







Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրերի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումներից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջացնում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:
Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրերը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամբողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որտեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:
ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չորացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնության հավասարակցությունը:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փորում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում աճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսերի և ծաղիկների մշակման համար:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
Ճահիճը դա ոչ պիտանի տարածք է, որը առաջացնում է հիվանդածին շատ հարուցիչներ: Երկրի մակերևույթի տեղումներից առաջացած ջրերը որոնք հոսելու տեղ չունեն, կուտակվում են և քանի որ գոլոշիացումը ծատ թույլ էր, աճում են խոնավասեր բույսեր` առաջեցնելով ճահիճ:
2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
Ոչ չեն կարող, որովհետև ճահիճին պետք է ջուր և եթե ջուր չլինի դրանք կչորանան:
3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
Ճահիճների չորացումից ես գիտեմ երկու եղանակ`
առաջին եղանակ`
Մարդիկ ճահճային տարածքներում փորում են ջրանցք, ջուրը դուրս է գալիս և ճահիճը չորանում է:
երկրորդ եղանակ`
կամ էլ ճահաճային տարածքներում այնպիսի ծառեր կամ թփեր են աճեցնում, որոնք շատ ջուր են քաշում և ճահիճը չորանում է:
4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:
Ճահիճների դրական նշանակությունն այն է, որ մարդիկ չորացնում են ճահիճները, օգտագործում են վառելիքի և պարարտանյութ:
Ճահիճների բացասական նշանակաությունն այն է, որ ճահիճը առաջացնում է հիվանդածին շատ հարուցիչներ:
Գործնական քերականություն 5
Կատարի՛ր տրված առաջադրանքները։
Գոյականի թիվը
186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր բ) Մանուկներ գ) Հատիկներ
դեղձանիկներ երեխա կապիկներ
վագրեր պատանիներ ձագուկներ
առյուծներ երիտասարդներ կանայք
սիրամարգ մարդիկ տանտիկիններ
Բոլոր խմբերում բոլոր բառերը հասարակ բառեր են:
187. Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:
Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:
Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ:
Ա. խմբի գոյականները հատուկ գոյականներ են, իս Բ. Խմբի գոյականները հասարակ գոյականներ են:
Ա խումբ – Հատուկ գոյակաների բառախումբ:
Բ խումբ – Հասարակ գոյակաների բառախումբ:
188. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:
Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան:
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրեր, տանանիներ, տատիներ, կատուներ, թութակներ, գրպաներ:
189. Տրված նախադասությունը կարդա՛ և հարցերին պատասխանի՛ր:
187 և 188-րդ վարժությունների Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներ են, իսկ Բ խմբերում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով:
1. Գոյականը քանի՞ թիվ ունի:
Գոյականը ունի 2 թիվ:
2. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը (եզ — միակ, մեկ հատ):
Գոյականի եզակի թիվը ցույց ե տալիս բառի հոմանիշը:
3. Ի՞նչ է ցույց տսգիս գոյականի հոգնակի թիվը (հոգն — բազում, շատ):
Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս բառի հոմանիշը:
190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:
Ա. Ծառ, ձայն, հոտ, քար, կով, արջ, փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ. քույր, մայր, ձեռք, ոտք, տատ, պապ:
Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ. պանրագործարան:
Ա. Ծառեր, Ձայններ, Հոտեր, Քարեր, Կովեր, Արջեր, Փունջեր, Լուրեր, Բառեր, Բեղեր, Հայեր, Հայրեր, Ցեղեր, Սիրտեր, Գիրեր, Սյուններ, Պատեր, Հույններ, Ձուեր, Սուրեր, Քիթեր. Քույրեր, Մայրեր, Ձեռքեր, Ոտքեր, Տատեր, Պապեր:
Բ. Եղբայրներ, Աթոռներ, Պապիկներ, Տատիկներ, Գրպաններ, Թութակներ, Եղնիկներ, Ոչխարներ, Սեղաններ, Թռչուններ, Մեքենաներ, Բարեկամներ, Աշակերտներ, Մատյաններ, Հեռախոսներ, Ծաղկավաճառներ. Պանրագործարաններ:
191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.
8:
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:
Բոլոր բառերի մեջ հնչյուները փոխվել են: