Рубрика: English

Թարգմանել նախադասությունները

1.Արամը միշտ խաղում է ֆուտբոլ իր ընկերների հետ կիրակի օրերին:

Aram always plays football with his friends on Sundays.

2.Ես հագել եմ մի գեղեցիկ սպիտակ բլուզ(blouse) հիմա:

I am wearing  a beautiful white blouse now.

3.Իմ հայրիկը չի դիտում հեռուստացույց հիմա: Նա քնած է բազմոցին:

My father isn,t wathing TV now. He is sleeping on the sofa.

4.Լենան և Հասմիկը հաճախ գնում են զբոսնելու շաբաթ օրերին:

Lena and Hasmik often go for a walk on Saturdays.

5. Դու գնու՞մ ես դպրոց կիրակի օրերին: Ոչ, ես չեմ գնում դպրոց կիրակի օրերին:

Do you go to school on Sundays? No, I don,t  go to school on Sundays.

6.Վահանը խմո՞ւմ է թեյ հիմա: Այո, նա խմում է թեյ իր եղբոր հետ խոհանոցում(kitchen) հիմա:

Is Vahan drinking tea now? Yes, he is drinking tea with his brotherin the kitchen now.

7.Ես չեմ խմում սուրճ երեկոյան, ես խմում եմ սուրճ առավոտյան:

I don,t drink coffee in the evening, I drink coffee  in the morning.

8. Դու կարդո՞ւմ ես գիրք հիմա: Ոչ, ես չեմ կարդում գիրք, ես լսում եմ երաժշտություն հիմա:

Are you reading book now? No, I am not reading book, I am listening to the music now.

9.Ե՞րբ ես սովորաբար անում քո դասերը: 

When do you usually do your homework?

10.Որտե՞ղ են նրանք գնում հիմա: Նրանք գնում են կինոթատրոն դիտելու մի հետաքրքիր ֆիլմ:

Where are they going now? They are going to the cinema to watch an interesting movie.

Рубрика: Հայրենագիտություն

Խաչքար

Խաչքարը միջնադարյան հայկական կերպարվեստի տեսակ է,

կոթող-հուշարձան` խաչի պատկերով, զարդաքանդակների

հորինվածքով ուղղաձիգ կանգնեցված սալաքար,

ճակատով` դեպի արևմուտք:

Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ: Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին:

IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին: Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի  (1998–2006 թթ-ին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը: Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ:

Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (XII դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (XVI–XVII դարեր) և ուրիշներ: X–XIII դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա, ագուցվել կամ փորվել են եկեղեցիների պատերին, ժայռազանգվածներին կանգնեցվել են նաև խմբակային խաչքարեր: Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու (879 թ., Գառնի), Գրիգոր Ատրներսեհ իշխանի (881 թ., Մեծ Մազրա) և ուրիշների կանգնեցրած խաչքարերը: Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ ևկապտավուն: ԽաչքարերիԽաչքարերի տեսակներից են «Սբ Սարգիսը» (սիրահար

զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող) և այլն: Սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Դեիսուս» կամ «Բարեխոսություն», «Համբարձում», «Ծնունդ» և այլ տեսակներ:

Խաչքարի արվեստը վերացական խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն: Խաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները:

Սա [խաչքարը] մի արտակարգ երևույթ է մեր արվեստում: Ընկղմելով  ծաղիկների հյուսվածքների մեջ՝ վարպետը նույնիսկ խաչն օգտագործել է՝ արտահայտելու յուր ապրումները, յուր երազանքները: Սրանք մեր լավագույն ճարտարապետական կառուցվածքներին համազոր ստեղծագործություններ են…»:

Рубрика: Հայոց լեզու 9

Չախ չախ թագավոր 1-ին մաս

Ա

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:

Ջաղացպան- այն մարդն է, որը ջաղաց է ստանում

Փոստալ-հնամաշ գլխարկ

Բաղարջ-չթթված խմորից հաց

Լինգ- Մետաղյա  ձող

Կոտ- փայտե աման

Վեզիր-թագավորի ծառա

  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

Ալրոտ-ալյուր+ոտ

Կիսավեր-կիսատ+վեր

Մոխրոտ-մոխր+ոտ

Լավություն-լավ+ություն

Աղբանոց-աղբ+ա+նոց

  • Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք, մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:

Վազ է տալիս-վազել

Դող է տալիս-դողալ

  • Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:

Չախ չախ թագավորը նշանակում է հարուստ թագավոր:

  • Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում:

Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։

գող կոչական և անիծված լրացում: Աղվեսը խոսում է ջաղացպանի հետ:

  • Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:

Ջաղացում, փողոցում, աղբանոցում, ճեղքում

Рубрика: Մարմնամարզություն

Մաթմնամարզություն 04.03.2021

Մենք մարմնամարզության ժամանակ խաղում էնք, վազում էնք և դրոշակ էնք խաղում: Շատ զվարճալի է և ուրախ, որովհետև ես և իմ ընկերների հետ շատ լավ էնք զգում և ընկերություն անում: Մենք ունենում ՝նք մարմնամարզություն երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի:

Рубрика: English

English 03.03.2021

Ex.182

  1. Tom is playing football on Saturday.
  2. He doesn,t play football every day.
  3. I am wearing a suit now.
  4. I am not wearing a jeans now.
  5. My friend doesn,t play football.
  6. I am not reading now.
  7. He is sleeping now.
  8. We don,t go to the country in winther.
  9. My sister eats sweets every day.
  10. She is not eating sweets now.
  11. They do their homework in the afternoon.
  12. They don,t go for a walk in the evening.
  13. My father doesn,t  work on Sunday
  14. He works every day.
  15. I read books in the evening.
  16. I don,t read books in the morning.
  17. I am writing an exercise now.
  18. I am not  writing a letter now.
  19. They are playing in the yard now.
  20. They are not playing in the steert now.
  21. Are they playung in the room now?
  22. He helps his mother every day.
  23. Does he help his mother every day?
  24. He doesn,t help his mother every day.
  25. Are you going to school on Sunday.
  26. Is she working in a shop now?
  27. Is he dlivering furniture now?
  28. Are you going to the opera with your friends? Who is your favourite opera singer?

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 03.03.2021

594. ա) Աննան գնեց կարմիր, կապույտ և կանաչ ժապավեն՝ ընդամենը 7մ 25սմ: Կապույտը 2մ 24սմ էր: Կարմիրը 15սմ ով կարճ էր կապույտից: Որքան էր կանաչ ժապավենի երկարությունը:

Լուծում

  1. 224-15=209սմ (կարմիր ժապավեն)
  2. 725-224-209=292սմ (կանաչ ժապավեն)

Պատ.՝ 2մ 92սմ կանաչ ժապավեն

595. ա) 1կգ երշիկն արժե 2000դրամ: Որքան պետք է վճարել՝ այդ երշիկից  300գ գնելու համար:

Լուծում

  1. 2000:1000=2
  2. 300×2=600

Պատ.՝ 600 դրամ

Рубрика: Հայոց լեզու 9

Մայրենի 03.03.2021

Գոյականի հոլովումը

Հայերենը ունի 7 հոլով:

Ուղղական ով, ինչ- տղա, սեղան

Սեռական ում, ինչի-տղայի, սեղանի

Տրական ում, ինչին-տղային, սեղանին

Հայցական ում, ինչը-տղային, սեղանը

Բացառական ումից, ինչից-տղայից, սեղանից

Գործիական ումով, ինչով-տղայով, սեղանով

Ներգոյական ում մեջ, ինչի մեջ կամ ինչում-տղայի մեջ, սեղանի մեջ կամ սեղանում

  1. Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով:  Մեքենայով, ավազից, անտառում քաղաքից, տառերին, սեղանի, լուսամուտից, մարդկանցով, երեխաների, գրչատուփին, մատներով, ստեղնաշարին:

Մեքենա, ավազ, անտառ, քաղաք, տառեր, սեղան, լուսամուտ, մարդկանց, երեխաներ, գրչատուփ, մատներ, ստեղնաշար:

  • Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:
    Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:
ԱծանցՎերջավորություն
ԳրքայինԳրքից
ԱնգլուխՄեքենայով
ՄսոտՔաղաքից
Քաղաքայինմսից
ՅուղոտԲախտից
ԱնբախտԳլխով
ԳլխավորՄարմնին
Անմարմին 
  
  
  
  
  
  
  • Բայերից ություն ածանցի միջոցով ստացեք գոյականներ:
    Լավանալ, մեծանալ, թանկանալ, չորանալ, բարձրանալ, տաքանալ, գեղեցկանալ, վատանալ:

Լավություն, մեծություն, թանկություն, չորություն, բարձրություն, տաքություն, գեղեցկություն, վատություն:

  • Որոշեք, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները և մեկական օրինակ դուք ավելացրեք: 
    Փողից,  ձեռքով, փշին, սրտում, աչքի:

Փողից-Բացառական

Ձեռքով-Գործիական

Փշին-Տրական

Սրտում-Ներգոյական

Աչքի-Սեռական

Рубрика: Հայոց լեզու 9

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց—
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Առաջադրանքներ

1․Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական։

Փողոց, կրակ, բոց, վարդ, շուրթ, սիրտ, զնգոց:

2․Բանաստեղծությունից դուրս գրեք գաղտնավանկ ունեցող 5 բառ։

Լսել, զնգոց, շրթեր, սրտեր, կրակ:

3․ Բանաստեղծությունը մի քանի անգամ կարդացեք և գրեք՝ ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում, ի՞նչ եք զգում։

Լսում եմ թռչունների ծլվլոց, տեսնում եմ կանաչ, դեղին գույներ, ես զգում եմ ուրախություն և թարմություն

4․ Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 01.03.2021

591. Արտահայտիʹր նշված միավորներով

ա) 2մ=200սմ

84մ=8400սմ

60մ=6000սմ

5կմ=5000մ

բ) 8կգ=8000գ

84ց=8400կգ

60տ=60000կգ

52տ=520ց

գ) 12ժ=720ր

24ր=1440վ

7օր=168ժ

52 տարի=624ամիս

593. բ) Աննան ունի 2450 դրամ: Այդ գումարով ամենաշատը քանի վարդ նա կարող է գնել, եթե մեկ վարդն արժե 70դրամ: Այդքան վարդ գնելուց հետո որքան դրամ կմնա նրա մոտ:

Լուծում

  1. 2450:70=35 հատ վարդ

Պատ.՝ 35 վարդ, մոտը ոչ մի դրամ չի մնա