Ցորյանի ծովեր 29.09.2021

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Մաթեմատիկա 29.09.2021

310.  Զինվորների գումարտակը շարված է երկու շարասյունով: Յուրաքանչյուր շարասյունում կա 14 շարք, յուրաքանչյուր շարքում՝ 16 զինվոր: Քանի՞ զինվոր կա գումարտակում: Հաշվումենրը կատարե՛ք երկու եղանակով:

Լուծում

  1. (14×16)x2=448 զինվոր
  2. (14+14)x16=448

Պատ.՝ 448

319. Երկու գյուղերից, որոնց հեռավորությունը 100 կմ է, միարժամանակ իրար ընդառաջ են դուրս եկել երկու հեծյալներ: Նրանցից մեկը 1 ժամում անցնում է 20 կմ, մյուսը՝ 30 կմ: Քանի՞ ժամ հետո նրանք կհանդիպեն:

Լուծում

1. 100:(30+20)=2 ժամ

Պատ.՝ 2 ժամ

321. Ֆուտբոլի հավաքական թիմը կազմված է 1-23 համարներ ունեցող ֆուտբոլիստներից: Խաղին մասնակցում էր 11 ֆուտբոլիստ, ընդ որում ամենամեծ համարն ուներ 18 համարով խաղացողը: Ի՞նչ համարներով ֆուտբոլիստներ էին նստած պահեստայինների նստարանին, եթե խաղացող ֆուտբոլիստներից տասի համարները բնական թվերի առաջին տասը թվերն էին:

Լուծում

  1. 23-18=5
  2. 18-11=7
  3. 7+5=12 համար

Պատ.՝ 12 համար

322. Մայրը 33 տարեկան է, նույնքան էլ երեխաների տարիքների գումարն է: Երեխաներից կրթսերը 8 տարեկան է: Քանի՞ երեխա ունի մայրը, և քանի՞ տարեկան են նրանք, եթե երեխաների տարիքների տարբերությունը նույնն են:  

Լուծում

  1.  33-8=25 մնացած երեխաների տարիքների գումարը
  2. 14+11=25
  3. 14-11=3
  4. 11-8=3

Պատ.՝ 3 երեխա 8 տարեկան, 11 տարեկան, 14 տարեկան