Рубрика: Հայոց լեզու 9

Մայրենի 31.03.2022

Իմ պապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:

Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:

Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:

Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Հասուն արտ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 31.03.2022

1080 Կատարե՛ք գործողությունները.

ա) (26554-80):854+(4493-56):261=48

1. 26554-80=26474

2. 4493-56=4437

3. 36474:854=31

4. 4437:261=17

5. 31+17=48

բ) (3749+87):137-(7533-5674):143=15

1. 3749+87=3836

2. 7533-5674=1859

3. 3836:137=28

4. 1859:143=13

5. 28-13=15

գ) (57038-4316):101+(4325+1642):351=539

1. 57038-4316=52722

2. 4325+1642=5967

3. 52722:101=522

4. 5967:351=17

5. 522+17=539

դ) (153434+643):203-(29857+698):97=444

1. 153434+643=154077

2. 29857+698=30555

3. 154077:203=759

4. 30555:97=315

5. 759-315=444

1087. Իրար էին խառնել 2լ մորու և 3լ մոշի օշարակներ: 1 լ մորու օշարակն արժեր 1000 դրամ, իսկ մոշին՝ 500 դրամ: Ի՞նչ արժեր 1 լ խառնուրդը:

Լուծում

  1. 2×1000=2000 դրամ 2լ մորու
  2. 3×500=1500 դրամ 3լ մոշի
  3. 2000+1500=3500 դրամ 5լ խառնուրդ
  4. 3500:5=700 դրամ 1լ խառնուրդ

Պատ.՝ 700 դրամ

1088. Մեքենան յուրաքանչյուր 100 կմ ճանապարհին ծախսում է 8լ բենզին: Քանի՞ լիտր բենզին է անհրաժեշտ , որպեսզի մեքենան անցնի 250 կմ:

Լուծում

  1. 100×2=200 կմ
  2. 8×2=16լ 200 կմ
  3. 16×4=20լ 250 կմ

Պատ.՝ 20լ

Рубрика: Русский язык

Ռուսերեն 31.03.2022

8. Вместо точек впишите слова я, ты, он, вы, они, мы.

1. Ты любишь рисовать?

2. Где дети? – они учат уроки.

3. Я никогда не спорю.

4. С кем ты дружишь?

5. Что ты делаешь? – Я звоню Мише.

6. Мы учимся в пятом классе.

9. Допишите окончания.

1. Я рисую, рисую, а никто даже спасибо не скажет .

2. И с теми, с кем сегодня я во дворе дружу, железную дорогу в тайге я проложу .

3. Когда ты обычно делаешь уроки?

4. Кто сегодня дежурить?

5. Кому ты сейчас звонишь?

6. Дети спешат в школу.

Рубрика: Հայոց լեզու 9

Մայրենի 28.03.2022

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի  վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Առաջադրանքներ

Բացատրի՛ր ընդգծված բառերը։

Սովդաքար – Վաճառական

Ռոճիկ –  Օրապահիկ

Մերձիմահ – Մահվան մոտ

Վրդովվել – Հուզելի

Փեշակ –  Զբաղմունք

Ծխատեր – Եկեղեցական ծուխ ունեցող

Համքար – ընկեր

Գործակատար – Գործ կատարող

Վաղ – շուտ

Վախճանել –  վերջացնել

Հոգոց – հառաչանք

Գանգատ – հայց

Բնութագրի՛ր վաճառականին։

Վաճառականը շատ հարուստ էր, բայց շատ ժլատ:

Տեքստից առանձնացրո՛ւ վաճառականին բնութագրող հատվածները։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Տեքստից առանձնացրո՛ւ երիտասարդ գործակատարին բնութագրող տողերը։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Վերլուծի՛ր երիտասարդ գործակատարի արարքը։ Արդարացրո՛ւ նրան։

Սկզբում թվում էր, թե տղան շատ չար էր: Բայց նա այդ սխալ քայլին գնաց, որովհետև նրա հայրը մահամերձ էր: Հետո նա հասկացավ իր սխալը և ոչ մի պահանջ չներկայացրեց ու հրաժարվեց իր վարձատրությունից: Այդ ամենը տեսնելով, թագավորը որոշեց վաճառականի կարողությունը կիսել և կեսը տալ իր գործակատարին։

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկաի գարնանային առաջադրանքներ 27.03.2022

 ՄԱռաջադրանքներ գարնանային արձակուրդների համար

  1. Հետևյալ թվերը վերլուծե՛ք պարզ արտադրիչների.

96:2=48:2=24:2=12:2=6:2=3:3=1  2x2x2x2x2x3=96

106:2=53:53=1  2×53=106

100:2=50:2=25:5=5:5=1  2x2x5x5=100

1024:2=512:2=256:2=128:2=64:2=32:2=16:2=8:2=4:2=2:2=1  2x2x2x2x2x2x2x2x2=1024

704:2=352:2=176:2=88:2=44:2=22:2=11:11=1 2x2x2x2x2x2x11=704

800:2=400:2=200:2=100:2=50:=25:5=5:5=1  2x2x2x2x5x5=800

888:2=444:2=222:2=111:111=1  2x2x2x111=888

  • Գտե՛ք

[6, 8] = 24

[12, 6] = 12

[15, 100] = 300

  • Գտե՛ք

(25 և 15)= 5

(24 և 10)= 2

(120 և 60)= 60

(24 և 80)= 8

(25 և 125)= 25

(6 և 7)= 1

(5 և 13)= 1

(18 և 36)= 18

(15 և 45)= 15

(20 և 28)= 4

(35 և 25)= 5

(12 և 18)= 6

Որպես լուծման ընթացքի օրինակ՝ դիտարկենք (24 և 80) օրինակը :Նախ երկու թվերը վերլուծենք պարզ արտադրիչների :

242
 122
62
33
1 
802
 402
202
102
55
1 

Դրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարը կլինի 2x2x2=8, հետևապես՝ (24 և 80) = 8 :

Այդ թվերի ամենփոքր ընդհանուր բազմապատիկը կլինի 2x2x2x2x5x3=240, հետևապես՝ [24, 80] = 240 :

  • 83, 12, 65, 129, 1025, 8372, 6534, 5355, 893, 91917, 65382, 56574, 63, 25, 567, 828, 15, 32, 100, 14, 124, 266, 348, 5000, 301 թվերից սյունակաձև առանձանցրեք նրանք, որոնք բաժանվում են կամ 3-ի, կամ 9-ի, կամ 4-ի, կամ որ մեկին:

3-ի բաժանվում են = 12, 129, 6534, 5355, 91917, 65382, 56574, 63, 567, 828, 348

9-ի բաժանվում են = 6534, 5355, 91917, 56574, 567, 828

4-ի բաժանվում են = 12, 8372, 828, 32, 100, 124, 348, 5000

  • Գտե՛ք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա կողմերն են՝

         7 սմ, 11 սմ, 3 սմ  = 231 սմ

         2 մ, 5 դմ, 10 սմ  = 10000 սմ

         4 դմ, 7 դմ, 12 դմ =

  • Կատարիր գործողությունները:

Рубрика: English

Անգլերեն 22.03.2022

There was once a man who had three sons, and all of them loved the same girl. (Կա մի մարդ, ով ուներ երեք որդի, և նրանք բոլորը սիրում էին նույն աղջկան): Each of them asked the girl the same question, “Will you marry me?” All of them were clever, handsome and strong. (  Նրանցից յուրաքանչյուրը աղջկան տվեց նույն հարցը. «Կամուսնանա՞ս ինձ հետ»? Նրանք բոլորն էլ խելացի էին, գեղեցիկ ու ուժեղ)։ The girl liked each of the three young men very much and couldn’t decide which of them was the best. (Աղջիկը  հավանում էր երեք երիտասարդներից յուրաքանչյուրին, և չի կարողանում որոշել, թե ով է  լավագույնը):

One day the father of the three brothers said, “Here is some money for you. (Մի օր երեք եղբայրների հայրն ասաց. «Ահա ձեզ փող)։  You will go on a long travel. (Դուք գնալու եք երկար ճամփորդության)։ While you are travelling, you must look for a very, very useful thing. (Մինչ դուք ճամփորդում էք պետք է փնտրեք շատ, շատ օգտակար բան)։ When you find it, you will buy it and bring it home”.
(«Երբ գտնեք դա, կգնեք  և կբերեք տուն »)։

The three brothers travelled for a long time, and they bought three very useful things. (Երեք եղբայրները երկար ճանապարհորդեցին, և նրանք գնեցին երեք շատ օգտակար իրեր)։

The first young man bought a magic carpet. (Առաջին երիտասարդը կախարդական գորգ գնեց):  On it he could fly to any place in no time. (Դրանով նա կարող էր թռչել յուրաքանչյուր վայր, երբ ցանկանար): The second brother bought a magic looking-glass. (Երկրորդ եղբայրը կախարդական ապակի գնեց): When he looked into it, he could see anyone and everything that he wanted to see. (Երբ նա նայեց դրան, նա կարող էր տեսնել բոլորին և այն ամենը, ինչ ուզում էր տեսնել): The third bought a magic lemon. The juice of that lemon could make a dying man or a woman well again. (Երրորդը կախարդական կիտրոն գնեց։ Այդ կիտրոնի հյութը կարող էր նորից առողջացնել մահացող տղամարդուն կամ կնոջը)։

The three brothers came together and showed their things to one another. Then one of them said, “We are far from our home and far from our dear girl. Let us look into the looking-glass and see her.” (Երեք եղբայրները հավաքվեցին և ցույց տվեցին իրենց իրերը մեկը մյուսին։ Հետո նրանցից մեկն ասաց. «Մենք հեռու ենք մեր տնից և հեռու մեր սիրելի աղջկանից: Եկեք նայենք ապակու մեջ և տեսնենք նրան»)։

The second brother took out his looking-glass, and they all looked into it. They saw that the girl was very ill. Then the first brother asked the other brothers to sit down on his carpet and all of them were at the girl’s house in no time. The third brother cut his lemon and gave the juice to the girl. The girl drank it and she was well again. (Երկրորդ եղբայրը հանեց ապակին, և նրանք բոլորը նայեցին դրան։ Տեսան, որ աղջիկը շատ վատ է։ Այնուհետև առաջին եղբայրը խնդրեց մյուս եղբայրներին նստել իր գորգի վրա, և նրանք բոլորը կարճ ժամանակում հայտնվեցին աղջկա տանը: Երրորդ եղբայրը կտրեց կիտրոնը և հյութը տվեց աղջկան։ Աղջիկը խմեց և նա նորից լավ էր)։

The young men were very happy.

“Now which of us will you marry?” they asked the girl.

“I thank you all, my dear friends,” answered the girl.  “One of the brothers saw me in his looking-glass, and that helped to save my life. His looking-glass is a very useful thing, and he will have it forever. Another brother brought all three of you on his carpet, and that helped to save me, too. It is also a very useful thing, and he will have it forever. And one of you gave me the lemon juice, and now I am well again. But he has no lemon now. He gave all he had to save me. I will be his wife.”

(Երիտասարդները շատ ուրախ էին։

«Հիմա մեզանից ո՞ւմ հետ  կամուսնանաս»: նրանք հարցրին աղջկան.

«Շնորհակալ եմ բոլորիդ, իմ սիրելի ընկերներ», — պատասխանեց աղջիկը: «Եղբայրներից մեկն ինձ տեսավ ապակու մեջ, և դա օգնեց փրկել իմ կյանքը։ Նրա ապակին շատ օգտակար բան է, և նա այն կունենա ընդմիշտ։ Մյուս եղբայր ձեզ երեքիդ բերեց իր գորգի վրա, և դա օգնեց ինձ նույնպես փրկել։ Դա նույնպես շատ օգտակար բան է, և նա այն կունենա ընդմիշտ։ Եվ ձեզնից մեկն ինձ տվեց կիտրոնի հյութը, և հիմա ես նորից լավ եմ։ Բայց նա հիմա կիտրոն չունի։ Նա տվեց այն ամենը, ինչ ուներ ինձ փրկելու համար: Ես նրա կինը կլինեմ»)։

Рубрика: Հայոց լեզու 9, Հաշվետվություններ

Մայրենիի մարտ ամսվա հաշվետվություն

  1. Իմ ընկեր Նեսոն 01.03.2022
  2. Մայրենի 07.03.2022
  3. Ես իմ անուշ Հայաստանի
  4. Ռումբայթ 10.03.2022
  5. Մայրենիի մարտ ամսվա ֆլեշմոբ
  6. Ես իմ անուշ Հայաստանի չարենցյան բառարան 13.03.2022
  7. Գիտեք որ գարուն է արդեն
  8. Մայրենի 15.03.2022
  9. Մայրենի 15.03.2022
Рубрика: English

Անգլերենի ֆլեշմոբ

I. • Ավարտիր նախադասությունները՝ ընտրելով ճիշտ տարբերակները՝ a) so we ate pizza, b) because Dave didn’t wash the car yesterday. c) with my friend, d) the sun is shining, and it is time to go for a walk, e) but they didn’t have enough money

Option 1

1. They wanted to buy a new car…..

but they didn’t have enough money.

2. The weather is fine, …..

so the children play in the yard.

3. Father is angry…

because Dave didn’t wash the car yesterday.

4. I like to go to the cinema….

with my friend.

5. We were hungry …

so we ate pizza,

II. • Պատասխանի’ր հարցերին`նախադասությունները թարգմանելով անգլերեն, հիշենք`on-վրա, in-մեջ, under-տակը, in front of- առջևում, behind- ետևում

Option 1

Where is your bag? Պայուսակս սեղանի տակ է:

My bag is under.

Where are your books? Գրքերս սեղանի վրա են:

My books are on the table.

Where is the garden? Պարտեզը տան ետևում է:

The garden is behind the house.

Where is the pencil case? Գրչատուփը պայուսակի մեջ է:

The pensilbox is in the bag

Where is the sofa? Բազմոցը հեռուստացույցի առջևում է:

The sofa is in front of TV.

Գրիր պատում <<My birthday party>> Այս հարցերը քեզ կօգնեն՝ • When is your birthday? • How old are you? • Do you have many guests /հյուրեր/ at your birthday party? • . Do your friends come to you? • What presents do you have? • What is your best present? • Do you have a birthday cake? • Do you play games or just eat and drink?

My name is Aram. I am 10. My birthdayis on 23th of Desember. I love to celebrate my birthday. I always have many guests at my birthday party. My brothers and sisters come to my party and my friends come. I get a lot of presents, books, intellectual games, cars. My favourite present is a drone. I have a big birthday party we eat, drink, dance and play a lot of games.