Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 30.09.2021

329.Հաշվե՛ք առավել հարմար եղանակով.

ա) 7×3+7×5+7×2=70

7×5=35

7×3=21

7×2=14

35+21+14=70

բ) 4×9+4×11+4×3=92

4×11=44

4×9=36

4×3=12

44+36+12=92

գ) 25×2+25×3+25×5=250

25×5=125

25×3=75

25×2=50

125+75+50=250

դ) 32×16+32×4+32×5=800

32×16=512

32×5=160

32×4=128

512+160+128=800

330 Ի՞նչ թիվ պետք է դնել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) 25=5×2+5×3,

բ)  3×6+3×6=36,

գ) 4×3+3×4=24,

դ) 4×8+4×7=60

339. Գյուղից լճափ հասնելու համար ճամբորդը սկզբում  պիտի 6 կմ գնա սարն ի վեր, ապա 18 կմ՝ սարն ի վար: Ինչքա՞ն ժամանակում ճամբորդը գյուղից կհասնի լճափ և կվերադառնա, եթե վերելքի ժամանակ նա 1 ժամում անցնում է 2 կմ իսկ վայրեջքի ժամանակ 6 կմ:

Լուծում

  1.  6:2=3 ժամ
  2.  18:6=3 ժամ
  3.  3+3=6 ժամ (գյուղից լճակ)
  4. 18:2=9 ժամ
  5. 6:6=1 ժամ
  6. 9+1=10 ժամ (լճակից գյուղ)
  7. 10+6=16 ժամ

Պատ.՝ 16 ժամ

341. Հացի գործարան պետք է տանել 240 տ ալյուր: Բեռնատար մեքենայում տեղավորվում է 3 տ ալյուր: Քանի՞ մեքենա կպահանջվի, եթե յուրաքանրյուր մեքենան կարող է կատարել 4 ուղերթ:

Լուծում

  1.  240:3=80 մեքենա
  2.  80:4=20 մեքենա

Պատ.՝ 20 մեքենա

Рубрика: Հայրենագիտություն

Հայրենագիտություն 30.09.2021

Image.jpeg
1. Նկարի վրա նկարած ե տարբեր պատկերներ:

2. Առաջին պատկերը նման է մարդու:

3. Մյուս պատկերը նման է նետի, որը անցնում է կիզակետի միջով:

4. Երրորդ պատկերը նման է չյջիկը ճուղի վրա պառկած:

5. Չորորդ պատկերը նման է աղվեսի:

6. Հինգերորդ պատկերը նման է օձի:

7. Վեցերորդ պատկերը նման է կատվի:

8. Յոթերորդ պատկերը նման է, որ լուսինը անցում է և արևը դուրս է գալիս:

Image.jpeg
  1. Այս նկարը շատ հետաքրքիր է:
  2. Առաջին շարքը նման է սագի:
  3. Երկրորդ շարքը նման է ձկանը:
  4. Երրորդ շարգը նման է մարդու:
  5. Չորորդ շարգը նման է վզնոցի:
  6. Հինգերորդ շարքը նման է, սարերի միջից դուր է գալիս արևը:
  7. Վեցերորդ շարքը նման է ցորենի ցողունը:
  8. Յոթերոդ շարքը նման է, ցորեն են աճացնում:
  9. Ութերորդ շարքը նման է տան պատշգամբի:
  10. Իներորդ շարքը նման է բումերանգ:
  11. Տասերորդ շարքը նման է ոտքի:
Рубрика: Հայոց լեզու 9

Ցորյանի ծովեր 29.09.2021

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 29.09.2021

310.  Զինվորների գումարտակը շարված է երկու շարասյունով: Յուրաքանչյուր շարասյունում կա 14 շարք, յուրաքանչյուր շարքում՝ 16 զինվոր: Քանի՞ զինվոր կա գումարտակում: Հաշվումենրը կատարե՛ք երկու եղանակով:

Լուծում

  1. (14×16)x2=448 զինվոր
  2. (14+14)x16=448

Պատ.՝ 448

319. Երկու գյուղերից, որոնց հեռավորությունը 100 կմ է, միարժամանակ իրար ընդառաջ են դուրս եկել երկու հեծյալներ: Նրանցից մեկը 1 ժամում անցնում է 20 կմ, մյուսը՝ 30 կմ: Քանի՞ ժամ հետո նրանք կհանդիպեն:

Լուծում

1. 100:(30+20)=2 ժամ

Պատ.՝ 2 ժամ

321. Ֆուտբոլի հավաքական թիմը կազմված է 1-23 համարներ ունեցող ֆուտբոլիստներից: Խաղին մասնակցում էր 11 ֆուտբոլիստ, ընդ որում ամենամեծ համարն ուներ 18 համարով խաղացողը: Ի՞նչ համարներով ֆուտբոլիստներ էին նստած պահեստայինների նստարանին, եթե խաղացող ֆուտբոլիստներից տասի համարները բնական թվերի առաջին տասը թվերն էին:

Լուծում

  1. 23-18=5
  2. 18-11=7
  3. 7+5=12 համար

Պատ.՝ 12 համար

322. Մայրը 33 տարեկան է, նույնքան էլ երեխաների տարիքների գումարն է: Երեխաներից կրթսերը 8 տարեկան է: Քանի՞ երեխա ունի մայրը, և քանի՞ տարեկան են նրանք, եթե երեխաների տարիքների տարբերությունը նույնն են:  

Լուծում

  1.  33-8=25 մնացած երեխաների տարիքների գումարը
  2. 14+11=25
  3. 14-11=3
  4. 11-8=3

Պատ.՝ 3 երեխա 8 տարեկան, 11 տարեկան, 14 տարեկան

Рубрика: Հայոց լեզու 9

Աշուն 28.08.2021

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

Լեցուն, մառան, տարափ, վայուն-մայուն, սաղարթ, սարսել, դարսել:

2. Բացատրի՛ր բառերը

Ծնավ – ծնվեց

Սնավ – սնվեց

Քնավ – քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

Ծառերը ամբողջովին ծածկված էին ոսկե տերևներով:

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Միրգ-գիրկ, սնավ-ծնավ, փչելով-ճչելով, դարսելով-խառնելով, քնավ-զարդնավ:

Рубрика: Հայոց լեզու 9

Աշուն օր 28.09.2021

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան —  իջան

շար եկան – շարվեցին

մաղ տալ – մաղել

շաղ տալ — սփռել

քող կապել — քարկապ

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Սև ամպերը իջան սարի վրա, առավոտը ծագեց ևօդը սառավ:

Երկինքը գոռաց, բուքը սկսվեց, երկիրը դղրդաց:

Արևը սկսեց շողալ, ամպերը քարկապ ընկան:

Մաղելով մանր-մանր անձրև եկավ, ծառերի տերևները սկսեցին թափվել:

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Վար – վեր

Պաղել – շոգել

Հեռու – մոտիկ

Վառել – հանգցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան,

Արյուն-ամպից քող կապեց:

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 28.09.2021

292. Երկու պահեստից յուրաքանչյուրում կա 35 արկղ օճառ: Յուրաքանչյուր արկղում կա 90 օճառ: Ընդամենը քանի՞ օճառ կա երկու պահեստում:

Lուծում

  1. 35×90=3150 արկղ օճառ մեկ պահեստում
  2. 3150×2=6300 օճառ երկու պահեստում

Պատ.՝ 6300 օճառ

295. Տղան 2 րոպեում քաղում է 12 խնձոր, իսկ աղջիկը 3 րոպեում 15 խնձոր: 5 րոպեում քանի՞ խնձոր են քաղում տղան ու աղջիկը միասին:

Լուծում

  1. (12:2)x5=30 խնձոր տղան
  2.  (15:3)x5=25 խնձոր աղջիկը
  3. 30+25=55 խնձոր միասին

Պատ.՝ 55 խնձոր

297. Բժիշկը հիվանդին հանձնարարել է օրը 3 անգամ 2-ական հաբ խմել: Տուփի մեջ կա 60 հաբ: Քանի՞ օր կբավականացնեն հիվանդին այդ հաբերը:

Լուծում

  1. 3×2=6 հաբ մեկ օրում
  2. 60:6 = 10 օր

Պատ.՝ 10 օր

299. Երկու քաղաքների հեռավորությունը 400 կմ է: Երկու գնացքներ դուրս եկան այդ քաղաքներից իրար ընդառաջ: Առաջին գնացքը 1 ժամում անցնում է 40 կմ: Երբ երկրորդ գնացքին 30 կմ էր մնացել միջև ճանապարի կեսն անցնելը, առաջինի շարժվելուց անցել էր 3 ժամ: Որքա՞ն էր գնացքների հեռավորությունն այդ պահին:

Լուծում

  1. 200-30=170 կմ երկրորդ գնացք
  2. 40×3=120 կմ առաջին գնացք
  3. 170+120=290 կմ
  4. 400-290=110 կմ

Պատ.՝ 110 կմ

300 Ի՞նչ թվանշաններ կարելի է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն:

ա) 103<113,

բ) 645>644,

գ) 128<129,

դ) 129<139,

ե) 0<1

զ) 90918>90909

Рубрика: Русский язык

Филипок 27.09.2021

…Ребята ушли в школу. Отец ещё с утра
уехал в лес, мать ушла на работу. Остались в
избе Филипок да бабушка на печке. Стало
Филипку скучно одному, бабушка заснула, а он
стал искать шапку. Своей не нашёл, взял
старую отцовскую и пошёл в школу.
Школа была за селом у церкви… Прибежал
Филипок к школе. На крыльце никого нет, а в
школе слышны голоса ребят. На Филипка
нашёл страх: вдруг учитель его прогонит? И
стал он думать, что ему делать. Шла мимо
школы бабушка с ведром и говорит: все учатся,
а ты что тут стоишь? Филипок и пошёл в
школу, снял шапку и отворил дверь. Школа вся
была полна ребят. Все кричали своё, и учитель
в красном шарфе ходил посередине.
– Ты что? – закричал он на Филипка.
Филипок ухватился за шапку и ничего не говорил.
– Да ты кто?
Филипок молчал.
– Или ты немой?
Филипок так напугался, что говорить не мог. Он посмотрел на учителя и
заплакал.Тогда учителю жалко его стало. Он погладил его по голове и
спросил у ребят:
– Кто этот мальчик?
– Это Филипок, Костюшкин брат, он давно просится в школу, да мать не
пускает его, и он украдкой пришёл в школу.
– Ну, садись рядом с братом, а я попрошу, чтобы мать пускала тебя в
школу.
Учитель стал показывать Филипку буквы, а Филипок их уж знал и
немножко читать умел.
– Молодец, – сказал учитель. – Кто же тебя учил читать?
Филипок осмелел и сказал:
– Мой брат. Я сразу всё понял.
Учитель остановил его и сказал:
– Ты погоди хвалиться, а поучись.
С тех пор Филипок стал ходить с ребятами в школу.

Задание 1. Вместо точек вставьте нужное местоимение. 

Модель:  это мой словарь. … лежит тут. – Это мой словарь. Он лежит тут. 

  1. Это мой брат. Он учится здесь.

2. Это моя мама. Она дома.

3. Это наше окно. Оно там.

4. Это твой друг. Он слушает радио.

5. Это ваш преподаватель. Он работает тут.

6. Это твоя сестра. Она учит слова.

7. Это наш учитель. Он читает текст.

8. Это моё письмо. Оно лежит там.

9. Это наша подруга. Она повторяет глаголы.

10. Это твоё кресло. Оно стоит там.

Рубрика: բնագիտություն

Նյութերի երեք հիմնական տեսակները 27.09.2021

Կատարելով դիտարկումներ կհամոզվեք, որ նյութերը հանդես են գալիս տարբեր վիճակներում։ Որոշ նյութեր սովորական պայմաններում հեղուկ վիճակում են, մյուսները՝ գազային, երրորդները՝ պինդ։ Կախված պայմանների փոփոխությունից՝ նրանց վիճակները կարող են փոփոխվել:

Օրինակ՝ ջուրը տնային պայմաններում հեղուկ վիճակում է, սառեցվելիս հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի՝ սառույցի, իսկ տաքացվելիս՝ գազային վիճակի՝ գոլորշու: Սառույցը ջրի պինդ վիճակն է, իսկ գոլորշին՝ գազային: Ոսկին սովորական պայմաններում պինդ վիճակում է, շատ բարձր ջերմաստիճանում հալվում է և վերածվում հեղուկի, իսկ ջերմաստիճանն ավելի բարձրացնելու դեպքում սկսում է եռալ և վերածվել գազի։
Նյութը, կախված պայմաններից, հիմնականում լինում է պինդ, հեղուկ կամ գազային վիճակում։
Դիտարկենք տարբեր մարմիններ և, պարզ փորձեր կատարելով, ծանոթանանք դրանց որոշ հատկություններին։
Վերցնենք ապակուց, երկաթից և պղնձից պատրաստված ձողեր, որոնք սովորական պայմաններում պինդ վիճակում են։ Դժվար չէ համոզվել, որ այդ նույն պայմաններում ինչ դիրքով և որտեղ էլ դնենք այդ ձողերը, դրանք կպահպանեն իրենց ձևն ու ծավալը։
Պինդ մարմինները պահպանում են իրենց ձևն ու ծավալը։
Սա պինդ մարմինների հատկություններից է։
Այժմ դիտարկենք հեղուկները։ Վերցնենք 50 մլ ծա-վալով որևէ հեղուկ, օրինակ՝ մասուրի հյութ, և լցնենք բաժակի մեջ։ Նա կընդունի բաժակի ձևը։ Եթե լցնենք մեկ այլ անոթի մեջ, ապա կընդունի այդ անոթի ձևը, բայց նրա ծավալը կրկին կմնա 50 մլ։ Դա նշանակում է, որ մի անոթից այլ անոթ տեղափոխվելիս հեղուկի ծավալը պահպանվում է, բայց ձևը փոխվում է՝ ընդունում է այն անոթի ձևը, որտեղ լցված է:
Հեղուկները պահպանում են իրենց ծավալը, բայց ձևը՝ ոչ։ Սա հեղուկների հատկություններից է:
Դիտարկենք գազային վիճակում գտնվող նյութերից օրինակ՝ օդի նմանատիպ հատկությունը: Եթե օդով լի գնդակը սեղմենք, ապա նրա ձևը կփոխվի, և բնականաբար այդ նույն ձևը կստանա նաև նրանում եղած օդը: Եթե գնդակի ծավալը փոքրացնենք՝ նրա մի մասը սեղմելով, ապա այդ նույն ծավալը կստանա նաև նրանում եղած օդը: Դժվար չէ հետևություն անել, որ գնդակի մեջ լցված օդն ընդունում է տվյալ գնդակի ձևն ու ծավալը: Գնդակի ձևի ու ծավալի փոփոխությունից փոփոխվում են նաև նրանում եղած օդի ձևն ու ծավալը:
Գազերը չեն պահպանում ոչ իրենց ձևը, ոչ ծավալը և զբաղեցնում են իրենց տրամադրված ողջ տարածքը։
Սա գազերի հատկություններից է:


Առաջադրանք
Թվարկեք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ  ոսկի, սառույց:

բ) հեղուկ  ջուր, հյութ:

գ) գազային H, O:

Рубрика: English

English 26.09.2021

  1. Ex
  1. Funny, funnier, the funniest.
  2. Nice, nicer, the nicest.
  3. Beautiful, more beautiful, the most beautiful.
  4. Slim, slimmer, the slimmest.
  5. Cold, colder, the coldest.
  6. Good, better, the best.
  7. Easy, easier, the easiest.
  8. Careful, more careful, the most careful.
  9. Bad, worse, the worst.
  10. Fat, fater, the fatest.
  1. Ex
  1. It is colder in Finland than in England.
  2. John is younger than his brother Peter.
  3. The brown sweater is more expensive than the blue one.
  4. Buddy is thinner than Blackie.
  5. The pink  rabbit  is more hungry than the yellow one.
  6. My sandwich is bigger than yours.
  7. The Glamour Hotel is more modern than the Grand Hotel.
  • Ex

Greetings from sunny Spain. It,s very hot and sunny here. The hotel is excellent, because it,s very small. There are only ten rooms. The people here are very kind and friendly. Guess what I met a girl. Her name is Carla. She is from in Brazil or Argentina. I,m not sure. I want to buy Mum a hat or a T-shirt. Which one do you think she,ll like more? Oh yes, I almost forgot. I want to send Frank an email and I lost his email address. Can you send it to me, please? I have to run now and I am going to meet Carla in five minutes, because I don’t want to be late. Talk to you soon. Bob.