Մայրենի 24.09.2021

Տրված բառերը հնչյունախմբերի են բաժանված: Ուշադրությո´ւն դարձրու դրանց մեջ մտնող ձայնավորներին ու բաղաձայններին և պատասխանի´ր հարցերին:

Մարդասեր — մար-դա-սեր,

կառապան — կա-ռա-պան,

ձեռագիր-ձե-ռա-գիր,

հեռագիր-հե — ռա-գիր,

մեղեդի — մե-ղե-դի,

բարեկամ-բա-րե-կամ,

աշակերտ — ա-շա-կերտ,

ուրիշ- ու-րիշ,

օղապարան-օ-ղա-պա-րան,

օրինակ — օ-րի-նակ:

Վանկը քանի՞ հնչյունից կարող է կազմվել:

Պատ.՝ 2 և ավելի:

Վանկում ինչպիսի՞ հնչյունի առկայությունն  է պարտադիր:

Պատ.՝ ձայնավորի

26. Նախորդ վարժության օրինակով՝ տրված բառերը վանկերի բաժանի´ր (փակագծում տրված է դրանց քանակը):

Արահետ (3), կածան (2), հերոս (2), բերանբաց (3), արկածային

(4), արդարադատ (4), կարգապահ (3), հերթական (3),

մատակարարել (5), ազատասեր (4):

Արահետ-Ա-արա-հետ, կածան-կա-ծան, հերոս-հե-րոս, բերանբաց-բեր-ան-բաց, արկածային-ար-կա-ծա-յին, արդարատար-ար-դա-րա-տար, կարգապահ-կար-գա-պահ, հերթական-հեր-թա-կան, մատակարարել-մա-տա-կա-րա-րել, ազատասեր-ա-զա-տա-սեր:

Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի

բաժանված) բառերը:

Օրինակ՝

թե-թե-վա-նալ – թեթևանալ:

Ա. Տե-րև, ա-րև-մուտք, ա-րև-կող, Տա-թև:

Տերև, արևմուտք, արևկող, Տաթև:

Բ. Տե-րե-վա-թափ, անձ-րե-վա-յին, ա-րե-վոտ, հե-վալ, բե-վե-ռա- յին, ձե-վա-կան, թե-վա-վոր, ու-ղե-վոր,սե-վա-նալ:

Տերևաթափ, անձրևային, արևոտ, հևալ, բևեռային, ձևական, թևավոր, ուղևոր, սևանալ:

Տրված բառերը վանկատի´ր (վանկերի բաժանի՛ր): Ընդգծի՛ր այն  և— երը, որոնք վանկատման ժամանակ երկու տառով (ե, վ) չեն գրվում:

Սևուկ, թեթևություն, անձրև, բարևել, կարևոր, արևշող, թևանցուկ, տևական, թեթև:

Սև-ուկ, թե-թե-վու-թյուն, ան-ձրև, բար-ևել, կար-և-որ, արև-շող, թև-ան-ցում, տև-ա-կան, թե-թև:

Մաթեմատիկա 24.09.2021

272. Միևնույն քաղաքից միևնույն ուղղությամբ միարժամանակ դուրս եկան երկու մեքենաներ: Նրանցից մեկը 1 ժամում անցնում էր 65 կմ, մյուսը՝ 80 կմ: Որքա՞ն կլինի նրանց հեռավորությունը 7 ժամ հետո:

Լուծում

  1. 65×7=455 կմ առաջին մեքենա 7 ժամ
  2. 80×7=560 կմ երկրորդ մեքենա 7 ժամ
  3. 560-455=115 կմ

Պատ.՝ 115 կմ

273. Կայարանից միարժամանակ հակառակ ուղղություններով դուրս եկան երկու գնացքներ: Առաջինը մեկ ժամում անցնում է 60 կմ, երկրորդը 90 կմ: Ի՞նչ հեռավորություն կլինի նրանց միջև 14 ժամ անց:

Լուծում

  1. 60×14=840 կմ առաջին գնացք 14 ժամ
  2. 90×14=1260 կմ երկրորդ գնացք 14 ժամ
  3. 1260+840=2100 կմ

Պատ.՝ 2100 կմ

275. Դարբինը 14 օրում պիտի պատրաստել 280 պայտ՝ ամեն օր պատրաստելով հավասար քանակներով պայտեր: Սակայն նա օրական 8 պայտով ավելի էր պատրաստում: Քան՞ի օրում դարբինը կատարեց պատվերը:

Լուծում

  1. 280:14=20 պայտ 1 օրում
  2. 20+8=28
  3. 280:28=10 օր

Պատ.՝ 10 օր

277. Երկու վաճառողները օրվա ընթացքուն պիտի վաճառեին 95 կարկանդակ: Օրվա վերջում չվաճառված էր մնացել 7 կարկանդակ, իսկ առաջին վաճառողը վածառել էր 47 կարկանդակ: Վաճառողներից ո՞րն էր ավելի շատ կարկանդակներ վաճառել և որքանո՞վ ավելի:

Լուծում

  1. 95-7=88 կարկանդակ միասին
  2. 88-47=41 կարկանդակ երկրորդ վաճառող
  3. 47-41=6 կարկանդակ ավելի

Պատ.՝ 6 կարկանդակ

Երկու արջերի պատմությունը 24.09.2021

Մի օր իմ հայրիկը  պատմում էր երկու արջերի պատմությունը։ Մի արջը չար էր, իսկ մյուսը՝ բարի: Մի օր նրանք գնացին ման գալու և չար արջը ասաց.

— Բարի արջուկ կարո՞ղ ես մարդ սպանել:

— Ո՛չ, որովհետև նրանք բարի արարծներ են,-պատասխանեց բարի արջուկը։

Ծիծաղեց չար արջուկը և այդ պահին որսորդը ման էր գալիս այս երկու արջերին: Որսորդը լսեց չար արջուկի ծիծաղը և կրակեց նրան, բայց բարի արջուկը փրկեց չար արջուկին, որովհետև շատ էր սիրում նրա եղբորը:

Չար արջուկը ասաց.

— Իմ բարի եղբայր շնորհակալություն, որ փրկեցիր ինձ: Դու իմ ամենասիրելի եղբայրն ես:

Մաթեմատիկա 24.09.2021

235. Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝  հաշվեք առավել հարմար տարբերակներ:

ա) 64+18+36,

64+36+18=118

բ) 393+8+92+107,

393+92+8+107=600

գ) 276+9+24+91,

276+24+9+91=424

դ) 1035+45+465+101

1035+465+45+101=1646

ե) 654+17+346+250+750

654+346+17+250+750=2017

զ) 2025+2311+411+689+14

2025+411+2311+689+14=5450

246. 12 միանման անոթների մեջ տեղավորվում է 36 լ խաղողի հյութ: Դույլի տարողությունը 4 անգամ մեծ է անոթի տարողությունից: Քան՞ի դույլ կպահանջվի 120 լ խաղողի հյութ լցնելու համար:

Լուծում

  1. 36:12=3 լ 1 անոթ
  2. 3×4=12 լ 1 դույլ
  3. 120:12=10 դույլ

Պատ.՝ 10 դույլ

250. Ապրանքատար գնացքն արդեն 5 ժամ էր, ինչ  ճանապարհին էր, երբ նույն կայարանից նույն ուղղությամբ  շարժվեց ճեպընթաց գնացքը: Քան՞ի ժամ հետո ճեպընթաց գնացքը կհասնի ապրանքատարին, եթե ապրանքատար գնացքը 1 ժամում անցնում է 60 կմ, իսկ ճեպընթացը՝ 90 կմ:

Լուծում

  1. 60×5=300 կմ 5 ժամում
  2. 90-60=30 կմ
  3. 300:30=10 ժամ

Պապ.՝ 10 ժամ

251. Երկու ավազանները սկսեցին ջուր լցնել, ընդ որում առաջինում արդեն 15 դույլ կար, իսկ երկրորդը դատարկ էր: Քան՞ի ժամ հետո ավազաններում նույն քանակությամբ ջուր կլինի, եթե 1 ժամում առաջինի մեջ լցվում է 60 դույլ ջուր, իսկ երկրորդի մեջ՝ 63 դույլ:

Լուծում

  1. 63-60=3 դույլ
  2. 15:3=5 ժամ

Պատ.՝ 5 ժամ