Рубрика: Հայոց լեզու 9

Գարնանամուտ 03.02.2022

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 03.02.2022

1241. Նավակը գետի հոսանքի ուղղությամբ ընթանում է 11 կմ/ժ արագությամբ, իսկ հոսանքի հակառակ ուղղությամբ՝ 7 կմ/ժ արագությամբ: Որքա՞ն են գետի հոսանքի արագությունը և նավակը արագությունը չհոսող ջրում:

Լուծում

11-7=4 կմ/ժ

4:2=2 կմ/ժ գետի արագությունը

11-2=9 կմ/ժ նավակի արագությունը

Պատ.՝ 2 կմ/ժ և 9 կմ/ժ

1243. Մեքենան երկու քաղաքից միջև եղած հեռավորությունն անցավ 3 ժամում, իսկ ավտոբուսը՝ 5 ժամում: Մեկնումից 2 ժամ անց ճանապարհի ո՞ր մասն էր մնում անցնելու յուրաքանչյուրին:

Պատ.՝ ավտոմեքենաի ճանապրհի 2/3 մասը և ավտոբուսի ճանապարհի 2/5 մասը

1250. Կատարե՛ք բազմապատկում.

ա) 3/7 x 5/2 = 15/14

բ) 8/3 x 9/4 = 72/12

գ) 5/9 x 7/4 = 35/36

դ) 6/7 x 3/8 = 18/56

ե) 2/9 x 6/17 = 12/153

զ) 10/7 x 3/8 = 30/56

է) 4/5 x 21/16 = 84/80

ը) 15/14 x 5/3 = 75/42

թ) 12/17 x 31/27 = 372/459

ժ) 56/39 x 13/8 = 728/312

ժա) 25/23 x 69/70 = 475/4830

ժբ) 44/37 x 111/11 = 53284/407

ժգ) 55/90 x 16/33 = 880/2970

ժդ) 18/29 x 36/17 = 848/493

ժե) 54/23 x 25/36 = 1350/820

ժզ) 45/21 x 63/81 = 2835/1701

Рубрика: Հայոց լեզու 9

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա 03.02.2022

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՜շ անու՜շ,
Անրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ անուշ:

Ահա բացվեց թարմ առաոտ,
Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անուշ անուշ,
Շվին փչեց հովիվն ահա
Աղջիկն ու սերն անուշ անուշ:

Рубрика: Հայոց լեզու 9

Առյուծն ու մարդը 03.02.2022

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ որմէ՞ կը վախնային։

—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։

—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք անկէ։

—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։ Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ մարդ մը։

—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։

—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս, որպէսզի կռուինք։

Առիւծը կ’ըսէ.

—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։ Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։ Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։ Առիւծը կը գոչէ. —Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն այսպիսի ծեծ կը վայելէ։

Рубрика: Русский язык

Ռուսերեն 03.02.2022

5. Подберите соответствующие слова к данным.

Какой? – старый лес, новый ковёр, летаюший воробей, пушистий снег;

Какая? – белая сосна, маленькая  птица, маленькая вьюга, холодная зима, холодная страна, мягкая шуба;

Какое? –  закрытое окно, яркое солнце, синее небо;

Какие? – низкие берёзки, низкие сосны, умные воробышки, красивые ёлочки.

8.  Вставьте вместо вопросов подходящие слова из таблицы.

1. Вечером к мне пришёл (чей?) мой друг.

2. Высокие горы окружают (чьё?) наше село.

3. (Чья?) моя бабушка живёт в деревне.

4. (Чья?) моя тетрадь лежала на столе.

5. (Чьи?) мои учебники лежат в сумке.

6. (Чьи?) мои уроки начинаются рано утром.