Рубрика: English

THERE IS…THERE ARE… IN/ON/AT/UNDER…

  1. There is a book in the bag.
  2. There is a ruler in the pen box.
  3. There is a pensle in the pen box.
  4. There is a flover under the table.
  5. There is a pen in the pen box.
  6. There are many children in the school.
  7. There are many books in the bookcase.
  8. There are  computers on the table.
  9. There are many apples and pears under the tree.
  10. There are very nice flovers in the garden.
Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 24.09.2020

  1. Հաշվիր արտահայտության արժեքը:                                                                                                                                           բ ) 4242 -(3415-1280)=2107
    324216- (43015 — 1200) : 5=315853
    215432 — 55 x (42240 : 60 — 704)=215432
  2. Պահեստապետը պահեստում եղած 840 կգ շաքարավազից 2- ական կիլոգրամ լցրեց 180 տոպրակների մեջ և ուղարկեց խանութ: Որքա՞ն շաքարավազ մնաց պահեստում :

Լուծում

1)180×2=360կգ (180 տոպրակում)

2)840-360=480կգ (մնաց)

Պատ.՝ 480կգ շաքարավազ

  • Հաշվի՛ր
    ա)  2324 x 72=167328                    բ)   1180 x 340=401200
          6540 x 840=5493600                       2500 x 160=400000      
          8452 x 62=524024                            1200 x 320=384000

  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե   a = 3400

    ա) 2458 x (a — 3339)=149938            բ ) 5642 x (a — 3352)=270816
         1647 x (a — 3400)=0                             9999 : (a — 3399)=9999

  • Դի՛ր փակագծեր այնպես, որ հավասարությունը դառնա ճշմարիտ:
    ա) (610 + 300) – (120 – 20) = 810            բ) 600 – (600 – 500) x 5 = 100
          610 – (300 – 100) : 20 = 600                600 – (300 – 500 : 5) = 400

  • Կազմի՛ր արտահայտություն և լուծի՛ր խնդիրը:

    Բրիգադը մինչև  ընդմիջում քաղեց 2տ 450 կգ խնձոր, իսկ ընդմիջումից հետո՝ 600 կգ ավելի : Ամբողջ խնձորը հավասարապես լցրեցին 220 արկղի մեջ և ուղարկեցին պահեստ: Քանի՞ կիլոգրամ խնձոր լցրեցին յուրաքանչյուր արկղի մեջ:

Լուծում

              2տ 450 կգ =2450 կգ

  1. 2450+600=3050 կգ ընդմիջումից հետո
  2. 3050+2450=5500 կգ միասին
  3. 5500:220=25 կգ յուրաքանչյուր արկղում

              Պատ.՝  25 կգ յուրաքանչյուր արկղում

Рубрика: Հայոց լեզու 9

28.09.2020 Ստեփան Զորյան «Չալանկը» մաս 2

2․

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։Շունը կլանչելով հեռացավ։ Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։ Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։ Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։Ասաց ու ինքն էլ վեր կացավ։Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։«Երևի գոմի մոտ է», մտածեցի։ Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։ Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ․

1․ Ինչպե՞ս ես հասկանում Շանն ախպոր պես պիտի սիրել… արտահայտությունը։

Շանն ախպոր պես պիտի սիրել – նշանակում է, որ շան հետ պետք է ընկերություն անել, շանը չնեղացնել ու շատ սիրել:

2․Պատմվածքի ո՞ր մասը քեզ ամենից շատ դուր եկավ և ինչո՞ւ։

Ինձ դուր եկավ այն մասը, որ հայր ու որդին տեսան, որ կովը հորթ է ունեցել:

Ինձ շատ դուր եկավ այն պատճառով, որ շունը կարողացել էր հասկացնել, որ կովին օգնություն է պետք: