Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 30.09.2020

101. ա) Ուղղանկյան կողմը հավասար է 48մմ 

              Մյուս կողմը-18մմ-ով ավելի

              P=? 

          Լուծում 

  1. 48+18=66մմ մյուս կողմը 
  2. P=(66+48)x2=228 մմ  

Պատ.՝ 228 մմ    

բ) Ուղղանկյան կողմը հավասար է 48մմ 

              Մյուս կողմը-3 անգամ մեծ

              P=? 

          Լուծում 

  1. 48×3=144մմ մյուս կողմը 
  2. P=(144+48)x2=384մմ  

Պատ.՝ 384 մմ    

107. Փակագծերը դի՛ր այնպես, որ ստանաս հավասարություն:

ա) 1500:300-40×5-15=0

1500:(300-40×5)-15=0 

4800:600-30×7-210=8

             (4800:600)-(30×7-210)=8 

Рубрика: Հայոց լեզու 9

«Կոմիտասի ստեղծագործությունները»

Ինձ շատ են դուր գալիս Հոյ, Նազան իմ և Սոնա յար երգերը: Այդ երգերը գեղեցիկ աղջիկների մասին են: Հոյ Նազանը մի աղջկա մասին է, ով գարնան ծաղիկի նման գեղեցիկ է և գալիս է կանաչ սարերով ու խոր-խոր ձորերով: Երգը լսելիս պատկերացնում եմ գեղեցիկ բնություն, ձորեր ու այնտեղ քայլող շատ գեղեցիկ, աղունիկի նման աղջիկ:

ՀՈՅ, ՆԱԶԱՆ ԻՄ

Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
Ջան, Նազան իմ, Նազան իմ,
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունակ ես,
Ջան, Նազան իմ, Նազան իմ,
Գլխիս վրով պտոյտ տուր,
Հոյ, Նազան, իմ Նազան իմ,
Նաշխուն թև-թիթեռնիկ ես,
Ջան, Նազան իմ, Նազան իմ:

Եար ջան դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Սոնա յարը նույնպես գեղեցիկ աղջկա մասին երգ է: Այդ աղջիկը շատ լավ ձայն ունի ու երկում է: Երգը լսելիս պատկերացնում եմ շատ ուրախ տրամադրություն, շատ ուրախ մարդիկ, երեխաներ, ովքեր Վարդավառ են խաղում և ուրախ երգում:

<<ՍՈՆԱ ՅԱՐ>>

Սո՛նա յա՛ր, Սո՛նա յա՛ր,

Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր:

Վարդավառը գալիս ա,

Սո՛նա յար, Սո՛նա յար,

Ծաղիկը ցնծալիս ա,

Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր,

Ա՜յ գյուլում կանչող աղջիկ,

Սո՛նա յար, Սո՛նա յար,

Ձենդ ծլվլալիս ա,

Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր,

Կանաչ տեղը բաղում ես,

Պարի միջին խաղում ես,

Կաքավի պես ծորալով,

Տղաներին դաղում ես: 

Սիրուն աղջիկ, նազ ունիս,

Շահզադայի սազ ունիս,

Հողեմ շահզադի գլուխ,

Դու իմ հոգուն հազ ունիս:

Рубрика: Русский язык

Лада

Три года назад я искал собаку для охоты. Николай предложил посмотреть у своего племянника. Собаку звали Лада.
— Какие умные глаза! — сказал Николай.
— Умница! — подтвердил племянник. — Ты, дядя
Николай, бей её сильней, она всё поймёт.
Мы посмеялись этому совету. Взяли мы Ладу и отправились в лес. Конечно, мы действовали только лаской. В один день умная собака поняла, что от неё
хотят.
Весело мы возвращались: не так легко найти такую
прекрасную собаку.
— А где же Лада? — спросил нас удивлённо хозяин.
Смотрим: действительно, с нами нет
Лады. Всё время шла с нами. А как подошли к дому, пропала. Звали ласково и сердито: нет и нет. Так и ушли расстроенные.
И только мы без хозяина прошли шагов
двести по лесу, вдруг из кустика выходит
Лада. Какая радость! Мы, конечно, повернули назад к хозяину. Вдруг опять Лады нет. Мы поняли: хозяин бил её, а мы ласкали и охотились. Вот
она и пряталась от него. И как только мы повернули
к себе домой, Лада из куста вышла. По дороге мы
смеялись над словами хозяина: «Бей её сильней, она
всё поймёт!» И поняла.

Рубрика: English

Թարգմանել անգլերեն

1.Ես կարողանում եմ վարել հեծանիվ, բայց չեմ կարողանում խաղալ շախմատ:

I can ride a bike, but I cant play chess.

2.Կան շատ գրքեր և մատիտներ պայուսակի մեջ:

   There are many books and pencils in the bag. 

3.Կա մի մեծ կանաչ գնդակ ծառի տակ:

     There is a big green ball under the tree.

4. Կա երկու մահճակալ և մեկ սեղան ննջասենայակում:

      There is a two bad and one table in the badroom.  

5.Դու կարո՞ղ ես կարդալ անգլերեն գրքեր: Այո, կարող եմ:

    Can you read English books. Yes, I can.

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 30.09.2020

94. ա)  393+600+7+3000=4000 

             12000+6214+8000=26214

             6480+224+500+20=7224 

             375+254+600+25+312=1566 

95. ա) 90 կմ +234 կմ+210 կմ=534 կմ 

            8 կմ 250մ – 3կմ=5կմ 250 մ 

            6 կմ 420 մ + 3 կմ 200 մ =9 կմ 620 մ 

            6 կմ 700 մ + 300 մ =7 կմ 

96. ա) a:(70+130)x45=945 

            4200:(70+130)x45=945 

           32x(a+800):80=2000 

           32x(4200+800):80=2000 

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 29.09.2020

 84. Արտահայտի՛ր

ա) գրամներով

5կգ=5000գ

7կգ 250գ=7250գ

5ց=500000գ

5ց 12կգ 60գ=512060գ

90. Արտագրի՛ր և լրացրու՛ բաց թողած թվերն ու թվանշանները:

ա) 7հազ.+8հ.+4մ=7804,    բ) 40000+3000+20+5=43025                 

4հազ.+2հ.+3տ.+8մ=4238           7 x1000+5×100+2×1=7502

92. Մարզի՛ր հիշողությունդ:

4200:70=60×50=3000:300=10×560=5600:80=70×60=4200

Рубрика: բնագիտություն

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները գարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:

Կավ, ապակի, փայտ, մետաղ:

  • Առանձնացնել մարմինները և նյութերը: փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:

Մարմիններ-աթոռ, սեղան, գրիչ, մատանի, պատուհան, պայուսակ, բաժակ:

Նյութեր-փայտ, ոսկի, պղինձ:

  • Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Պինդ-ալյումին, երկաթ, ոսկի, արծաթ, փայտ, ապակի:

Հեղուկ- ջուր, նավթ:

Գազային-գոլորշի, թթվածին: