Մայրենի 28.02.2022

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

Իմ ընկեր Նեսոն

I

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․

— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․

II

Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։

Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։

III

Մի երկու տարի մեր գյուղի ուսումնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։

Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։

Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա՝ իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարդում էինք, Նեսոն էլ հարցրեց թե՝ «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։

— Վա՜, ի՞նչպես չի միտս․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։

Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։

Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։

— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․  Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխիկոր կանգնած էր նեսոն։

Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

Առաջադրանքներ՝

  1. Բնութագրի՛ր պատմվածքի գլխավոր հերոսին։

Այս պատմվածքի գլախավոր հերոսը Թումանյանի ընկեր Նեսոն է: Նեսոն գիտեր բազմաթիվ հեքիաթներ: Գիշերները ընկերներով նստած գերանների վրա, ընկերները խնդրում էին, որ Նեսոն պատմեր իր իմացած հեքիաթները: Նա աղքատ էր: Երբ գյուղում դպրոց բացվեց, հայրը չկարողացավ նրան ուսումի տալ: Գուցե նա կարողանար սովորել, կդառնար ավելի լավ մարդ:

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գլխավոր հերոսին բնորոշող հատվածները։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։

Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

  1. Բնութագրի՛ր Նեսոյին։

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր Նեսոյին բնորոշող հատվածները։
  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր ամենահուզիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխիկոր կանգնած էր նեսոն։

  1. Ինչպիսի՞ ընկեր էր Նեսոն։ Հիմնավորի՛ր պատասխանդ։

Նեսոն փոքր տարիքում շատ լավ ընկեր էր: Իր ընկերներին բազմաթիվ հեքիաթներ էր պատմում: Երբ գյուղում բացվեց դպրոց, նա չէր կարող սովորել այդ դպրոցում: Բայց միշտ գնում էր դպրոցի մոտ և սպասում իր ընկերներին: Ցավոք, երբ մեծացավ, կյաքի դառնություններից, իր անգրագիտությունից, դարձավ վատ ընկեր, վատ մարդ: Եթե նա կարողանար սովորել, լիներ գրագետ, համոզված եմ, որ կլիներ շատ լավ ընկեր և լավ մարդ:

  1. Պատմվածքի հերոսը ճի՞շտ էր վարվում, որ ներում էր մանկության ընկերոջը։

Իմ կարծիքով, պատմվածքի հերոսը ճիշտ էր անում, որ ներում և օգնում էր մանկության ընկերոջը: Լինելով գրագետ և բարի մարդ, Թումանյանը հասկանում էր, որ կյանքի պայմանները և դժվարություներն են Նեսոյին դարձրել այդպիսին: Նա հասկանում էր, եթե Նեսոն կրթվեր, ուսում առներ, գուցե ավելի լավ մարդ կդառնար:

Մի քանի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։

  1. Ե՞րբ հեղինակը առաջին անգամ զգաց իրենց գյուղի, գյուղացիների և քաղաքի տարբերությունը:

Առաջին անգամ, արձակուրդին հեղինակը գյուղ եկավ: Երեխաները շոշափեցին նրա դպրոցական, սպիտակ, փափուկ հագուստը: Այդ օրը, հեղինակը նկատեց, որ իրենց գյուղացիների հագուստը մաշված էր, հին և կեղտոտ: Եվ իրենց գյուղն էր կեղտոտ և աղքատ:

Ձևն ու հոգին վերլուծություն

Իմ կարծիքով եկեղեցին այն է, որ մարդիկ կնքվում են, աղոթում են, և մոմ են վառում:

Իմ կարծիքով գրագիտությունը այն է, որ գրում ենք հեքիաթներ, պատմություններ, առակներ, բանաստեղծություններ և իմանում ենք ինչի մասին ենք գրում:

Իմ կարծիքով դպրոցը այն է, որ այն տեղ սովորում են, ուտում են, ուսումնասիրում են, կարդում են և գրում են:

Իմ կարծիքով հոգեվորական այն է, որ երբ մարդը ինչ, որ լավ բան է անում մյուսը գալիս է տեսնում է և հոգեվորվում է արածի համար:

Իմ կարծիքով պարտեզը այն է, որ խաղում են, քնում են, սովորում են և ուտում են:

Իմ կարծիքով Հեղինակը ճիշտ է ասում:

Անգլերեն 27.02.2022

Ex. 1

Dear Diary, my family and I are just back from an amazing holiday in the Bahamas. We had a great time! The weather was fantastic: It was really hot and sunny. My family and I were so happy there. I know it was not that long ago but I am already missing the sun and the sea, especially today because weather is cold here. On the other hand, of course, it is nice to be back home with all my friends.

Ex. 5

  1. Peter/go for a walk? Did Peter go for a walk yesterday? Yes he did.
  2. Peter/ play golf? Did Peter play golf yesterday? Yes he did.
  3. Peter/ write a letter? Did Peter write a letter yesterday? No he didn’t.
  4. Mr and Mrs Page/ play golf? Did Mr and Mrs Page play golf yesterday? No they didn’t.
  5. Mr and Mrs Page/ wash the car? Did Mr and Mrs Page wash the car yesterday? Yes they did.

Ex. 6

  1. Last Sunday, Maria didn’t wake up late.
  2. Sunday Maria did her homework.
  3. Last Sunday Maria didn’t speak to her friend Mary.
  4. Last Sunday Maria didn’t have lunch with her grandparents.
  5. Last Sunday Maria did took her dog Fluffy out for a walk.
  6. Last Sunday Maria did helped her mother with dinner.

Մաթեմաթիկայի փետրվարյան ֆլեֆմոբ 26.02.2022

1. Տեղափոխելով լուցկու մեկ հատիկ` ստացի՛ր ճիշտ հավասարություն:

Подпись отсутствует

9-5-3=1

2. Երկու թվերի տարբերությունը 90 է, դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր այդ թվերը։

120 և 30

3. Գտի՛ր այն բնական թվերի քանակը, որոնք 8-ի բաժանելիս քանորդում և մնացորդում նույն թիվն է ստացվում։

9, 18, 27, 36, 42, 63:

4. 8 փուչիկ գնելու դեպքում Կարենին 200 դրամ պակասում է, իսկ 5 փուչիկ գնելու դեպքում 1000 դրամ ավելանում է։ Որքա՞ն պետք է վճարել 6 այդպիսի փուչիկի համար։

2400 դրամ

5. Արշավի վեց մասնակիցներից քանի՞ ձևով կարող ենք ընտրել 1 առաջապահ և 1 հետապահ:

6 ձև

6. Տրված 6 քարտերը դասավորիր այնպես, որ ստանաս 5-ի պատիկ հնարավոր ամենամեծ թիվը, որի հազարավորների կարգում գրված թվանշանը 2 անգամ մեծ է տասնավորների կարգում գրված թվանշանից։

Подпись отсутствует

9681074325

7. 6 հատ երեքի և թվաբանական գործողությունների միջոցով ինչպես ստանալ ամենափոքր քառանիշ թիվը:

333×3+3:3=1000

8. Խանութում կարտոֆիլը տեղավորեցին 5 կիլոգրամանոց և3 կիլոգրամանոց տոպրակների մեջ: Պարզվեց, որ բոլոր հինգ կիլոգրամանոց տոպրակները միասին նույն զանգվածն ունեն, ինչ բոլոր երեք կիլոգրամանոց տոպրակները միասին: Ամեն տեսակից քանի՞ տոպրակ կար, եթե տոպրակների ընդհանուր քանակը 24 է։

9,15

9. Լուծելով թվաբանական ռեբուսը, նշի՛ր Ա, Բ, Գ տառերի փոխարեն թաքնված թվանշանները: ԱԲ+ԲԳ+ԳԱ=ԱԲԳ

198

10. Հաշվի՛ր պատկերի մակերեսը:

Подпись отсутствует

450+100+50=600 սմ

Մաթեմատիկա 24.02.2022

1356. Երկու  ավտոբուսներ միևնույն քաղաքից մեկնեցին հակառակ ուղղություններով: Նրանցից մեկի արագությունը 65 կմ/ժ է, մյուսինը՝ 50 կմ/ժ: Քան՞ի ժամ հետո ավտոբուսների հեռավորությունը կլինի 460 կմ:

Լուծում

  1. 65×1=65 առաջին ավտոբուսի անցած ճանապարհը 1 ժամում
  2. 50×1=50 երկրորդ ավտոբուսի անցած   ճանապարհը 1 ժամում
  3. 65+50=115 երկու ավտոբուսների հեռավորությունը 1 ժամում
  4. 460:115=4 ժամ

Պատ.՝ 4 ժամ

1358.  Երկու քաղաքների միջև եղած ճանապարհը մեքենան կարող է անցնել 4 ժամում, եթե ընթանա 120 կմ/ժ արագությամբ: Սակայն մեքենան ճանապարհի առաջին կեսն անցել է 60 կմ/ժ արագությամբ, երկորդը՝ 80 կմ/ժ: Ինչքա՞ն ժամանակում է մեքենան անցել ամբողջ ճանապարհը:

Լուծում

  1. 120×4=480 ավտոմեքենաների հեռավորությունը 1 ժամում
  2. 480:2=240
  3. 240:60=4 ժամը ճանապարհի առաջին կեսը
  4. 240:80=3 ժամը ճանապարհի երկրորդ կեսը
  5. 4+3=7 ժամ ընդհանուր ճանապարհը

Պատ.՝ 7 ժամ

Наш подарок 23.02.2022

Встретились мы с Димой во дворе. Он и говорит:
– Скоро Восьмое марта. Ты что своей сестрёнке Наташе подаришь?
– Вот ещё! Она ещё в третьем классе, – говорю я.
– Надо! Она – будущая женщина. Давай вместе подарим. Ты знаешь, что
ей хочется?
– Она хочет фломастеры, – ответил я. – А где мы деньги возьмём?
– Деньги из моей копилки, – сказал Дима. – А потом вместе соберём и
обратно положим.
Я согласился, и мы пошли к нему. Попробовали достать деньги из
копилки, но они не выходили. Тогда Димка сказал:
– Знаешь что, давай копилку разобьём, деньги достанем. А потом купим
фломастеры и точно такую же копилку. Никто и не заметит.
Димка взял молоток и разбил копилку. Мы собрали деньги и пошли за
подарком. Но решили сначала поехать на рынок – посмотреть, сколько стоит
копилка. Денег хватило только на копилку. И ещё немного осталось на
мороженое.
– Надо копилку покупать, а то бабушка рассердится, – вздохнул Димка.
Мы купили копилку и поехали домой. По дороге купили мороженое и
сели на скамейку во дворе. Тут видим, Наташа идёт. И вдруг Димка говорит:
– Подожди, не кушай мороженое. Давай это мороженое вместо
фломастеров подарим.
Тут подошла Наташа и спросила:
– Что вы тут сидите?
– Тебя ждём, – ответил Димка. – Поздравить тебя с Восьмым марта
хотим. Вот тебе мороженое.
– Спасибо, – сказала Наташа. – А почему вы так рано дарите? Праздник
– только через три дня.
– Так мороженое же растает, – нашёлся Димка.

Մաթեմատիկա 23.02.2022

1348. Համեմետե՛ք թվերը՝ ներկայացնելով խառը թվերը անկանոն կոտորակի տեսքով.

1349. Խառը թվերը վերածելով անկանոն կոտորակների՝ կատարե՛ք գումարում.

1351. Ուղղանկյան պարագիծը 10 սմ է, նրա կողմերից մեկի երկարությունը 3/4 սմ: Ո՞րքան են ուղղանյան մյուս կողմերի գումարը:

Լուծում

  1. 10×4=40/4
  2. 40/4-3/4=37/4= 9 4/4

Անգլերեն 22.02.2022

  1. She drew flowers and showed to his father.
  2. He saw a cat and took it home.
  3. I came and saw my classmate.
  4. My dog ​​fell into the hole, I saved him.
  5. A stork flew to Africa and started preparing a house.
  6. I sent a letter to my friend  and I saw my friend the next day.
  7. My friend could not ride a bike, I helped him, I taught him.
  8. We went to Russia last week.
  9. I chased after a thief and arrested him.