19-ի բաժանելիության հայտանիշը
Երբեմն անհրաժեշտություն է առաջանում առանց բաժանման գործողություն կատարելու բացահայտել, թե տասնորդական գրառմամբ ներկայացված n թիվը բաժանվում է արդյո՞ք տրված բնական թվի վրա, թե՝ ոչ:
Դիտարկենք 19-ի բաժանելիության հայտանիշը:
Մինչ հայտանիշի ձևակերպումը, վերցնենք որևէ թիվ, օրինակ՝ յոթանիշ թիվ, կարմիրով նշենք վերջին թվանշանը.
3. 086.379:
Առանց բաժանում կատարելու, ստուգենք, այդ թիվը բաժանվում է 19-ի, թե՝ ոչ: Դրա համար անհրաժեշտ է ջնջել տրված թվի վերջին թվանշանը, մեր օրինակում 9 –ն է, արդեն ստացված վեցանիշ թվին ավելացնել ջնջված թվի կրկնապատիկը՝ 2×9, կստանանք՝
308637 + 2×9=308.655
Շարունակում ենք նույն քայլերով, ջնջում ենք ստացված թվի վերջին թվանշանը, արդյունքին ավելացնում ջնջվածի կրկնապատիկը՝
30865+2×5= 30875
Նույն քայլերով շարունակում ենք, մինչև որ կստացվի երկնիշ թիվ: Եթե ստացած երկնիշ թիվը բաժանվում է 19-ի, ապա սկզբնական թիվը նույնպես կբաժանվի 19-ի:

Մեր օրինակում ստացանք 38, որը բաժանվում է 19-ի, հետևաբար սկզբանական թիվը նույնպես բաժանվում է 19-ի:
Հայտանիշ: Եթե բազմանիշ թվի վերջին թվանշանը ջնջելով և գումարելով ջնջնված թվի կրկնապատիկը, արդյունքում ստացվում է 19-ի բաժանվող թիվ, ապա տրված թիվը նույնպես բաժանվում է 19-ի: Այս գործողությունը կարող ենք կրկնել այնքան, մինչև որ ստացվի երկնիշ թիվ:
Մենք դիտարկեցինք հայտանիշը յոթանիշ թվի համար, այն ճիշտ է ցանկացած բազմանիշ թվերի համար:
Բերեք մի քանի բազմանիշ թվերի օրինակներ, առանց բաժանում կատարելու ստուգեք, թիվը բաժանվում է 19-ի, թե՝ ոչ:
Օրինակ՝ 6.172.758
617275+16=6177291
61729+2=61731
6173+2=6175
617+10=627
62+14=76
Օրինակ՝ 9.259.137
925913+14=925927
92592+14=92606
9260+12=9272
927+4=931
93+2=95
Նյութի աղբյուրը հղումով:
Բակային խաղեր ճամբարակնների համար
Խաղ-1.
Սեղանի վրա դրած են երեք կույտ լուցկու փայտիկներ։ Երկու խաղացողներ հերթականությամբ վերցնում են փայտիկներ այդ կույտերից միայն մեկից, ընդ որում վերցնում են անյքան, ինչքան որ ցանկանում են (պարտադիր է, որ խաղացողը իր խաղի ժամանակ վերցնի միայն մեկ կույտից, որը կընտրի)։ Հաղթում է նա, ով վերցնում է վերջին փայտիկը։ Այս խաղը ճամբարականների հետ կարելի է խաղալ բակում՝ լուցկու փոխարեն վերցնելով քարերի երեք կույտեր:
Խաղ-2
Սեղանի վրա դրված են երկու կույտ լուցկու փայտիկներ։ Երկու խաղացողներ հերթականությամբ վերցնում են լուցկու փայտիկները հետևյալ ձևով, կամ վերցնում են փայտիկներ միայն մեկ կույտից, ինչքան որ ցանկանում են, կա՛մ վերցնում են երկու կույտից հավասարապես, նորից ինչքան որ ցանկանում են: Հաղթում է նա, ով վերցնում է վերջին լուցկու փայտիկը։ Այս խաղը ճամբարականների հետ կարելի է խաղալ բակում լուցկու փոխարեն վերցնելով քարերի երեք կույտ, կամ չորացած ճյուղերի կույտեր:
Հարց: Փորձիր ինքնուրույն պարզել, երկու խաղերում ինչպես նախապես որոշել հաղթողի ճիշտ քայլերի հերթականությունը:
Այս երկու խաղերը կարելի նաև խաղալ դասասենյակում, կաբինետում, միայն թե այս դեպքում, պետք է վերցնել ոչ թե լուցկու փայտերի կույտեր, այլ ավելի հարմար է գծել աղյուսակ և ցույց տալ քայլերը նկարած աղյուսակի օգնությամբ, տես նկարը: Օրինակ, առաջին խաղի համար կարելի է գծել աղյուսակ, որն ունի երեք հորիզոնական տողեր, վերևում կհամարակելենք քարերը և խաղացողն իր քայլը կանի աղյուսակում, նախապես նկարելով որևէ խաղաքար՝ իր քայլը նշելու համար: Խաղացողը ամեն անգամ ընտրում է որևէ տող աղյուսակում և իր խաղաքարը բերում է առաջ քանի վանդակ, որ ցանկանում է: Հաղթում է այն մասնակիցը, ով հակառոկարդին քայլ չի թողում, խաղաքարերը բոլորն էլ եկել են առաջ, տես նկարը՝

Խնդիրներ «Քվանտ» ամսագրից
1) -2-3-4-4 գրության մեջ, հարևան թվերի միջև տեղադրեք գումարման, բազմապատկման գործողության նշաններ և փակագծեր երկու հնարավոր տարբերակներով այնպես, որ յուրաքանչյուր դեպքում արտահայտության արժեքը լինի նույնը, ընդ որում փակագիծ դրվում է այն դեպքում, երբ այն փոխում է արտահայտության արժեքը:

2) Մետաղալարից պատրաստված շրջանակն, որն ունի խաչի տեսք, տեղադրված է վանդակավոր թղթի վրա, տե՛ս նկարը: Ամենաքիչը քանի՞ մասի պետք է կտրել մետաղալարը, հնարավոր լինի պատրաստել քառակուսի:

3) Իոսան ունի 3 սարք, որոնցով որոշում է փքաբլիթում ջեմի առկայությունը: Առաջին սարքը միշտ ճիշտ է նշում , երկրորդը՝ միշտ սխալ, իսկ երրորդը՝ տալիս է միշտ պատահական պատասխաններ։ Իոսը գնեց 3 փքաբլիթ, ընդ որում հայտնի էր, որ դրանցից մեկը ջեմով է։ Առանց փքաբլիթները կտրելու, ինչպես Իոսան որոշի, թե ո՞ր փքաբլիթն է ջեմով:

4) Սոնյան քնում է միայն այն ժամանակ, երբ ժամի և րոպեի սլաքները միասին կազմում են 60 աստիճանը չգերազանցող անկյուն։ Սոնյան օրվա ընթացքում ինչքա՞ն ժամանակ է քնում:




























