Մայրենի 31.03.2022

Իմ պապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:

Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:

Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:

Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Հասուն արտ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Մաթեմատիկա 31.03.2022

1080 Կատարե՛ք գործողությունները.

ա) (26554-80):854+(4493-56):261=48

1. 26554-80=26474

2. 4493-56=4437

3. 36474:854=31

4. 4437:261=17

5. 31+17=48

բ) (3749+87):137-(7533-5674):143=15

1. 3749+87=3836

2. 7533-5674=1859

3. 3836:137=28

4. 1859:143=13

5. 28-13=15

գ) (57038-4316):101+(4325+1642):351=539

1. 57038-4316=52722

2. 4325+1642=5967

3. 52722:101=522

4. 5967:351=17

5. 522+17=539

դ) (153434+643):203-(29857+698):97=444

1. 153434+643=154077

2. 29857+698=30555

3. 154077:203=759

4. 30555:97=315

5. 759-315=444

1087. Իրար էին խառնել 2լ մորու և 3լ մոշի օշարակներ: 1 լ մորու օշարակն արժեր 1000 դրամ, իսկ մոշին՝ 500 դրամ: Ի՞նչ արժեր 1 լ խառնուրդը:

Լուծում

  1. 2×1000=2000 դրամ 2լ մորու
  2. 3×500=1500 դրամ 3լ մոշի
  3. 2000+1500=3500 դրամ 5լ խառնուրդ
  4. 3500:5=700 դրամ 1լ խառնուրդ

Պատ.՝ 700 դրամ

1088. Մեքենան յուրաքանչյուր 100 կմ ճանապարհին ծախսում է 8լ բենզին: Քանի՞ լիտր բենզին է անհրաժեշտ , որպեսզի մեքենան անցնի 250 կմ:

Լուծում

  1. 100×2=200 կմ
  2. 8×2=16լ 200 կմ
  3. 16×4=20լ 250 կմ

Պատ.՝ 20լ

Ռուսերեն 31.03.2022

8. Вместо точек впишите слова я, ты, он, вы, они, мы.

1. Ты любишь рисовать?

2. Где дети? – они учат уроки.

3. Я никогда не спорю.

4. С кем ты дружишь?

5. Что ты делаешь? – Я звоню Мише.

6. Мы учимся в пятом классе.

9. Допишите окончания.

1. Я рисую, рисую, а никто даже спасибо не скажет .

2. И с теми, с кем сегодня я во дворе дружу, железную дорогу в тайге я проложу .

3. Когда ты обычно делаешь уроки?

4. Кто сегодня дежурить?

5. Кому ты сейчас звонишь?

6. Дети спешат в школу.

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы