2. Նկարագրիր այն աշխարհը, որը նկարագրվում է:
Այնտեղ կային շատ չքնաղ և բյուրազան ծաղիկներ, որոնք փռված էին ժայռերի ու դաշտերի վրա, նրանց անուշ հոտով լցված էին այդ աշխարի սարերն ու ձորերը: Այնտեղ շատ կարկաչուն աղբյուրներ կային, որոնք մանուկների նման թռչկոտում էին քարից քար: Բայց այնտեղ մարդիկ շատ չար էին ու անգութ:
6. Ստեղծագործության մեջ ցույց տուր հակադրություններ:
ա) մարդկանց
Այդ աշխարհում մարդիկ չար էին, անգութ, քարսիրտ, իսկ այդ տղան որբ էր, աղքատ, բայց շատ բարի:
բ) պատկերների
Այնտեղ կային շատ աղբյուրներ, գեղեցիկ ծաղիկներ, բայց աշխարհը քարսիրտ էր:
գ) աշխարհների
Այնտեղ ապրող մարդկանց աշխարհը քարսիրտ էր, իսկ այդ որբ տղայի աշխարհը շատ մաքուր էր և բարի:
7. Բնութագրիր տղային:
Նա որբ էր, աղքատ, մեծացել էր բույսեր ուտելով ու քարանձավներում քնելով, բայց մնացել էր շատ բարի:
8. Տրված մտքերից որոնք են համապատասխանում պատմվածքին, պատասխանդ պատճառաբանիր:
ա) Ամենակարևորը սերն է: Սիրո պակասը ոչնչով չի լրացվում:
Այո, որովհետև սիրո միջոցով մարդիկ դարձան բարի ու սիրալիր:
բ) Ուժեղ մարդը ոչ մեկի կարիքն էլ չի զգում: Նա ինքն է լուծում իր խնդիրները:
Ոչ, ամենակարևորը, որ մարդիկ սիրեն, հարգեն ու օգնեն միմյանց:
գ) Բնության գրկում ապրող մարդը միշտ բարի է լինում, որովհետև բնության գեղեցկությունը փխրեցնում է մարդու սիրտը, նրան բարի է դարձնում:
Այո, բայց այս դեպքում մարդիկ բարի դարձան երգի շնորհիվ:
դ) Արվեստը (երգը, բանաստեղծությունը, նկարը և այլն) ամենազորեղն է. նա է մարդուն մարդ պահում, օգնում, որ տարբերվի մյուս էակներից:
Այո, որովհետև տղայի երգի շնորհիվ մարդիկ դարձան բարի: