Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Առաջադրանքներ
- Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:
Սազի — պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք:
Ողբանավակ — ողբի նվագ:
Հեզարկուն — հեզորեն:
Վսեմ — ազնիմ:
- Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:
արևահամ, ողբանվագ, վառման, հեզաճկուն, վիշապաձայն, անհյուրընկալ, հնամյա, ողբաձայն:
- Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Որովհետև այս քառատողը Հայաստանի մասին է:
- Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:
- Պարտեզում տարածվել էր բազմերանգ վարդերի բույրը:
- Հեռուստացույցով ցուցադրում էին նաիրյան աղջիկների գեղեցիկ պարերը:
- Ամպրոպից առաջ երկինքը մուգ էր, ինչպես հողը:
- Երկաթագիր գրքերը պահվում են Մատենադարանում:
- Տղայի արյունաքամ վերքերը հիշեցնում էին դաժան պատերազմի մասին:
- Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:
Բույր — բուրմունք
Ջինջ — մաքուր
Ողբաձայն — շատ տխուր
Ճերմակ — սպիտակագույն
- Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

