Рубрика: Հայոց լեզու 9

«Եղնիկը»

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Անտառուտ – Անտառապատ տեղ

Հանդ – Դաշտ, արտերի ամբողջություն

Վառվռուն – Բոցավառ, վառվռացող, բոցավառվող

Մակաղած – Ոչխարների կեսօրվա հավաքատեղը

Ոսկեգեղմ – Ոսկեվարս

Լռիկ – Բոլորովին լուռ

Ծլկվել – Փախչել, անհայտանալ

Ղողանջուն – Ղողանջող, ղողանջ արձակող

Նազելի –  Գեղեցիկ ու քնքուշ շարժումներով

Սարսուռ – Դող, ցնցում, սարսափ

Անդուլ – Դադար չունեցող, անդադար

Շառաչ – Գոռոց, դղրդյուն

Ինքնամոռաց – Անձնվեր, ինքնուրաց

Շնկշնկան – Շնկշնկացող, շնկշնկոցով փչող

Վճիտ – Պարզ, մաքուր, հստակ

Թախծալի – Տխուր, թախծոտ

Երազուն –  Երազող, երազկոտ

Անսանձ – Սանձ չունեցող, սանձազերծ

Աղմկահույզ – Տագնապալից

Հողմածեծ – Հողմից ծեծված, հողմակոծ

Կուչ գալ – Կծկվել, սեղմվել

Հուժկու – Կորովի, ուժեղ, հզոր

Մացառուտ – Մացառոտ տեղ, մացառով պատված տեղ

Սաստկացավ – Զորացավ, ուժեղացավ

3. Եղնիկին նկարագրիր

Եղնիկը մատաղ էր, խարտյաշ, ուներ խորունկ, սև ու ջինջ աչքեր:

4. Դուրս գրիր եղնիկի հոգեվիճակն արտահայտող նախադասությունները:

     Նայում էր այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս:

6. Դուրս գրիր ամենահուզիչ հատվածը:

Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեզ, սովորել էր մեր տանը և դռանը, բայց մեկ-մեկ մեզանից թաքուն բարձրանում էր պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու՝ անտառներում փաթաթված սարերին. Ականջները լարված՝ խորասույզ լսում է անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում ՝ նայելով  հովերի թափին: Նայում էր այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս:

7. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:

  Այս պատմվածքի հիմնական իմաստն այն է, որ բոլորը ուզում են լինել իրենց հարազատ տեղում և իրենց հարազատների մոտ: