր,սե-վա-նալ:

Տերևաթափ, անձրևային, արևոտ, հևալ, բևեռային, ձևական, թևավոր, ուղևոր, սևանալ:

Տրված բառերը վանկատի´ր (վանկերի բաժանի՛ր): Ընդգծի՛ր այն  և— երը, որոնք վանկատման ժամանակ երկու տառով (ե, վ) չեն գրվում:

Սևուկ, թեթևություն, անձրև, բարևել, կարևոր, արևշող, թևանցուկ, տևական, թեթև:

Սև-ուկ, թե-թե-վու-թյուն, ան-ձրև, բար-ևել, կար-և-որ, արև-շող, թև-ան-ցում, տև-ա-կան, թե-թև:

Рубрика: Մարմնամարզություն

Մաթեմատիկա 24.09.2021

272. Միևնույն քաղաքից միևնույն ուղղությամբ միարժամանակ դուրս եկան երկու մեքենաներ: Նրանցից մեկը 1 ժամում անցնում էր 65 կմ, մյուսը՝ 80 կմ: Որքա՞ն կլինի նրանց հեռավորությունը 7 ժամ հետո:

Լուծում

  1. 65×7=455 կմ առաջին մեքենա 7 ժամ
  2. 80×7=560 կմ երկրորդ մեքենա 7 ժամ
  3. 560-455=115 կմ

Պատ.՝ 115 կմ

273. Կայարանից միարժամանակ հակառակ ուղղություններով դուրս եկան երկու գնացքներ: Առաջինը մեկ ժամում անցնում է 60 կմ, երկրորդը 90 կմ: Ի՞նչ հեռավորություն կլինի նրանց միջև 14 ժամ անց:

Լուծում

  1. 60×14=840 կմ առաջին գնացք 14 ժամ
  2. 90×14=1260 կմ երկրորդ գնացք 14 ժամ
  3. 1260+840=2100 կմ

Պատ.՝ 2100 կմ

275. Դարբինը 14 օրում պիտի պատրաստել 280 պայտ՝ ամեն օր պատրաստելով հավասար քանակներով պայտեր: Սակայն նա օրական 8 պայտով ավելի էր պատրաստում: Քան՞ի օրում դարբինը կատարեց պատվերը:

Լուծում

  1. 280:14=20 պայտ 1 օրում
  2. 20+8=28
  3. 280:28=10 օր

Պատ.՝ 10 օր

277. Երկու վաճառողները օրվա ընթացքուն պիտի վաճառեին 95 կարկանդակ: Օրվա վերջում չվաճառված էր մնացել 7 կարկանդակ, իսկ առաջին վաճառողը վածառել էր 47 կարկանդակ: Վաճառողներից ո՞րն էր ավելի շատ կարկանդակներ վաճառել և որքանո՞վ ավելի:

Լուծում

  1. 95-7=88 կարկանդակ միասին
  2. 88-47=41 կարկանդակ երկրորդ վաճառող
  3. 47-41=6 կարկանդակ ավելի

Պատ.՝ 6 կարկանդակ

Рубрика: Հայոց լեզու 9

Երկու արջերի պատմությունը 24.09.2021

Մի օր իմ հայրիկը  պատմում էր երկու արջերի պատմությունը։ Մի արջը չար էր, իսկ մյուսը՝ բարի: Մի օր նրանք գնացին ման գալու և չար արջը ասաց.

— Բարի արջուկ կարո՞ղ ես մարդ սպանել:

— Ո՛չ, որովհետև նրանք բարի արարծներ են,-պատասխանեց բարի արջուկը։

Ծիծաղեց չար արջուկը և այդ պահին որսորդը ման էր գալիս այս երկու արջերին: Որսորդը լսեց չար արջուկի ծիծաղը և կրակեց նրան, բայց բարի արջուկը փրկեց չար արջուկին, որովհետև շատ էր սիրում նրա եղբորը:

Չար արջուկը ասաց.

— Իմ բարի եղբայր շնորհակալություն, որ փրկեցիր ինձ: Դու իմ ամենասիրելի եղբայրն ես:

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 24.09.2021

235. Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝  հաշվեք առավել հարմար տարբերակներ:

ա) 64+18+36,

64+36+18=118

բ) 393+8+92+107,

393+92+8+107=600

գ) 276+9+24+91,

276+24+9+91=424

դ) 1035+45+465+101

1035+465+45+101=1646

ե) 654+17+346+250+750

654+346+17+250+750=2017

զ) 2025+2311+411+689+14

2025+411+2311+689+14=5450

246. 12 միանման անոթների մեջ տեղավորվում է 36 լ խաղողի հյութ: Դույլի տարողությունը 4 անգամ մեծ է անոթի տարողությունից: Քան՞ի դույլ կպահանջվի 120 լ խաղողի հյութ լցնելու համար:

Լուծում

  1. 36:12=3 լ 1 անոթ
  2. 3×4=12 լ 1 դույլ
  3. 120:12=10 դույլ

Պատ.՝ 10 դույլ

250. Ապրանքատար գնացքն արդեն 5 ժամ էր, ինչ  ճանապարհին էր, երբ նույն կայարանից նույն ուղղությամբ  շարժվեց ճեպընթաց գնացքը: Քան՞ի ժամ հետո ճեպընթաց գնացքը կհասնի ապրանքատարին, եթե ապրանքատար գնացքը 1 ժամում անցնում է 60 կմ, իսկ ճեպընթացը՝ 90 կմ:

Լուծում

  1. 60×5=300 կմ 5 ժամում
  2. 90-60=30 կմ
  3. 300:30=10 ժամ

Պապ.՝ 10 ժամ

251. Երկու ավազանները սկսեցին ջուր լցնել, ընդ որում առաջինում արդեն 15 դույլ կար, իսկ երկրորդը դատարկ էր: Քան՞ի ժամ հետո ավազաններում նույն քանակությամբ ջուր կլինի, եթե 1 ժամում առաջինի մեջ լցվում է 60 դույլ ջուր, իսկ երկրորդի մեջ՝ 63 դույլ:

Լուծում

  1. 63-60=3 դույլ
  2. 15:3=5 ժամ

Պատ.՝ 5 ժամ

Рубрика: Մաթեմատիկա

Մաթմեմատիկա 22.09.2021

224. Աստղանիշի փոխարեն տեղադրե՝ք համեմատման ճիշտ նշանը:

ա) 3x(18-9)+6×7 < 24:3:2+91,

բ) 68:2+(13-3)x2 = (25+3):4+7×7-2,

գ) (51-31)x2-30 > 105:3-2x(17-3)+5:

226.  Գործվածքի՝ 36 մ երկարություն ունեցող կտորից կարել է 12 միանման թիքնոց: Քան՞ի մետր գործվածք է անհրաժեշտ 15 այդպիսի թիկնոց կարելու համար:

Լուծում

  1. 36:12=3 մ
  2. 15×3=45 մ

Պատ.՝ 45 մ

227. Մարդատար գնացքը կազմված է 16 վագոնից, որոնցից յուրաքանչյուրում  կա 56 տեղ: Քան՞ի  ազատ տեղ է մնացել, եթե գնացք է նստել 837 ուղևոր:

Լուծում

  1. 56×16=896
  2. 896-837=59

Պատ.՝ 59

230. Աղջիկը 2 տարեկան է: Հայրը նրանից մեծ է 30 տարով: Քան՞ի անգամ է հայրը մեծ աղջկանից: Հայր աղջկանից քան՞ի անգամ մեծ կլինի 4 տարի անց:

Լուծում

  1. 30+2=32 տարեկան հայր
  2. 32:2=16 անգամ մեծ
  3. 32+4=36 տարեկան հայր 4 տարի անց
  4. 2+4=6 տարեկան աղջիկ
  5. 36:6=6 անգամ

Պատ 16 անգամ և 6 անգամ 4 տարիանց

Рубрика: Հայոց լեզու 9

Յուլիսիս 21.09.2021

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։

Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.

Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,

Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,

Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։

Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին։

Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։

Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։

Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբան մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։

Առաջադրանքներ

  1. Ուշադիր կարդա՛ և դուրս գրի՛ր Յուլիսիսին բնութագրող հատվածները:

Յուլիսը շատ բարի է, բարեհամբույր, կենդանիների և բուսականության սիրող:

  1. Առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր ընտրությունդ:

Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.

Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,

Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,

Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։

Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Ինձ շատ է դուր եկավ այդ հատվածը, որովհետև անդ նեգրը շատ ուրախ էր, ուրախությունից երգում էր, քանի որ գնում էր իր ծննդավայր:

  1. Պատմիր Յուլիսիսի ու նրա ընտանիքի մասին:

Յուլիսիսն ու նրա ընտանիքը ապրում էին Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանտա Կլառայի փողոցի տներից մեկում: Նրանց բակում կար Չինա ծառ, ընկուզենի: Նրա մայրը բակում հավերին կուտ էր տալիս:

  1. Բացատրի՛ր տեքստում ընդգծված մտքերը:
  1. Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր:

Խլուրդը գլուխը հանեց հողի տակից և նայեց անծանոթ տղային:

  • Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ 

Տղայի ողջույնը մնաց անպատասխան, ոչ ոք տղային չբարևեց:

  • Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով:

Միայն սևամորդ մարդը բարևեց տղային:

  • Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ 

Աշխարհը և մարդիկ տարբեր են, բայց մևնունե կյանքը գեղեցիկ է:

  • Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։

Մեծը չի կարող մտածել ինչպես երեխաները և հակառակը:

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 19.09.2021

193. Լուծե՛ք բնական խաչբառը.

