Բարև ձեզ, ես Արամ Բադալյանն եմ: Ես կարդացել եմ Ջաննի Ռոդարիի <Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում> գիրքը: Հեքիաթի հերոսներն են Ջելսոմինոն, Կաղլիկը, Բանանիտոն, մորաքույր Եգիպտացորենը, Ռոմոլետան, Բենվենուտոն, Ջակոմոնե թագավորը և Մաեստրո Դոմիսոլը: Ինձ շատ է դուր եկել այն հատվածը, երբ մի առավոտ Ջելսոմինոն գնում է այգի և տեսնում է, որ տանձերը հասել են: Տանձերը այդպես էին անում. մարդուն բան չէին ասում, իրենց համար հասնում էին հասնում, և մի գեղեցիկ առավոտ էլ գնում են ու տեսնում, որ նրանք արդեն հասել են, և եկել է քաղելու ժամանակը: Գրքի մեջ ինձ համար ամենազվարճալի հատվածն այն էր, երբ Ջելսոմինոյի խոսելու ժամանակ դասարանի ապակիները կոտրվում էին: Ինձ համար ամենատխուր հատվածն այն էր, երբ ոստիկանները բռնեցին մորաքույր Եգիպտացորենին և Ռոմոլետային: Ես շատ կուզեի նմանվել Ջելսոմինոին և ունենայի նրա ձայնի նման բարձր և գեղեցիկ ձայն: Ես այս հեքիաթից սովորեցի, որ չի կարելի բարձր խոսել, ընկերները միշտ պետք է օգնեն իրար և մեկը մյուսին չխանգարեն: Եթե ես լինեի հեղինակը, բոլոր հերոսներին կփոխեի, հեքաթի իմաստը ուրիշ կլիներ և այդ հերոսները նոր արկածների մեջ կընկնեին: