Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 16.09.2021

167.  Տուփում կան 41 գնդիկներ՝ կարմիր, կապույտ և նարնջագույն: Կարմիր գնդիկները 20 անգամ ավելի են, քան նարնջագույնները: Քանի՞ կապույտ գնդիկներ կան տուփում:

Լուծում

  1. 20:1=20 կարմիր գնդիկներ
  2. 41-1-20=20 կապույտ գնդիկներ

Պատ.՝ 20 կապույտ գնդիկներ

168. Աշակերտը, կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում  կարդացել է գրքի կեսը: Քանի՞ էջ կա գրքում:

Լուծում

  1. 10×6=60 էջ 6 օր
  2. 60×2=120 էջ գիրք

Պատ.՝ 120 էջ

170. Զրահավորված ասպետի զանգվածը 120 կգ է, ընդ օրում ասպետի զանգվածը 40 կգ-ով մեծ է զրահի զանգվածից: Գտե՛ք զրահի և ասպետի զանգվածները առանձին-առանձին:

Լուծում

  1. 120-40=80
  2. 80:2=40 կգ զրահ
  3. 40+40=80 կգ ասպետ

Պատ.՝ 80 կգ ասպետ և 40 կգ զրահ

Рубрика: Русский язык

Ռւուսերեն 16.09.2021

Упражнение 3. Ответьте на вопросы по модели. Модель: Чей это учебник? – Это мой учебник.

  1. Чей это словарь?

Это мой словарь.

  • Чья это книга?

Это моя книга.

  • Чьё это письмо?

Это моё письмо.

  • Чьи это карандаши?

Это мои карандаши.

  • Чей это класс?

Это мой класс.

  • Чья это сестра?

Это моя сестра.

  • Чьё это окно?

Это моё окно.

  • Чьи это тетради?

Это мои тетради.

Рубрика: Русский язык

Моя семья – это семь „Я”

С удовольствием расскажу о своей семье. Мне с семьёй повезло. У меня прекрасные родители. Заботливые, добрые, всегда помогут советом, если попросишь. Отец мой по профессии инженер, он любит технику и всё свободное время проводит в мастерской, которую устроил в гараже. Мама у меня детский врач. Она работает в детской больнице. Очень любит работу и переживает за больных детей. Она отличная хозяйка и прекрасно готовит. У меня два брата. Старший брат, Сергей, – студент, будущий учитель математики. Ему 19 лет. Младший, Виктор, учится в седьмом классе. Ему 12 лет. Младшая сестра, Нина, учится во втором классе. Ей 7 лет. Она очень любит животных. Седьмой член нашей семьи – это наша собака Джек. Он очень весёлый и преданный пёс. Мы все его очень любим. У нас много родственников и друзей, поэтому в доме часто бывают гости. Мы любим принимать гостей. У нас есть семейные традиции и правила.

Задание 1. Есть ли у вас семейные  традиции и правила? Расскажите о них.

У нас в семье есть такая традиция. Каждый новый год мы встречаем и празднуем в доме дедушки, наша семья, дядина семья, дедушка и бабушка.  

У нас в семье есть такие правила, если кого-то из семьи нет дома, мы не садимся за столом, пока все не соберутся.

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 15.09.2021

136. Տրված են 5, 3, 7 թվանշանները. դրանցով գրի՛ առեք վեց տարբեր եռանիշ թվեր (թվի գրառման մեջ թվանշանները գործածե՛ք մեկական անգամ): Ընտրե՛ք այն բոլոր թվերը, որոնցում 3 թվանշանը գրված է հարյուրյակների կարգում:

Պատ.՝ 357, 375, 537, 573, 735, 753 

137. Կատարե՛ք գործողությունները.

ա) (22+163)x117=21645

գ)  (98+15)x13=1469

ե)  (294-180)x77=8778

138. Մի գրքույկում կա 20 էջ, մյուսում՝ 56: Քանի՞ էջ կա այն գրքում, որի էջերի քանակը 7 անգամ ավելի, քան երկու գրքույկներինը միասին:

Լուծում

  1. 56+20=76 էջ երկու գրքույկում
  2. 76×7=532 էջ գրքում

Պատ.՝ 532 էջ

140. Երկու կայարանների հեռավորությունը 350 կմ է: Առաջին գնացքն այդ ճանապահը անցնում է 2 ժամով պակաս ժամանակում, քան երկրորդը: 1 ժամում քանի՞ կիլոմետր կանցնի առաջին գնացքը, եթե երկրորդը 1 ժամում անցնում է 50 կմ:

Լուծում

  1. 50:1=50 կմ/ ժ երկրորդ գնացք
  2. 350:50=7
  3. 7-2=5 ժամ (350 կմ)
  4. 350:5=70 կմ առաջին գնացք
  5. 70:1=70 կմ/ ժ առաջին գնացք

Պատ.՝ 70 կմ

Рубрика: Հայոց լեզու 9

Մայրենիի առաջանդրանքներ 15.09. 2021

  • Ո՞ր շարքերում են բառերը դասավորված այբբենական կարգով։

1. այգաբաց, այգեբաց, այգեգործ, այգեգործություն, այգեպան

2. բախտ, բախտավոր, բակ, բաղադրիչ, բաղաձայն

3. թավիշ, թատերագետ, թարգմանել, թարթիչ, թիթեռ

4. լավատես, լավորակ, լեգենդ, լեռնային, լեռնալիճ

5. երանգ, երանելի, երաշխիք, երաշտ, երգ

6. զանգ, զավակ, զարդարել, զարմանալ, զբաղվել

7. կատու, կարապ, կղզի, հազար, հաղթել

1, 2, 5:

Կապակցությունների իմաստն արտահայտիր մեկ բառով։

Բուրդ տվող – բրդատու

Հոգի խռովող – հոգեխռով

Դեմքի գիծ – դիմագիծ

Պատիժ տալ – պատժել

Խորհուրդ տվող – խորհրդատու

Բարի սիրտ ունեցող – բարեսիրտ

Գինի վաճառող – գինեվաճառ

Պտուղ ուտող – պտղակեր

Կուռք պաշտող – կռապաշտ

Միտք անել – մտածել

Տրված բառերում գտի՛ր թաքնված արմատները։

Ընկուզենի – ընկույզ

Ծուլություն – ծույլ

Ջրազուրկ – ջուր և զուրկ

Գուժել – գույժ

Լուսանալ – լույս

Ձնաբուք – ձյուն և բուք

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 14.09.2021

74. Միանիշ թվի գրառմանը կցագրե՛ք նույն թվանշանը: Քանի՞ անգամ կմեծանա թիվը:

Պատ.՝ 11 անգամ 

78. 216 թիվը երկու անգամ փոքր է մեկ ուրիշ թվից: Ի՞նչ թիվ կստացվի, եթե 216-ը հանենք այդ թվից:

Պատ.՝ 216

80. Քանի՞ երկնիշ թիվ կա, որոնք գռարման մեջ՝

ա) 1-ը առաջին թվանշանն է,

բ) 7-ը վերջին թվանշանն է:

Պատ.՝ 1 երկնիշ թիվ

104. Լուծե՛ք թվաբանական խաչբառը

ա)

2412=12
: : +
6x2=12
= = =
4x6=24

108. Թռչնապահն ուներ 30 թռչուն: Նրանք բոլորը պահվում էին վանդակներում.  Փոքրում մեկական թռչուն, մեծերում՝ երկուական: Թռչուներով զբաղեցված քանի՞ վանդակ ուներ նրանց տերը, եթե մեծ և փոքր վանդակների քանակները նույնն են:

Լուծում

  1. 10×1=10 փոքր վանդակ
  2. 20:2=10 մեծ վանդակ
Рубрика: Русский язык

Ռուսերեն 14.09.2021

А. Упражнение 1.

Вставьте вместо точек нужное местоимение.

Модель: Это … книга. – Это моя книга. А) мой, моя, моё

1. Это моя ручка.

2. Это мой карандаш.

3. Это мой стол.

4. Это моё упражнение.

5. Это моя мама.

6. Это моя окно.

Б) наш, наша, наше

1. Это наш класс.

2. Это наша комната.

3. Это наше окно.

4. Это наш преподаватель.

5. Это наша академия.

6. Это наш словарь.

В) твой, твоя, твоё

1. Это твой дом.

2. Это твоя бабушка.

3. Это твоё слово.

4. Это твой учебник.

5. Это твоя подруга.

6. Это твоё письмо.

Г) ваш, ваша, ваше

1. Это ваш журнал.

2. Это ваша семья.

3. Это ваша группа.

4. Это ваш преподаватель.

5. Это ваш отец.

6. Это ваше письмо.

Упражнение 2. Напишите слова в нужной колонке. Модель:

Это мой учебник                                              Это моя мама                                                                 Это моё письмо

Словарь,                                                             Сестра,                                                                                Упражнение,

стол,                                                                      ручка,                                                                                   общежитие,

отец,                                                                     группа,

карандаш,                                                          окно,

тетрадь,                                                              слово,                                 

класс,                                                                   шапка,

стул,                                                                      бабушка,

кровать,                                                              газета,

телевизор,                                                        лампа,

текст,                                                                    комнота,

сын,                                                                       академия,

преподаватель,                                              место,

друг,                                                                     музыка,

                                                                                дедушка

Сестра, словарь, упражнение, стол, отец, карандаш, ручка, окно, тетрадь, класс, группа, слово, стул, кровать, шапка, телевизор, бабушка, текст, сын, газета, преподаватель, лампа, комната, общежитие, друг, академия, место, музыка, дедушка.

Рубрика: Հայոց լեզու 9

Առաջադրանքներ

Այբբենական կարգով դասավորի՛ր՝

ա) սենյակիդ իրերի անունները,

բ) սիրածդ գրքերի անունները,

գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ:

ա) Աթոռ, զգեստապահարան, գորգ, մահճակալ, նկար:

բ) <<Իմ անունը Արամ է>>,  <<Հովհանես Թումանյանի հեքիաթները>>, <<Պատմություն երկու քույրերի և կախարդական շողակն երկրի մասին>>, <<Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում>>:

գ) Իմ արձանը, չմուշկ տախտակ:

Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՜ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:

Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ, բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:

Ա, բ, գ, ե, է, ը, թ, ժ, ի, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, ո, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ,

Դուրս են մնացել այս տառերը — Դ, զ, լ, խ, շ, չ, ու, ք, և, օ, ֆ

Ա, բ, գ,  ե, է, ը:

Դուրս են մնացել այս տառերը – դ, զ:

Հաշվիր՜, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

Եղևնի— 5 տառ, 7 հնչյուն:

Երիտասարդ, ոլոռ, ողնաշար, գրքույկ, բարև, կարևոր, ոտք, երամ:

Երիտասարդ — 9 տառ, 10 հնչյուն

Ոլոռ — 4 տառ, 5 հնչյուն

Ողնաշար — 7 տառ, 8 հնչյուն

Գրքույկ — 6 տառ, 7 հնչյուն

Բարև — 4 տառ, 5 հնչյուն

Կարևոր — 6 տառ, 7 հնչյուն

Ոտք — 3 տառ, 4 հնչյուն

Երամ — 4 տառ, 5 հնչյուն

Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:

Օրինակ՝

որդ — արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:
Հորդ – հորթ, հերթ, թերթ:

Հարդ – սարդ, վարդ, մարդ, դարդ:

Ուղտ – ուխտ, ախտ, աղտ, աղբ, ողբ, որբ, երբ:

Աղտ – աղբ, ողբ, որբ, երբ:

Գիրք – գիրկ:

Հիշի՛ր

Հնչյունը լսվում  և արտասանվում է, իսկ տառը գրվում  է: Տառը հնչյունի նշանն է:

Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:

Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են (ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):

Է և ե տառերը  է հնչյունի նշաններն են:

Օ և ո տառերը  օ հնչյունի նշաններն են:

Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել (ե-յէ, ո-վօ):

Մեկից ավելի հնչյուն է  արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ  յէվ):

Рубрика: բնագիտություն

ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կա­թիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլա­տակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդա­նիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարե­լի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:

Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:

Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:

Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապա­կին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստ­ված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատ­րաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:

Միևնույն նյութից կարելի է պատրաստել։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։

Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատ­րաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։

Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լի­նել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:

Նյութերը սովորաբար լինում են օրգանական և անօրգանական։

Օրգանական նյութերը կենդանի օրգանիզմնե­րի կազմության մեջ մտնող կամ դրանցից ստացվող նյութերն են: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստա­նում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագոր­ծումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյու­թերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղա­նին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։

Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծա­գում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։

Առաջադրանք 1

Մարմիներ

Աթոռ, սեղան, շիշ, հեռախոս, հեռուստացույց, պայուսակ, պահարան:

Նյութեր

Մետաղ, ոսկի, փայտ, ապակի, պլաստիկ:

Առաջադրանք 2

Թվարկեք քանի նյութից կարելի է պատրաստել բաժակը:

Փայտ, երկաթ, ոսկի, պլաստիկ, ապակի:

Առաջդրանք 3

Թվարկեք տանը, դպրոցում, բակում հանդիպող գործիքներ, որոնցով չափումներ են կատարում:

Քանոն:

Рубрика: Հայոց լեզու 9

«Ես»

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

  1. Կարդա’ պատմվածքը և դո’ւրս գրիր հականիշները:

Ես-դու, այո-ոչ, տաք-սառը, կոշտ-փափուկ, մոտիկ-հեռու, թաց-չոր, բարձր-ցածր, ճիշտ-սխալ, թարս-շիտակ, լույս-խավար, սև-սպիտակ:

  1. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:

Իմ կարծիքով բոլոր բառերն էլ կարևոր են:  

  1. Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում:

Որովհետև <<ոչ>> ասելիս գլուխն իրեն ավելի մեծ էր զգում, իսկ դա նրան շատ էր դուր գալիս:

  1. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:

Իմ կարծիքով ամենաառաջին բառերը եղել են <<բարև>>, <<ով ես>> և <<հաջողություն>>:

  1. Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։

Նրանք բոլորը շատ ջղայն էին և բոլորը տառապում էին գլխացավով:

  1. Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:

Ես իմ ուսուցչուհուն կհարցնեի, դուք հիշու՞մ էք ձեր նախկին աշակերտներին:

  1. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ:

Երբ, որ բացի <<ես>> բառից ուրիշ բառեր առաջացան:

  1.  Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։

Այս  աշխարհը շատ հետաքրքիր է և տարօրինակ: Մի տեղ ջրհեղեղ է, մեկ այլ տեղ՝ երաշտ, մի տեղ ուրախություն է, մեկ այլ տեղ՝ տխրություն, մի տեղ հարստություն, մեկ այլ տեղ՝ աղքատություն, սոված և անտուն մարդիկ: