Do I often play football with my friends?.
Do I allways drink tea every morning?.
Do I eat icecrem every day?.
Does he read book in the home?.
Does she play chess with her brother?.
Does Aram swimming in the swimming pool?.

Արամ Բադալյանի ուսումնական բլոգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց, 10․8 դասարան
Do I often play football with my friends?.
Do I allways drink tea every morning?.
Do I eat icecrem every day?.
Does he read book in the home?.
Does she play chess with her brother?.
Does Aram swimming in the swimming pool?.
Հայերենում յ-ն հանդես է գալիս ձայնավորների հետ և այդ կերպ կազմում երկհնչյուններ, ինչպես օրինակ – յա, յու, ույ — Հայաստան, ծայր, արյուն, անկյուն, քույր, ընկույզ
Յ տառն երբեմն կոչում ենք ձայնակապ, որովհետև կապում է երկու ձայնավոր հնչյուններ: Հայերենում շատ հաճախ երկու ձայնավորների միջև լսվում է “Յ”տառը, օրինակ տեսնեի գրում ենք բայց լսում ենք տեսնեյի, ուղիով գրում ենք բայց լսում ենք ուղիյով: Լսվող Յ-ն գրվում է միայն “Ա” և “Ո” ձայնավորներից հետո, օրինակ` երեխա- երեխայի, խաղա-խաղայի, սարո-Սարոյին, երեկո-երեկոյան:
Բառավերջում գրվում է “Յ” մի քանի օտար բառերում, օրինակ` Սերգեյ, Ալեքսեյ, հոքեյ, լիցեյ:
Կան մի շարք հատուկ անուններ, որոնցում լսում ենք “Յ” հնչյունը, օրինակ Վիկտորիա, Ասիա…: Այս կապակցությամբ պետք է հիշել. եթե տվյալ բառը աշխարհագրական անուն է, ապա գրվում է “Ի”-ով, օրինակ` Իտալիա, Ասիա, Վիկտորիա, Ֆրանսիա, Սոֆիա, Անտալիա իսկ, եթե մարդու անուն է, ապա գրվում է “Յ”-ով, օրինակ` Ասյա, Վիկտորյա, Սոֆյա….:
Պետք է հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը
Ունենք միմիայն- միայն և ունենք միմյանց-իրար, մեկմեկու
Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Յ”- Մատյան, ատյան, լռելյայն, վայրկյան, իշայծյամ, եղյամ, հայելի, խարտյաշ, դղյակ…
Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Ի”-հեքիաթ, միլիոն, ակադեմիա, օվկիանոս, կրիա, քամելիոն, խավիար, ռադիո, ամբիոն, օրիորդ, միլիարդ…
Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Ե”-քվեարկել,հրեա, իդեալական, պատանեական…
165. Մեծ միավորներից մեկը արտահայտի՛ր փոքր միավորով:
ա) 20օր 12ժ = 19օր 36ժ
21ժ 15ր = 20ժ 75ր
45ր 18վ = 44ր 78վ
բ) 32կմ 6մ = 31կմ 1006 մ
11մ 8սմ = 10մ 108սմ
33մ 6դմ = 32մ 16դմ
գ) 2տ 5ց = 1տ 15ց
23ց 15կգ = 22ց 115կգ
32կգ 50գ = 31կգ 1050գ
167.
ա) Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 225մ2-ով մեծ է մյուսի մակերեսից: Որքա՞ն է հողամասերից յուրաքանչյուրի մակերեսը, եթե դրանց ընդհանուր մակերեսը 2445 մ2 է:
Լուծում
Պատ.՝ 1110մ2 և 1335մ2
բ) Կարենը խաղողի համար վճարեց 450 դրամով ավելի, քան դեղձի համար: Նա որքա՞ն վճարեց մրգերից յուրաքանչյուրի համար, եթե այդ գնումների համար ընդամենը վճարեց 2650 դրամ:
Լուծում
Պատ.՝ 1100 դրամ և 1550 դրամ
168
ա) Երկու թվերից մեկը մյուսից մեծ է 325-ով: Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 4217 է:
Լուծում
Պատ.՝ 1946 և 2271
բ) Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 365-ով: Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 3217 է:
Լուծում
Պատ.՝ 1426 և 1791
Մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Կարիբյան ծովի կղզիները և Կենտրոնական Ամերիկայի երկրները, որոնք ցամաքի նեղ շերտով ձգվում են Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի միջև:
Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա, Կանադայից` աշխարհի երկրորդ մեծագույն երկրից մինչև մանր կղզիներ, ինչպիսիք են Գրենադան և Սենթ Լուսիան: Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 3734 մետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է: Հիմնական օգտակար հանածոներն են արծաթը, ոսկին, պղինձը, արճիճը, ցինկը, գրաֆիտը, մոլիբդենը, նիկելը: Իսկ վառելիքի պաշարներից կան նավթի, ածուխի, բնական գազի և ուրանի պաշարներ:
Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային: Այս մայրցամաքի հսկայական մասը զբաղեցնում են Ամազոնյան ավազանի արևադարձային անտառները, որոնք կազմում են աշխարհի անտառածածկույթի մեկ երրորդը:
Մայրցամաքի խոշոր գետերից են Պարանան, որը, Պարագվայ խոշոր վտակն ընդունելով, դառնում է լայնահուն, դանդաղահոս և Օրինոկոն, որի Չուրուն վտակի վրա է գտնվում աշխարհի ամենաբարձր՝ Անխել ջրվեժը (1054 մ): Հարավային Ամերիկայում լճեր քիչ կան (Պոոպո, Մարակաիբո): Կենտրոնական Անդերում է երկրագնդի ամենաբարձրադիր (3816 մ) լիճը՝ Տիտիկական:
Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է 6.960 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը` Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6.440 կիլոմետր։ Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։ Հարավային Ամերիկան հարուստ է պղնձի, անագի, մոլիբդենի, ալյումինի, զմրուխտի, նավթի ու ածուխի հանքեր: