Рубрика: բնագիտություն

Չափում․ Չափման միավորներ

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:

Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։

Երբ խոսում ես առարկայի ձգվածության կամ երկու առարկաների միջև եղած հեռավորության մասին, օգտագործում ես քեզ հայտնի մեկ այլ մեծություն՝ երկարությունը:

Երբ կշեռքով կշռում ես խնձորները, ապա իմանում ես նրանց զանգ­վածը, որը նույնպես մեծություն է: Մեծություն է նաև ժամանակը, որի միջոցով որոշվում է որևէ գործընթացի կամ երևույթի տևողությունը: Յուրաքանչյուր մեծություն մեզ որոշակի պատկերացում է տալիս մարմնի կամ երևույթի այս կամ այն հատկության մասին: Ցանկացած մեծություն (երկարություն, ժամանակ, զանգված, ջերմաստիճան) կա­րելի է չափել, դրա համար օգտագործվում են չափման միավորներ: Իսկ ի՞նչ է չափման միավորը: Պատկերացրու, որ երկու աշակերտի, որոնցից մեկը բարձրահասակ է, մյուսը՝ կարճահասակ, հանձնարարվել է քայլերով չափել դպրոցի խաղահրապարակի երկարությունը: Երկու աշակերտները միևնույն տեղից և միևնույն գծով քայլերով չափեցին խաղահրապարակի երկարությունը: Բարձրահասակ աշակերտի քայ­լերի թիվը կազմեց 90. իսկ ցածրահասակինը’ 100: Տվյալ դեպքում քայլը երկարության չափման միավորն է: Սակայն նշված օրինակից ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր մարդ ունի իր քայլի երկա­րությունը: Նման ձևով երկարություն չափելու դեպքում կառաջանա խառնաշփոթ, որից անհնար կլինի գլուխ հանել:

Գիտնականները հարմարության համար սահմանել են չափման միա­վորների միասնական համակարգ: Օրինակ՝ ինչպես արդեն գիտես, ջեր­մաստիճանը չափվում է աստիճաններով, երկարությունը՝ մետրերով, զանգվածը՝ գրամներով, կիլոգրամներով և այլն, ժամանակը՝ ժամերով, րոպեներով, վայրկյաններով:

Քանոնի կամ չափման գործիքի յուրաքանչյուր բաժանում համապատասխանում է որոշակի չափման միավորի: Նրանք բոլորը ունեն մի ընդհանուր հատկանիշ բաժանումներով սանդղակներ։ Օրինակ՝ քանոնի վրա կարելի է գտնել բաժանումեր, որոնք համապատասխանում են մեկ սանտիմետրին և մեկ միլիմետրին, կշեռքի վրա՝ համապատասխան գրամին և կիլոգրամին, իսկ ժամացույցի վրա էլ՝ համապատասխան րոպեին և ժամին:

Հայաստանում օգտագործված չափման միավորներ

Հայաստանի չափման միավորներ

Չափում թիզով

Առաջադրանքներ՝

Չափում․ Առաջադրանքներ

1. Քանոնով չափիր տետրի երկարությունը՝ արտահայտ­ված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր տետրում:

  1. Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարու­թյունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրե­րով և սանտիմետրերով:
  2. Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրա­նում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամնե­րով:
Рубрика: English

Describing My Friend

Mary: Who’s that boy over there, Tom?

Tom: That? Er, that’s my brother, Hayk.

Mary: Your brother?

Tom: Yes, and that’s his girlfriend Nare. The pretty girl with the long, black hair.

Mary: Oh right. So, you’ve got a brother?

Tom: No, I’ve got two brothers. Hayk and Arsen.

Mary: Really? … and … how old is Arsen?

Tom: Arsen and Hayk are twins, they’re both 10.

Mary: 10, mmm … and does Arsen look like Hayk?

Tom: They’re exactly the same! They’re both tall and thin. They’ve both got short black hair, brown eyes and big ears!

Mary: They’re not big, I think they’re cute. And … has Arsen got a girlfriend?

Рубрика: Հայոց լեզու 9

Չախ Չախ թագավոր 3-րդ մաս

Գ

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հn ովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ–Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

— Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

  • Գրել, թե կանաչով նշված բառերից յուարքանչյուրն ի՞նչ հոլովով է դրված:

Հանդեսով-Գործիական

Թագավորի-Սեռական

Դաշտում-Ներգոյական

Թագավորը-Ուղղական

Ոչխարի-Սեռական

Պալատին-Տրական

Երկրից-Բացառական

Զուռով-Գործիական

Թմբուկով-Գործիական

Երգով-Գործիական

Ձիավորները-Ուղղական

Թագավորից-Բացառական

  • Տեքստի անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել:

Արածել-Դալար խոտը ուտել՝ ճարակել, բույսերով սնվել

Շահ-Մար-անուն

Հնձվոր-Հունձ անող մարդ

Խոտհարքներ- Մարգագետին, որի խոտը հնձում են և չորացնում որպես ձմեռվա անասնակեր

Վառեկ-Հավի էգ ճուտ

Զուռնա- Արևելյան սրինգի մի տեսակ

  • Կարմիրով նշված դարձվածքները բացատրել։

Գլխի ճարը տեսել-Իր կարիքները հոգալ

Խելքը թռցնի-գժվել

  • Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին, ջաղացպանին:

Աղվեսը-խորամանկ

Շահ-մարը-անխելք

Ջաղացպան-աղքատ

  • Ըստ ձեզ՝ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից: Պատասխանը հիմնավորեք:

Ոչ չէր հավատա, որովհետև նա շատ էր սիրում իր պալատը

Рубрика: Русский язык

Интересные факты о лисах

Почти в каждой стране мира существует хотя бы одна сказка или легенда, в которой главным персонажем выступает лиса. Такое восхищение не удивительно, ведь о хитрости и ловкости этого зверя знают практически все.

Но что на самом деле это за животное знают немногие, поэтому предлагаем ознакомиться с подобранными фактами и узнать, кто на самом деле прячется за «маской» хитрого, но такого уязвимого животного.

лиса на охоте

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 11.03.2021

681. Կատարի՛ր գործողությունը:

ա) 44կմ-2կմ 35մ=41կմ 65մ

62դմ 2սմ-5դմ 8սմ=56դմ 4սմ

բ) 82կգ-6կգ 650գ=81կգ 350գ

62տ 210կգ-2տ 280կգ=59տ 720կգ

683. Հաշվի՛ր 34մ 80սմ երկարությամբ և 18մ 40սմ լայնությամբ ուղանկյանձև հողամասի մակերեսի մոտավոր արժեքը՝ նախապես չափսերը կլորացնելով մետրի ճշտությամբ:

Լուծում

  1. 18×35=630մ

Պատ.՝ 630մ

684. Գտի՛ր անհայտ բաղադրիչը: Ստուգումը կատարի՛ր հաշվիչով:

ա) 10656:24=444

444×24=10656

203=4872:24

4872:203=24

բ) 3360:32=105

3360:105=32

3232=168064:52

3232×52=168064

գ) 28×440=12320

12320:28=440

3996=222×18

3996:18=222

690. Եթե 0-ով վերջացող եռանիշ թվի վերջին թվանշանը դեն նետենք և գումարենք այդ եռանիշ թվի վրա կստանանք 264: Որն ա եռանիշ թիվը:

Լուծում

  1. 240+24=264

Պատ.՝ 240

Рубрика: Հայոց լեզու 9

Գոյականի հոլովումը

Հայերենը ունի 7 հոլով:

Ուղղական ով, ինչ- տղա, սեղան

Սեռական ում, ինչի-տղայի, սեղանի

Տրական ում, ինչին-տղային, սեղանին

Հայցական ում, ինչը-տղային, սեղանը

Բացառական ումից, ինչից-տղայից, սեղանից

Գործիական ումով, ինչով-տղայով, սեղանով

Ներգոյական ում մեջ, ինչի մեջ կամ ինչում-տղայի մեջ, սեղանի մեջ կամ սեղանում

1. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Նրանք մետեցան կախարդական ծառին:

Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:

Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:

Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:

Ծառին-Տրական

Հայրենիքից-Բացառական

Մարդը-Հայցական

Քաղաքից- Բացառական

Բլրի-Սեռական

Գետակին-Տրական

Փայտով-Գործիական

Ոտքը-Հայցական

Ջրի-Սեռական

Երկնքի-Սեռական

Արևի-Սեռական

Շողերը-Հայցական

Օր-Ուղղական

2. Հոլովեք հետևյալ բառերը՝ քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն:

Քար-քարով, քաղաք-քաղաքում, սահնակ-սահնակով, մայր-մորից, աշուն-աշունը, գլուխ-գլխով, բնություն-բնությունով:

3. Լրացրեք աղյուսակը

Հարցական բառ3 գոյականՀոլովի անունը
Ո՞վՄարդը, տղան, մայրըՈւղղական
Ո՞ւմՏղային, հայրիկին, պապինՀայցական
Ինչի՞ցՓայտից, մետաղից, երկաթիցԲացառական
Ինչո՞վՇշով, բաժակով, հողովԳործիական
Ո՞ւմ մեջԴրսում, անտառում, ծովումՆերգոյական
Ինչի՞Սեղանի, արջուկի, ծաղկամանիՍեռական
Ինչի՞նՍեղանին, գրատախտակին, սառնարանինՏրական
Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 10.03.2021

658. 5-ի բազմապատի՞կ են արդյոք հետևյալ արտահայտույունների արժեքը:

ա) 336+1124=1460

Ստ. 1460:5=բաժանվում է

336+1009=1345

Ստ. 1345:5=բաժանվում է

336+25=361

Ստ. 361:5=չի բաժանվում

663. ա) Երկու թվերից մեկը 75 ն է, իսկ մյուսը մեծ է 4 անգամ: Այդ թվերի գումարը քանի՞ անգամ է մեծ փոքր թվից:

       Լուծում

  1. 75×4=300
  2. 300+75=375
  3. 375:75=5

Պատ.՝ 5 անգամ

666. Ուղղանկյան կողմերից մեկը 3 անգամ մեծ է մյուսից: Գտի՛ր ուղղանկյան կողմերը, եթե պարագիծը 320մմ է:

Լուծում

  1. a+3a+a+3a=320
  2. 8a=320
  3. a=320:8=40
  4. 40×3=120

Պատ.՝ 40մմ, 120մմ

670. ա) Դպրոցում 306 աշակերտ 18 տեղանոց և 24 տեղանոց 14 ավտոբուսով գնացին ծաղկաձոր հանգստանալու: Յուրաքանչյուր տեսակի քանի՞ ավտոբուս էին վարձել աշակերտները:

Լուծում

  1. 24×9=216
  2. 306-216=90
  3. 90:18=5

Պատ.՝ 9 ավտոբուս 24 տեղանոց, 5 ավտոբուս 18 տեղանոց

բ) Դաշտում արածում  էին կովեր և սագեր, որոնց ընդանուր  գլխաքանակը 18 է, իսկ ոտքերի քանակը 56: Քանի՞ կով և քանի՞ սագ էր արածում դաշտում:

Լուծում

  1. 10×4=40
  2. 8×2=16

Պատ.՝ 10 կով, 8 սագ

a=158:2=79

  • 79+22=101

Պատ.՝ առաջին ավտոմեքենա 101կմ, երկրորդ ավտոմեքենա 79կմ

Рубрика: Без рубрики, Մաթեմատիկա

Ֆլեշմոբի խնդիրների քնարկում

1. Տիգրանն ունի 4 խաղալիք՝ մեքենա, գնդակ, զինվոր և նավ: Նա ուզում է խաղալիքները մի շարքով դասավորել: Նաև ուզում է, որ մեքենան լինի նավի և զինվորի միջև։ Քանի՞ եղանակով կարող է դասավորել խաղալիքները։

Լուծում

  1. զինվոր, մեքենա, նավ, գնդակ
  2. գնդակ, զինվոր, մեքենա, նավ
  3. գնդակ, նավ, մեքենա, զինվոր
  4. նավ, մեքենա, զինվոր, գնդակ

2. 15, 24, 32, 42, 53 թվերը գրելու համար իրարից տարբեր քանի՞ թվանշան են օգտագործել։

1, 2, 3, 4, 5

3. Ագարակում կա 6 շուն, 8 բադիկ, 4 սագ և մի քանի ձի։ Քանի՞ ձի կա, եթե բոլոր կենդանիները միասին ունեն 68 ոտք։

Լուծում

  1. 6×4=24 (շուն)
  2. 8×2=16 (բադ)
  3. 4×2=8 (սագ)
  4. 24+16+8=48 (սագ և բադ)
  5. 68-48=20 (ձի)

4. Աշոտի կրիան արթուն ժամանակ մեկ ժամում ուտում է 5 տուփ խոտ։ Երեկ նա քնեց 20 ժամ։ Քանի՞ տուփ խոտ նա կերավ երեկ։

  1. 24-20=4
  2. 4×5=20 (տուփ)

Պատ.՝ 20 տուփ

  • Բարեկենդանի տոնին ընդառաջ Արևմտյան դպրոցում տիկին Արևը և սովորողները գաթաներ թխեցին։ Առաջին դասարանցիներին բաժին հասավ գաթաների կեսը։ Երկրորդ դասարանցիներին հասավ մնացած գաթաների կեսը։ Հետո երրորդ դասարանցիները վերցրեցին մնացած գաթաների կեսը, որից հետո մնաց 6 գաթա։ Որքա՞ն գաթա էին թխել։

Լուծում

  1. 6+6=12 (երկրորդ դասարան)
    1. 6+6+12=24(առաջին դասարան)
    1. 6+6+12+24=48(միասին)

Պատ.՝ 48 գաթա

6. Սովորողները գրադարանից վերցրին Թումանյանի «Անբան Հուռին», «Սուտլիկ որսկանը», «Բարեկենդանը» և «Քաջ Նազարը» հեքիաթները: Արեգը կարդաց «Անբան Հուռին» և «Սուտլիկ որսկանը»: Աննան կարդաց «Բարեկենդանը»: Աշոտը կարդաց «Բարեկենդանը» և «Անբան Հուռին»: Ո՞ր հեքիաթը ոչ ոք չկարդաց:

Պատ.՝ «Քաջ Նազարը»

7. Ռաֆայելն ու Հայկը միասին կշռում են 76կգ, իսկ Ռաֆայելն ու Մարկը միասին՝ 71կգ։ Հայկը Մարկից քանի՞ կիլոգրամով է ծանր։

Լուծում

  1. 76-71=5կգ (Մարկ)

Պատ.՝ 5կգ Մարկ

8. Ներկայացում դիտելու համար սովորողները 9:30 դպրոցից դուրս եկան։ Ներկայացումը տևեց 50 րոպե, իսկ դպրոցից թատրոն և թատրոնից դպրոց ճանապարհին սովորողները ծախսեցին 60 րոպե։ Ժամը քանիսի՞ն վերադարձան դպրոց։

Լուծում

  1. 9:30+1:50=11:20

Պատ.՝ 11:20

9. Քանի՞ ձևով կարող են 10 ուլունքը շարել 4 թելի վրա, որ յուրաքանչյուր թելի վրա լինի կենտ թվով ուլունք:

Պատ.՝ 3 տարբերակ

10. Շարքով դրված էր 15 կոնֆետ։ Արամը կերավ յուրաքանչյուր 4-րդը, հետո էլ Մաքսիմը կերավ մնացած կոնֆետներից յուրաքանչյուր 3-րդը։ Ո՞վ ավելի շատ կոնֆետ կերավ։

 Պատ.՝ Արամ 3 կոնֆետ, Մաքսիմ 4 կոնֆետ

667. 180կմ հեռավորությունից միմյանց ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա: Հանդիպման պահին առաջինն անցել էր 22կմ-ով ավելի, քան երկրորդը: Քանի՞ կիլոմետր եին անցել նրանցից յուրաքանչյուրն այդ պահին:

Լուծում

  1. a+(a+22)=180

2a=180-22=158

668. Երկու տակառում  կա ընդամենը 250լ հյութ: Եթե առաջին տակառից 30լ լցնենք երկրորդ մեջ, ապա տակառներում հյությի քանակները կհավասարվեն: Որքա՞ն հյութի կա յուրաքանչյուր տակառում:

Լուծում

  1. a+a+60=250

2a=190

a=190:2=95

95+60=155

Պատ.՝ 95 առաջին, 155 երկրորդ

բ) Դաշտում արածում  էին կովեր և սագեր, որոնց ընդանուր  գլխաքանակը 18 է, իսկ ոտքերի քանակը 56: Քանի՞ կով և քանի՞ սագ էր արածում դաշտում:

Լուծում

  1. 10×4=40
  2. 8×2=16

Պատ.՝ 10 կով, 8 սագ

Рубрика: Русский язык

Коротышки из Цветочного города

В одном сказочном городе жили коротышки. Так
их звали потому, что они были очень маленькими.
В городе у них было очень красиво. Вокруг каждого
дома росли цветы: маргаритки, ромашки, одуванчики.
Там даже улицы назывались именами цветов: улица Колокольчиков, аллея Ромашек, бульвар Васильков. А сам город назывался Цветочным городом. Он
располагался на берегу ручья, за ручьём был лес.
Коротышки изготовляли из берёзовой коры лодочки, переплывали через реку и ходили в лес за ягодами, за грибами, за орехами. Собирать ягоды было
трудно, а за орехами и вовсе нужно было залезать на
высокий куст, да ещё затаскивать с собой пилу. Грибы приходилось распиливать на части и притаскивать
по кусочкам домой. Так проходила жизнь в Цветочном городе.

        Напишите, чей, чья, чье? Работайте по модели:

Библиотека (я)  – моя. Сад (ты) – твой

Комната (мы) моя;

метро (вы) ваш;

яйцо (она) наше;

библиотека (вы) ваша;

факс (ты) твой;

адрес (он) наш;

окно (я) моя;

пальто (она) наша;

бабушка (мы) моя;

улица (я) моя;

дедушка (ты) твоя;

президент (мы) мой;

телефон (она) наш;

профессор (вы) ваш;

врач (он) наш;

музей (мы) мой.