Рубрика: Հայրենագիտություն

Որդան կարմիր

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր:Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:Որդան կարմիրը պահպանվում է [1] արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։

Այս միջատի արուն և էգը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Արուն ավելի նման է չափերով մեծ մոծակի, իսկ էգը՝ թրթուռի:

Рубрика: Русский язык

Моя любимая учительница

(Сочинение)

Я очень люблю моих учителей, но больше всех люблю товарищ Викторию. Она очень красивая, у неё длинные волосы, чёрные глаза и очень красивая улыбка. Она очень добрая, милая, когда мы что-то не понимаем, она терпеливо объясняет.  Она никогда не кричит на нас. Я желаю чтобы она оставался такой же красивой и доброй, как сейчас.

Рубрика: English

Թարգմանել նախադասությունները

  1. Լենան աշխատաում է դպրոցում: Լենան աշխատու՞մ է դպրոցում: Լենան չի աշխատում դպրոցում:

Lena works at school. Does Lena work at school? Lena doesn,t work at school.

They usually read English books. Do they usually read English books? They don,t read English books.

We are eating ise cream now. Are we eating ise cream now? Weare not etanig ise cream now.

4.Դու խաղու՞մ ես շախմատ լավ: Ոչ, ես չեմ կարողանում շախմատ խաղալ:

Do you play chess well. No, I can,t play chess.

5.Նայի՛ր, Վահանը խաղում է ֆուտբոլ իր ընկերների հետ:

Look, Vahan is playing  football with his friends.

Рубрика: Հայոց լեզու 9

Տերևի ծնունդը

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրեք 7-րդ նախադասությունը և համառոտագրեք:

Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները:

Երկնքից թափվում էին անձրևի կաթիլները:

  • Տեքստում ընդգծեք կոչական ունեցող նախադասություն:

Միʹ հուսահատվիր, որդիʹս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով:

  • Դուրս գրեք հոդակապով երկու բարդ բառ, դրանց իմաստն արտահայտեք բառակապակցությամբ:

Նորածին – նոր ծնված

Սառնաշունչ – սառը շունչ

  • Դուրս գրեք քամի, շող, ցանկանալ, դյութիչ բառերի հոմանիշները:

Քամի-Հողմ, սյուք, պտուտահողմ, թաթառ,

Շող-Շողք, ճառագայթ, ճաճանչ,

Ցանկանալ-անկալ, կամենալ, ուզել,

Դյութիչ- գրավիչ, հրապուրիչ, թովիչ:

Рубрика: English

Ex. 181 Present Indefinite or Present Continuous

  1. He works in the centre of  Chicago.
  2. Does he work in the centre of  Chicago?
  3. He doesn,t work in the centre of  Chicago.
  4. They read a lot of books.
  5. Do they read many books?
  6. They don,t read many books.
  7. The children are eating soup now.
  8. Are the children eating soup now?
  9. The children are not eating soup now.
  10. Do you play volleyball well?
  11. When you play volleyball?
  12. What is Nick doing in the evening?
  13. Is he going to the cinema in the evening?
  14. We do not dance every day.
  15. Look Kate is dancing.
Рубрика: բնագիտություն

Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը:
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:
Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 23.02.2021

546. Պատասխանիʹր հարցերին:

  • Քանի հազարյակ կա 45367 թվի հազարյակների կարգում:  5
  • Քանի հազարյակ է պարունակում  34560 թիվը: 34
  • Որն է 3547 թվի նախորդ կլոր հարյուրյակը:  3500
  • Որքան է 3645 թվի և դրան նախորդող կլոր հարյուրյակի տարբերությունը: 3645-3600=45
  • Որքան է 4321 թվի և դրան նախորդող կլոր հազարյակի տարբերությունը:  4321-4000=321

551. Փորձիʹր չորս հատ 4-ով և որոշ թվաբանական գործողություններով ստանալ 6-ից 10 թվերը: Կարող ես օգտագործել նաև փակագծեր:

Լուծում

  1. (4+4):4+4=6
  2. (4+4)-(4:4)=7
  3. (4×4)-(4+4)=8
  4. (4:4)+(4+4)=9
  5. (44-4):4=10
Рубрика: Մաթեմատիկա

Տնային աշխատանք 22.02.2021

526. Դի՛ր փակագծեր այնպես, որ ստանաս հավասարություն

ա) 1000-(750-250)-500=1000

5500-570-(420:6)=5000

բ) 1000-6400:(32:4)=200

2010-3200:(80×4)=2000

527. Լրացրո՛ւ դատարկ վանդակները

ա)

  1. 1794-1396=398
  2. 1794-1198=594
  3. 1794-118=1676
  4. 1396-1198=198
  5. 1396-118=1278
  6. 1198-118=1080

բ)

529.

ա) 2706, 2715, 2805,

բ) 3248,3255,3260,

գ) 1766, 1775, 1781,

դ) 206878, 216982, 216894,

Рубрика: բնագիտություն

Աղ

Ամեն մի սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում, առանց աղի ապրել հնարավոր չէ: Բժիշկները պարզել են, որ կենդանի էակը աղ չստանալով’ մահանում է:

Բարեբախտաբար, բնությունը բավականաչափ աղ Է կուտակել: Աղի պաշարները գտնվում են գետնի տակ, երբեմն աղի շերտերը հասնում են մինչև մեկուկես կիլոմետր հաստության: հազարավոր տարիների ընթացքում գետնի տակ գտնվող աղը այնքան է պնդացել, որ այն անվանում են քարաղ: Գետնի տակից աղը հանելու համար խոր հանքահորեր են փորում:

Աղը արդյունահանում են ոչ միայն գետնի տակից, այլև ցամաքած լճերի հատակից և նույնիսկ դեռևս չցամաքած աղի լճերից: Հայաստանի հանրապետությունում աղ արդյունահանում են երևանի հյուսիսային մասում գտնվող Ավանի աղահանքից:

Աղի մասին կան իմաստուն խոսքեր: Ժողովրդի մեջ լայն տարածված է «աղ ու հաց» արտահայտությունը, որը խորհրդանշում է բարեկա­մություն, հյուրընկալություն: