Рубрика: բնագիտություն

Բնագիտություն 22.09.2020-25.09.2020

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:

Մարդը բանական է, նա խոսում է, ստեղծում է, իսկ կենդանին՝ ոչ:

  • Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ:

Մարդը ուտում է միս, բանջարեղեն, մրգեր, բայց մարդը նաև աճեցնում է բույսեր, պահում է պահում է կենդանիներ:

  • Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ:

Մարդը թունավորում է հողը, ջուրը բայց մարդը նաև հոգ է տանում բնուցյան մասին, ստեղծում է արգելոցներ, անհետացող կենդանիների անունները գրվում են կարմիր գրքում:

  • Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բեր օրի­նակներ:

Ստեղծում է արգելոցներ, բնությունը մաքրում է աղբից, շատ ծառեր են տնկում, բույսերի նոր տեսակներ են ստեղծում:

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 22.09.2020

1.       Հաշվիր.
ա)  2184 -725 + 96542 – 7205=90796                          բ)   8592 – 657 + 124567 – 7025=125477
       1000 : 4 x 80 : 200=100                                              5100 : 6 x 40 : 200=170
       215 x 4 : 20 x 30=1290                                                 33600 : 60 : 70 x 22=176

 

2.       Մրգային աղցանի համար Սոնան օգտագործեց խնձոր, տանձ և դեղձ : Խնձորը 320 գ-ով ավելի էր դեղձից: Տանձը 120 գ-ով քիչ էր դեղձից : Հաշվիր, թե որքան միրգ օգտագործվեց Սոնան՝ գիտենալով, որ դեղձը 600 գ է : 

Լուծում 

  1. 600+320=920 (գ) խնձոր 
  2. 600-120=480  (գ) տանձ 
  3. 920+600+480=2000 (գ) միասին 

     

    Պատ.՝ 2000գ միասին

     

3.       Հաշվիր արտահայտության արժեքը, եթե   a=3200  

   a + 308 – 1654=1854                 5 x a : 40=400                        a + 3208 – a=3208               a : 40 x 64  

   3200+308-1654=1854               5 x 3200 :40=400         3200+3208-3200=3208  3200:40×64=5120 

 

4.        Տրված թվերը գրիր երկու հավասար արտադրիչների արտադրյալի տեսքով:
1 , 4 , 9 , 16 , 25 , 36,  49,  64 , 81 , 100    

1×1=1 

2×2=4 

3×3=9 

4×4=16 

5×5=25 

6×6=36 

7×7=49 

8×8=64 

9×9=81 

10×10=100 

5.       Արտահայտիր.

ա)  միլիմետրով                     բ) մետրով

5սմ  = 50 մմ                                           5կմ   =5000 մ
7մ= 7000 մմ                                                23կմ 235մ= 23235 մ
5սմ 6մմ  = 56 մմ                                    318կմ 16մ=318016 մ
5մ 55սմ 6մմ   = 5556 մմ                           400կմ 4մ =4004 մ 

Рубрика: Հայոց լեզու 9

Ստեփան Զորյան «Չալանկը»

1․

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:
Մեր Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։

– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է

։— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…Ու նորից բարկացավ. -Դե, կորի՛, անպետք։ Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։ Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։ Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել: Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ․

  1. Համացանցից գտիր հետաքրքիր փաստեր շների մասին և մեկը տեղադրիր բլոգումդ։

Նրանք մեզ հետ են ապրում արդեն 30 000 տարուց ավելի: Մենք հոգ ենք տանում նրանց մասին, նրանք սիրում և երջանկացնում են մեզ: Թվում է, թե մենք էլ ինչ նրանց մասին չգիտենք:

  1. Շները կարողանում են հասկանալ մարդկային զգացողությունները: Շները միակ կենդանու տեսակն են, որ բացի մարդկանցից կարողանում են հասկանալ մեր զգացողությունը: Նրանք հերիք է մեկ հայացք, որպեսզի նրանք հասկանան դուք ուրախանում եք, բարկանում, թե տխրում: Նրանք ունակ են վերապրել մարդկանց հետ այն զգացողությունները, որը զգում է մարդը:
  2. Շան ոտքերը քրտնում են
  3. Պարզվում է, շները նույնպես քրտնում են: Բայց այս ժամանակ մարդկանց քրտինքը արտազատվում է քրտինքը մարմնի ամբողջ մաշկով, իսկ շներինը ոտքերով: Դուք կարող եք համոզվել դրանում, ուսումնասիրելով շանը շոգ, ամառային օրը:
  4. Շները կարող են հիշել հարյուրավոր բառեր
  5. Միջին շունը այնպես հեշտ է սովորում, ինչպես մարդկային երեխան և կարող է սովորել 200 մինչև 500 բառ: Ավելին շները կարող են սովորել մաթեմատիկայի հիմքերը, հաշվել և դասավորել թվերը ըստ աճման կարգի:
  6. Շան մարմնի ջերմաստիճանը ավելի բարձր է, քան մարդու մարմնի ջերմաստիճանը: Շան մարմնի միջին ջերամստիճանը 38,3 մինչև 39,4 °C: Ավելի բարձր մարմնի ջերմաստիճանը գրավում է միջատների ուշադրությունը, այդ պատճառով շներ հաճախ են  տառապում կծածների համար, քնա մարդիկ:
  7. Անձրևի ձայնը վնասակար է շան ականջներին
  8. Շները չեն սիրում դուրս գալ դուրս անձրևի ժամանակ, ոչ թե, որ վախենում են կթրջվեն, այլ այն բանի համար, որ անձրևի աղմուկը կարող է վնասել իրենց զգայուն ականջները:
  9. Շները կարողանում են տարբերել քաղցկեղը և ուրիշ հիվանդություններ:
  10. Եթե մարդու մոտ քաղցկեղ է, շաքարախտ, ընկնավորություն նրա շունը կարող է լինել առաջինը, ով կիմանա դրա մասին:
  1. Գրիր Չալանկին բնութագրող 8 հատկանիշ։

Չալանկը սև, բրդոտ, վիզն ու կուրծքը ճերմակ, պոչը կտրած, ականջները կտրած, հավատարիմ, ուշադիր, լսող, ընկերասեր շուն է:

  1. Ըստ քեզ՝ ի՞նչ էր պատահել դրսում։ Ինչո՞ւ էր շունը հաչում։

Ինձ թվում է աղվես էր եկել հավերին ուտելու, դրա համար շունը հաչում էր, որ տերը իմանար: