Օրերից մի օր կենդանիների արքան առյուծը կուշտ կերել էր և թինկ էր տվել իր որջի առաջ: Ջերմ արևի տակ հանգստանում էր և հանկարծ տեսնում է քավոր աղվեսին, ով ոտքերը հազիվ էր քարշ տալիս:
— Բարև քավոր աղվես — ասաց առյուծը: Բայց քավոր աղվեսը չպատասխանեց:
— Թագավորն ապրած կենա, չէի նկատել, ուղղակի տեսողությունս լավ չի:
— Հո հիվանդ չես:
— Չէ թագավորն ապրած կենա, երեք օր է հաց չեմ կերել, ոտքերս, թևերս թուլացել են:
— Շատ ափսոս քավոր աղվես, արի իմ տանը հաց կեր, ոսկորի մեջ ահագին միս կա: Թե ուզում ես դառիր իմ տնպահը:
— Թագավորն ապրած կենա, ինչ ես ասում, էնպես կպահեմ, որ ճանճը դռնից չմտնի: Պայմանավորվում են իրար հետ, ցերեկը թոագավոր առյուծը գնում է որսի, իսկ քավոր աղվեսը տունն էր պահում: Աղվեսը հին ոսկորները շպրտում էր հեռու: Առյուծը բերում էր մի հսկա խոյ: Մի քանի օր առյուծի տանը մնալուց հետո աղվեսը ահագին չաղացել էր: Նա սկսեց չարանալ առյուծի դեմ, որ առյուծը ուտում էր փափուկ մսերը, իսկ իրեն ոսկորներն էր տալիս: Նախաճաշի ժամանակ աղվեսը խորամանկ միտք էր մտածել: Նա առյուծին ասաց.
— Թագավոր առյուծ արի երկու թևերդ շղթայով կապենք մի երկու ժամ մնա հետո փորձիր թևերդ արձակել:
Առյուծը քմծիծաղ տվեց և թաթով խփեց աղվեսի գլխին: Աղվեսը իրեն հազիվ զսպեց, որ ցավից չգոռա: Առյուծն ասաց.
— Համոզվեցիր իմ ուժի մեջ, որ ես կարող եմ երկաթե շղթաներն ել կոտրեմ:
— Իհարկե համոզվեցի-պատասխանեց աղվեսը:
Աղվեսը խոյի աղիքներով կապեց առյուծի թևերը: Առյուծը պառկեց հանգստանալու և քնեց երեք ժամ: Առյուծը արթնացավ, փորձեց թևերը շարժել և ցավ զգաց: Աղվեսը կանգնած նայում էր թագավոր առյուծին: Առյուծը այնպես գոռաց, որ ամբողջ անտառը ճաքեց: Երբ մուկը լսեց առյուծի ձայնը, եկավ նրան օգնության: Մուկը ասաց.
— Թագավորն ապրած կենա երբ լսում եմ քո գոռոցի ձայնը խղճում եմ:
— Չքվիր աչիքցս մկծեռ, միայն դու էիր պակաս ինձ խղճաս:
Մուկը կայծակի արագությամբ անհետացավ: Մի քիչ հետո մկնիկը նորից հայտնվեց: Նա օգնեց առյուծին, կռծոտեց առյուծի ձեռքերին կապած խոյի աղիքները: Առյուծի ձեռքերը ազատվեցին: Առյուծը մկնիկին խոստացել էր իրեն օգնելու համար նրան տալ մեկ խոյ: Ձեռքերը ազատվելուց հետո առյուծը կատարեց իր խոստումը և մկնիկին խոյ տվեց: Մկնիկն անընդհատ կրկնում էր, որ ոսկորն էլ է բավական: Առյուծը ասաց.
— Ես իմ խոսքի տերն եմ, խոստումս կատարեցի: Ես այս երկրից հեռանում եմ:
Աղվեսը ձայն տվեց առյուծի հետևից, որ իմանա ուր է գնում: Առյուծը ուզում էր խփել աղվեսին, բայց հասկացավ, որ կաղ ոտքով չէր հասնի: Նա աղվեսին պատասխանեց.
— Մի երկրում, որտեղ աղվեսը խաբում է առյուծին, իսկ մուկն օգնում է առյուծին, ես այլևս անելիք չունեմ և թողնում է ու հեռանում: