Рубрика: Հայոց լեզու 9

Գործնական աշխատանք Ավ.Իսահակյան «Ո՞վ է ապրում»

Հարցեր և առաջադրանքներ:

2. Զրույցի մեջ գտիր մեկ նախադասություն, որն արտահայտում է ստեղծագործության հիմնական ասելիքը:

Պաշարումը վերացրեց, վերադարձավ իր երկիրը, բանակը ցրեց և ձեռնարկեց բարի և խաղաղարար գործերի՝ մնացած կյանքը ապրելով ուրիշների բարօրության համար:

3. Ի՛նքդ ձևակերպիր զրույցի գլխավոր միտքը:

Զրույցի գլխավոր միտքն այն է, որ մարդիկ պետք է բարի լինեն, օգնեն կարիքավոր մարդկանց, որպեսզի հետագա սերունդները հիշեն իրենց:

5. Քեզ համոզու՞մ է զրույցի ավարտը: Պատճառաբանի՛ր պատասխանդ:

Այո, որովհետև այդ մարդը հասկացավ, որ չի կարելի չար լինել, պետք է բարի լինել: Վերջում այդ մարդը դարձավ բարի մարդ:

7. Այլ կերպ վերնագրի՛ր զրույցը:

<<Բարությունը միշտ հիշվում է>>: