Աշուն 28.08.2021

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

Լեցուն, մառան, տարափ, վայուն-մայուն, սաղարթ, սարսել, դարսել:

2. Բացատրի՛ր բառերը

Ծնավ – ծնվեց

Սնավ – սնվեց

Քնավ – քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

Ծառերը ամբողջովին ծածկված էին ոսկե տերևներով:

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Միրգ-գիրկ, սնավ-ծնավ, փչելով-ճչելով, դարսելով-խառնելով, քնավ-զարդնավ:

Աշուն օր 28.09.2021

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան —  իջան

շար եկան – շարվեցին

մաղ տալ – մաղել

շաղ տալ — սփռել

քող կապել — քարկապ

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Սև ամպերը իջան սարի վրա, առավոտը ծագեց ևօդը սառավ:

Երկինքը գոռաց, բուքը սկսվեց, երկիրը դղրդաց:

Արևը սկսեց շողալ, ամպերը քարկապ ընկան:

Մաղելով մանր-մանր անձրև եկավ, ծառերի տերևները սկսեցին թափվել:

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Վար – վեր

Պաղել – շոգել

Հեռու – մոտիկ

Վառել – հանգցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան,

Արյուն-ամպից քող կապեց:

Մաթեմատիկա 28.09.2021

292. Երկու պահեստից յուրաքանչյուրում կա 35 արկղ օճառ: Յուրաքանչյուր արկղում կա 90 օճառ: Ընդամենը քանի՞ օճառ կա երկու պահեստում:

Lուծում

  1. 35×90=3150 արկղ օճառ մեկ պահեստում
  2. 3150×2=6300 օճառ երկու պահեստում

Պատ.՝ 6300 օճառ

295. Տղան 2 րոպեում քաղում է 12 խնձոր, իսկ աղջիկը 3 րոպեում 15 խնձոր: 5 րոպեում քանի՞ խնձոր են քաղում տղան ու աղջիկը միասին:

Լուծում

  1. (12:2)x5=30 խնձոր տղան
  2.  (15:3)x5=25 խնձոր աղջիկը
  3. 30+25=55 խնձոր միասին

Պատ.՝ 55 խնձոր

297. Բժիշկը հիվանդին հանձնարարել է օրը 3 անգամ 2-ական հաբ խմել: Տուփի մեջ կա 60 հաբ: Քանի՞ օր կբավականացնեն հիվանդին այդ հաբերը:

Լուծում

  1. 3×2=6 հաբ մեկ օրում
  2. 60:6 = 10 օր

Պատ.՝ 10 օր

299. Երկու քաղաքների հեռավորությունը 400 կմ է: Երկու գնացքներ դուրս եկան այդ քաղաքներից իրար ընդառաջ: Առաջին գնացքը 1 ժամում անցնում է 40 կմ: Երբ երկրորդ գնացքին 30 կմ էր մնացել միջև ճանապարի կեսն անցնելը, առաջինի շարժվելուց անցել էր 3 ժամ: Որքա՞ն էր գնացքների հեռավորությունն այդ պահին:

Լուծում

  1. 200-30=170 կմ երկրորդ գնացք
  2. 40×3=120 կմ առաջին գնացք
  3. 170+120=290 կմ
  4. 400-290=110 կմ

Պատ.՝ 110 կմ

300 Ի՞նչ թվանշաններ կարելի է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն:

ա) 103<113,

բ) 645>644,

գ) 128<129,

դ) 129<139,

ե) 0<1

զ) 90918>90909