ա)

64:4=16
 X x
20:5=4
= = =
44+20=64

բ)

30=12+18
+ : :
6:2=3
= = =
36=6x6

191. Գրատախտակին գրված էին, 5, 13, 10025, 7699421 թվերը: Աշակերտները հաձնարարություն ստացան՝ ընտրել որև է թիվ գումարել տրված թվերից ամեն մեկին: Աշակերտներից մեկն անմիջապես կատարեց այդ հաձնարարությունը՝ գրելով նույն թվերը: Ո՞ր թիվն ընտրեց աշակերտը որպեզ երկրորդ գումարելի:    

Պատ.՝ 0

196. Ստուգե՛ք, թե ճիշտ են արդյոք հետևյալ անհավասարությունները:

ա) 537+18+625>793+614+5 —

բ) 66+725+414<65+17+1032 —

գ) 699-13+1025>170+414-8 +

դ) 2025-1388+397<757-120

197.  Հետևյալ գռարումներց յուրաքանչյուրում աստղանիշի փոխարեն գրեք թվանշաներից մեկը անպես, որ ստացվի հավասարություն:

ա) 10-3=7

բ) 98-82=16

գ) 85-33=52

դ) 438-213=225

ե) 959-331=628

զ) 578-456=122

է) 388-221=167

ը) 927-504=423

թ) 654-435=219

198. Կան բազմանիշ թվեր որոնք գրի են առնվում թվանշաններից միայն մեկի օգտագործումով, օրինակ՝ 3333: Որքա՞ն է այդպես կազմված երկնիշ թվերի քանակը: Իսկ եռանիշների՞նը:

Պատ.՝ 9

200. Բրուտը մեկ օրում պատրաստում է 5 կճուճ: Նոր չարխ տեղադրելուց հետո նա սկսեց 1 օրում 3 կճուճով ավելի պատրաստել: Քանի՞ կճուճ կպատրաստի 7 օրում

Լուծում

  1. 5+3=8 կճուճ 1 օրում
  2. 8×7=56 կճուճ 7 օրում

Պատ.՝ 56 կճուճ

202. Երկու արտերից ցորեն հավաքեցին. Առաջին առտերից 3200 կգ, երկրորդից 8800 կգ: Ապա աբողջ բերքը տարան սայլերով: Քանի՞ սայլ պահանջվեց, եթե նարնցից յուրաքանչյուրում տեղավորվում է 400 կգ ցորեն:

Լուծում

  1. 8800+3200=12000 կգ միասին
  2. 12000:400=30 սայլ

Պատ.՝ 30 սայլ

204. Մարաթոնյան վազքի ժամանակ երկու վազորդ առաջ էին ըկել մյուսներից: Վազքի առաջին ժամում նրանց արագությունը նույնն էին, իսկ հետո մեկը 1 ժամում վազում էր  17 կմ, մյուսը՝ 14 կմ: Վազքը սկսելուց 2 ժ հետո որքա՞ն էր նրանց հեռավորությունը:

Լուծում

  1. 17-14=3

Պատ.՝ 3 կմ

205. Դերձակն ունի մահուդի 16 մ երկարությամբ մի կտոր, որից ամեն օր կտրում է 2 մ: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:

Պատ.՝ 7 օրում

Рубрика: English

English 16.09.2021

I. Տրված են բառեր և դրանց բացատրությունները: Գրեք ճիշտ բառերը իրենց բացատրությունների տակ: Ruler, pen, key, rubber we write with it, we measure things with it, we erase things with it, we open doors with it.

  1. We open doors with it. Key
  2. We measure things with it. Ruler
  3. We erase things with it. Rubber
  4. We write with it. Pen

II. Պատկերացրու, որ լրագրող ես և հարցազրույց ես վերցնում քո սիրած երգչից կամ դերասանից: Թարգմանիր այս երևակայական հարցազրույցը անգլերեն:

Բարև ձեզ, ինչպե՞ս եք: Ես լավ եմ, իսկ դուք ինչպե՞ս եք:

Hello, how are you? I’m fine, how are you?

Ես լավ եվ նույնպես: Որտե՞ղ եք ապրում:

I’m fine too. Where do you live.

Ես ապրում եմ Ամերիկայում:

I live In America.

Քանի՞ տարեկան եք:

How old are you.

Ես 35 տարեկան եմ:

I am 35 years old.

Դուք սիրու՞մ եք ձեր մասնագիտությունը (profession):

Do you like your profession?

Այո, ես սիրում եմ իմ մասնագիտությունը:

Yes, I love my profession.

Ո՞րն է ձեր ամենասիրելի (most favorite) երգը (դերը-role):

What is your most favorite role.

Ես սիրում եմ իմ բոլոր երգերը (դերերը):

I love all my roles.

Շնորհակալություն.

Thanks.

III. Գրիր 4 գործողություն, որոնք կատարելու ես հաջորդ շաբաթ: Օրինակ՝ I think I will go to the Zoo. Maybe I will visit my grandparents.

Maybe I will visit my grandfather. I’m going to my grandfather’s birthday. May I go on a trip. I’m going to my uncle ‘s house.

Рубрика: Русский язык

Диалог 16.09.2021

– Хачик, у вас большая семья?

– Нет,  у нас небольшая семья: папа, мама, я и младший брат.

– А кем работают твои родители?

– Мой папа – футболист, он играет в футбольной команде <<Бананц>>. Мама – учительница информатики, она работает в школе имени Д. Варужана.

 – А твой брат?  Он работает или учится? Сколько ему лет? 

– Моему брату 3 года. Он ходит в детский сад.