Рубрика: English

Ask and Answer Questions

What are you doing now Aram? Aram is playing football.

What does Aram do in the evening? In the evening Aram watches TV with his father.

When do we go to the school? We go to school in the morning

Where are they living now? They are living in the city now.

Where does Anush live? She lives in the city.

Why is Alen playing basketball? Because Alen like to play basketball very much.

Does Nare help her mother? Yes, Nare helps her mother.

Do you like ice cream? Yes, I like ice cream

Are they going to the cinema now? No, they are not going Today.

Is he working in the hotel now? Yes, he is working in the hotel now.

Рубрика: Հայոց լեզու 9

Ոսկու կարասը 1-իմ մաս

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։ Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։ Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Առաջադրանքներ․

  1. Գրել կանաչով նշված բառերի հականիշները։

Աղքատ-հարուստ, ունևոր, ընչատեր, ճոխ, շքեղ,մեծատուն:

Անգետ-գիտուն, բանիմաց:

Ճշմարիտ-սուտ, կեղծ, ստահոդ, հնարովի:

Գոռալ-շշնջալ, քչփչալ, լռել:

  • Բացատրել կարմիրով նշված դարձվածքները։

աչքդ լո՛ւս-բարի լույս:

աչքերը չորս է բաց անում-աչքերը չորս կողմերն է նայում:

  • Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։

Վարուցանք-վար+ցանկ

Թագավոր-թագ+ա+վոր

  • Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։

Որոհետև երկու գյուղացիներն էլ  նոր էին գտել և չգիտեին ումն էր ոսկուկարասը: Երկուսն էլ ճշմարտախոս և արդար մարդիկ էին:

  • Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։

Իմ կարծիքով թագավորի աչքերը լավ չէր տեսնում դրա համար էլ տեսել է օձ: