Рубрика: Հայոց լեզու 9

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց—
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Առաջադրանքներ

1․Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական։

Փողոց, կրակ, բոց, վարդ, շուրթ, սիրտ, զնգոց:

2․Բանաստեղծությունից դուրս գրեք գաղտնավանկ ունեցող 5 բառ։

Լսել, զնգոց, շրթեր, սրտեր, կրակ:

3․ Բանաստեղծությունը մի քանի անգամ կարդացեք և գրեք՝ ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում, ի՞նչ եք զգում։

Լսում եմ թռչունների ծլվլոց, տեսնում եմ կանաչ, դեղին գույներ, ես զգում եմ ուրախություն և թարմություն

4․ Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 01.03.2021

591. Արտահայտիʹր նշված միավորներով

ա) 2մ=200սմ

84մ=8400սմ

60մ=6000սմ

5կմ=5000մ

բ) 8կգ=8000գ

84ց=8400կգ

60տ=60000կգ

52տ=520ց

գ) 12ժ=720ր

24ր=1440վ

7օր=168ժ

52 տարի=624ամիս

593. բ) Աննան ունի 2450 դրամ: Այդ գումարով ամենաշատը քանի վարդ նա կարող է գնել, եթե մեկ վարդն արժե 70դրամ: Այդքան վարդ գնելուց հետո որքան դրամ կմնա նրա մոտ:

Լուծում

  1. 2450:70=35 հատ վարդ

Պատ.՝ 35 վարդ, մոտը ոչ մի դրամ չի մնա