Սև և Կասպից ծովերի միջև,Կովկասյան լեռներից հարավ, կա մի «լեռնային կղզի», որն անվանում են Հայկական լեռնաշխարհ։Այն մեր պատմական հայրենիքն է: Շրջակա մյուս տարածքներից Հայկական լեռնաշխարհը տարբերվում է իր բարձր դիրքով։ Ծովի մակարդակից լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է։ Հայկական լեռնաշխարհից հարավ-արևելք ընկած է Իրանական բարձրավանդակը, իսկ հարավ Միջագետքի հարթավայրը։ Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի և ամենաբարձր լեռը Արարատն է 5165 մ բարձրությամբ. այն անվանում են նաև Մեծ Մասիս։ Երբ Արարատյան դաշտից նայում ենք Արարատին, նրանից արևմուտք, հորիզոնում, նշմարվում է կնոջ վարսերի պես ձգվող Հայկական Պար լեռնաշղթան։ Վերևից նայելիս Հայկական լեռնաշխարհը հիշեցնում է հզոր պարսպով շրջապատված միջնաբերդ։ Հյուսիսային պարիսպը Արևելապոնտական լեռներն են: Հարավային պարիսպը Հայկական (Արևելյան) Տավրոսի լեռներն են:Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը անվանում են Հայկական բարձրավանդակ կամ միջնաշխարհ, որն ունի հեքիաթային գեղեցկություն:
Ասում են, թե Աստվածաշնչում նկարագրված դրախտը հենց այստեղ է եղել։
Այստեղ է նաև Վանա լիճը, որը հայերը ծովակ են անվանում։ Վանա լճից ոչ հեռու Նեմրութ ու Սիփան լեռներն են, որոնք լճի հայելու մեջ ամեն օր իրենց պատկերն են տեսնում։
Լեռնաշխարհն ունի նաև մեծ ու փոքր այլ լճեր: Դրանց մեջ իր գեղեցկությամբ առանձնանում է քաղցրահամ ջուր ունեցող Սևանը։ Իր գեղեցկությամբ և քաղցրահամ
ջրի արժեքավոր պաշարով Սևանը հայոց լեռնաշխարհի մարգարիտն է։
Բազմազան ու հիասքանչ է Հայկական լեռնաշխարհի բնությունը։ Բյուրակն լեռների կարկաչուն աղբյուրներից սկիզբ է առնում հայոց մայր գետըԱրաքսը։ Արաքսի միջին հոսանքում տարածվում է Արարատյան դաշտը: Այստեղ են կառուցվել Հայաստանի մայրաքաղաքներից վեցը, այդ թվում Երևանը։ Հայոց աշխարհի մեկ
այլ հայտնի գետ Արածանին(Արևելյան Եփրատ),ծնունդ է առնում Ծաղկանց լեռներից։ Ըստ ավանդության ամեն առավոտ այստեղ էր լողանում հեթանոս հայերի գեղեցկության
աստվածուհին Աստղիկը։ Աստղիկը Տարոնի դիցուհին, շրջապատված իր նաժիշտներով,
իջնում էր լեռներիցԱրածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու։
Արածանի գետի հովտում շատ են գեղատեսիլ դաշտերը։ Դրանցից մեկն էլ հանրահայտ Մշո դաշտն է, որի միջով հոսում է Մեղրագետը։ Հարուստ է նաև Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը։ Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են
քարայծը, վայրի ոչխարը։ Հայոց անտառների բնակիչներից հայտնի են
եղնիկը, գորշ արջը, գայլը և այլ կենդանիներ։ Այդ անտառների տարածված ծառատեսակներից են կաղնին, թխկին, հաճարենին։
День: 16 марта 2021
Մաթեմատիկա 16.03.2021
743. Գծի՛ր թվային ճառագայթ և նշի՛ր կորդինատներով կետերը:
1–––––––––10––––––––––20––––––––––30––––––––––40––––––––––50––––––––––60––––
A B N E D C F M
752. ա) Կովը մեկ օրում ուտում է 20 կգ խոտ: Որքա՞ն խոտ է անհրաժեշտ անասնապահին՝ մեկ կովը մեկ շաբատ կերակրելու համար:
Լուծում
- 7×20=140 կգ (խոտ)
Պատ.՝ 140 կգ
բ) Կովը մեկ օրում ուտում է 20 կգ խոտ: Որքա՞ն խոտ է անհրաժեշտ անասնապահին 5 կով մեկ շաբատ կերակրելու համար:
Լուծում
- 7×20=140 կգ (խոտ մեկ շաբատ)
- 140×5=700 կգ (խոտ)
Պատ.՝ 700 կգ
753. ա) Հաշվի՛ր, թե որքան ջուր է հոսում ծորակից 4 ժամում, եթե 1 ժամում հոսում է 245 լ:
Լուծում
- 245×4=980 լ (ջուր)
Պատ.՝ 980 լ
բ) Եթե ծորակից 1 ժամում հոսում է 210 լ ջուր, ապա քանի՞ ժամում կլցվի 3150 լ տարողությամբ ջրավազանը այդ ծորակով:
Լուծում
- 3150:210=15 (ժամ)
Պատ.՝ 15 ժամ
755. Քանի՞ եղանակով կարող է վաճառողը 48 գրիչը հավասար քանակություններով փաթեթավորել:
Լուծում
- 48:2=24
- 48:4=12
- 48:6=8
- 48:8=6
- 48:12=4
- 48:24=36
Պատ.՝ 6 եղանակ
Ջերմաստիճան: Ջերմաչափ
Երբ առօրյայում օգտագործում ենք տաք, սառը բառերը, նախևառաջ նկատի ենք ունենում մեզ շրջապատող առարկաների, օդի. ջրի .տաք կամ սառը լինելու մեր զգացողությունը: Մեզ շրջապատող առարկաների, օդի, ջրի տաքության կամ սառնության չափը որոշվում է ջերմաչափով : Իսկ ի՞նչ է ջերմաչափը:
Ջերմաչափը բաղկացած է իրար մեջ տեղադրված երկու ապակե բարակ խողովակներից: Դրսի խողովակի ներքևի լայն մասը լցված է սնդիկով կամ գունավոր (հիմնականում կարմիր) սպիրտով, որի մեջ է գտնվում երկրորդ՝ բարակ խողովակի ծայրը:
Այժմ տեսնենք, թե ինչպես է չափվում օդի ջերմաստիճանը: Եթե օդը տաքանում է, ապա սնդիկը կամ սպիրտը նույնպես տաքանում են, ընդարձակվում և բարակ խողովակով վեր բարձրանում: Իսկ երբ օդը պաղում է, սնդիկի սյունը իջնում է ներքև: Ջերմաչափի արտաքին խողովակի ներսում տեղադրված սպիտակ թիթեղի վրա թվանշաններ և փոքրիկ գծիկներ կան:
Դրանք ցույց են տալիս ջերմաստիճանը և կոչվում են աստիճաններ: 0 (զրո) աստիճանից վերև գրված թվերը ցույց են տալիս դրական ջերմաստիճանը, իսկ Օ-ից ցած գրված թվերը համապատասխանում են բացասական ջերմաստիճանին: Աստիճան բառի փոխարեն ջերմաչափի սանդղակի վերին աջ անկյունում նշված է փոքրիկ օղակ (°), որը աստիճանի նշանն է: Օղակի կողքին նշվում է С (Ց) տառը, որը Ցելսիուս գիտնականի ազգանվան առաջին տառն է Օրինակ՝ 5″ С, կարդում ենք՝ հինգ աստիճան ըստ Ցելսիուսի: Հիշիր, որ երբեմն ջերմաստիճանի գրառումներում С տառը չի գրվում:
Երբ սնդիկի կամ սպիրտի սյունը բարձր է Օ-ից և գտնվում է, օրինակ, 15 նիշի դիմաց, ապա կարդում ենք 15° С (+15° С): Իսկ եթե ցածր է Օ-ից, ցույց է տալիս բացասական ջերմաստիճան, օրինակ’ -8-ի դեպքում, ապա կարդում ենք՝ մինուս 8° С:
Բացի օդի ջերմաստիճանը չափող ջերմաչափերից, մեզ ծանոթ է բժշկական ջերմաչափը, որով չափեւմ ենք մարմնի ջերմաստիճանը, երբ հիվանդ ենք լինում: Կան նաև ջրի, հողի, տարբեր սարքերի ջերմաստիճանը գրանցող ջերմաչափեր:
Ինչպե՞ս և ինչո՞ւ է առաջանում քամին: Երկրի մակերևույթի տարբեր տեղամասեր տարբեր չափով են Արեգակից ջերմություն ստանում: Այդ ջերմության շնորհիվ օդը տաքանում է, ընդարձակվում, թեթևանում և բարձրանում է վեր, իսկ նրա տեղը անմիջապես զբաղեցնում է համեմատաբար սառը օդը: Սովորաբար դեպի Երկրի մակերևույթի այն տեղամասը, որտեղից օդը շատ տաքացել ու վեր է բարձրացել, սկսում է տեղափոխվել հարևան տեղամասի համեմատաբար սառը օդը, և առաջանում է քամի:
Այսպիսով՝ երկրի մակերևույթով օդի հորիզոնական տեղաշարժը կոչվում է քամի:
Շատ ուժեղ քամիները անվանում են փոթորիկներ: Երբեմն փոթորիկներ են լինում նաև Հայաստանում: Փոթորկի ժամանակ ծառեր են կոտրվում, տանիքներ են պոկվում, շրջվում են էլեկտրահաղորդման սյուները և այլն :
Քամին մարդկանց նաև օգուտ է տալիս: Քամու ուժով շարժվում են առագաստանավերը: Քամին աշխատեցնում է հողմաղացը, և հացահատիկից ալյուր են ստանում : Քամու ուժով հողմակայաններում էլեկտրական էներգիա են ստանում։