Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություններ

Բարև ձեզ, ես Արամն եմ: Երեկ՝ 23.08.2020թ. մենք մեր ընտանիքով գնացել էինք Ղալթախչիի /Հարթագյուղի/ Սուրբ Նարեկ եկեղեցի, որը կառուցվել է 1902թ., սակայն հիմա այն քանդված էր և գտնվում էր ոչ բարվոք և փակ վիճակում: Մենք բացեցինք դռան վրա գցված շղթան և մտանք եկեղեցի ու այնտեղ մոմ վառեցինք: Սուրբ Նարեկ եկեղեցուց հետո մենք գնացինք Շիրակի մարզում գտնվող Ծակքար սրբավայրը: Այնտեղ շատ հետաքրքիր էր, շատ տարբեր մարդիկ կային: Երեխաները խաղում էին գործնագործ: Այդ քարի միջով անցնելիս ես երազանք պահեցի և երեք անգամ անցա քարի միջով: Այնտեղ կար սրբավայր, որը կոչվում էր յոթ եղբայրների գերեզման, այնտեղ նույնպես մոմ վառեցինք: Կային շատ հետաքրքիր սրբապատկերներ: Հետո մենք ուղևորվեցինք Մարմաշենի վանք, որը գտնվում էր Ախուրյան գետի ձախ ափին: Այնտեղ էր գտնվում նաև Հեղնար Աղբյուրը: Ես շատ հետաքրքիր և ուրախ օր ունեցա: Ներկայացնում եմ այդ օրվա իմ լուսանկարները

<<Ճամփորդություն դեպի Օշական և Սաղմոսավանք>>

Օգոստոսի 29-ին մենք ընտանիքով գնացել եինք Օշական: Անտեղ է գտնվում Մեսրոպ Մաշտոցի եկեղեցին: Եկեղեցու ներսում է գտնվում Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը: Մենք գիտենք, որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայերեն այբուբենի տառերը: Նա ծնվել է 361 թվականին և մահացել 440 թվականին: Եկեղեցու բակում գտնվում է տառերի պուրակը: Եկեղեցին շատ գեղեցիկ բակ ուներ: Այնտեղ ես նկարվել եմ և գեղեցիկ նկարներ եմ նկարել:

Օշականից մենք ուղևորվեցինք դեպի Սաղմոսավանք: Սաղմոսավանքը հայկական առաքելական վանական համալիր է, որը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում, Երևանից 37 կմ հեռավորության վրա: Կառուցվել է 13-րդ դարում։ Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է: Սաղմոսը հոգևոր երգն է: Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Ավանդության համաձայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում Արագածի գագաթից նկատելով այս վայրը՝ գալիս է այստեղ և եկեղեցի է կառուցում:  Այնուհետև, նույն տեղում հոգևորականներ հավաքելով, նրանց սաղմոսներ է սովորեցրել:

<<Ճամփորդություն Բյուրականի աստղադիտարան>>

Օգոստոսի 30-ին ես իմ ընտանիքի հետ այցելել եմ Բյուրականի աստղադիտարան: Ես շատ եմ սիրում տեղեկություններ իմանալ տիեզերքի, մոլորակների և աստղերի մասին: Բյուրականի աստղադիտարանում մեզ ուղեկցում էր աստղագետ Դերենիկը: Մենք առաջինը տեսանք Սատուրն մոլորակը, որը շրջանի նման էր և ուներ մեծ օղակ: Սատուրն մոլորակը ունի 69 արբանյակ: Հետո մենք տեսանք Լուսնին, որն իր վրա մեծ անցքեր ուներ: Դրանք առաջացել են երկնաքարերի հարվածներից: Լուսինը շատ մեծ էր և լուսավոր: Հաջորդը մենք նայեցինք Յուպիտեր մոլորակը և նրա չորս մեծ արբանյակները: Յուպիտերն ունի 80 արբանյակ, բայց ամենամեծը այդ չորսն են: Դրանք են Իոն, Կալիստոն, Եվրոպան և Գանիմեդը: Աստղադիտարանը ուներ շատ մեծ այգի, բայց քանի որ մութ էր ես չկարողացա նկարել: Աստղագետն ասաց, որ Մարս մոլորակը ավելի ուշ ժամի է երևում: Տուն գալու ժամանակ ես մեքենայից տեսա Մարս մոլորակը, որն ուներ կարմիր գույն: Այն կարմիր է, որովհետև այնտեղ ջերմասիճանը շատ բարձր է +100 աստիճան: Ինձ այդ օրը շատ հտաքրքիր ու ուրախ էր: