Ա
Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։
Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։
Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:
Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։
Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։
— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։
Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։
Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։
Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։
— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։
— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։
— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։
Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։
— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։
— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։
Առաջադրանքներ
- Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:
Ջաղացպան- այն մարդն է, որը ջաղաց է ստանում
Փոստալ-հնամաշ գլխարկ
Բաղարջ-չթթված խմորից հաց
Լինգ- Մետաղյա ձող
Կոտ- փայտե աման
Վեզիր-թագավորի ծառա
- Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:
Ալրոտ-ալյուր+ոտ
Կիսավեր-կիսատ+վեր
Մոխրոտ-մոխր+ոտ
Լավություն-լավ+ություն
Աղբանոց-աղբ+ա+նոց
- Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք, մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:
Վազ է տալիս-վազել
Դող է տալիս-դողալ
- Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:
Չախ չախ թագավորը նշանակում է հարուստ թագավոր:
- Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում հետ է խոսում:
Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։
գող կոչական և անիծված լրացում: Աղվեսը խոսում է ջաղացպանի հետ:
- Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:
Ջաղացում, փողոցում, աղբանոցում, ճեղքում