Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 18.03.2021

781. ա) Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհn անցավ 4 ժամում 60 կմ/ժ արագությամբ: Քանի՞ ժամում  նա կգնար այդ ճանապարհը, եթե մեծացներ 20կմ/ժ-ով

Լուծում

  1. 4×60=240 կմ
  2. 60+20=80 կմ/ժ
  3. 240:80=3 ժամ

Պատ.՝ 3 ժամ

782. Ավտոմեքենան A վայրից հասավ  B վայր 5 ժամում: Հաշվի՛ր, թե քանի ժամում է անցել A-ից C ճանապարհը՝ գիտենալով, որ A-ից C ճանապարհը 140 կմ է, իսկ C-ից B  ճանապարհը 210 կմ:

Լուծում

  1. 210+140=350 կմ (AB)
  2. 350:5=70 կմ/ժ
  3. 140:70=2 ժամ

Պատ.՝ 2 ժամ

789. Արտահայտի՛ր նշված միավորներով:

ա) 220վ=3ր 40վ

840ր=14ժ

62ժ=2օր 24ժ

384 տարի=3դար 84տարի

Рубрика: Հայոց լեզու 9

Ածական

Այն բառերը, որոնք ցույց են տալիս գոյականի հատկանիշը, կոչվում են ածականներ, օր.` մեծ աչքեր, բարի ժպիտ, փոքրիկ տուն…:

Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՛… հարցերին: ինչպիսի երեխա- չարաճճի երեխա, ինչպիսի շենք-բարձրահարկ շենք….

1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը:

Աղջիկ անհանգիստ շուրջն էր նայում:

Ձիավորները սրարշավ հասան մի դաշտավայր:
Երջանկություն պատել էր պատանու սիրտը:

Ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:

Ճամփորդները հասան մի անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:

Ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:

Փոքրամարմին աղջիկ, կանաչապատ դաշտավայր, անսպառ երջանկություն, գազազած ամբող, ստվերախիտ անտառ, վաղեմի ընկերներ:

2. Դուրս գրել բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:

Կապտավուն, մաքուր, երփներանգ, արբեցնող, վարդագույն, ճերմակ, կիսաբաց, թարմացնող:

3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:

Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարաություն:

Հին, մեծ, լավ, երջանիկ, հնչեղ, ագահ, ստոր, հաջող, լայն, երկար: Բոլոր բառերից հեռացրեցինք ություն վերջածանցը: