



I
Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։
Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։
Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։
Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․
— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․II
Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։
Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»
Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։
Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։III
Մի երկու տարի մեր գյուղի ուսսւմնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։
Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։
Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։IV
Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա՝ իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարդում էինք, Նեսոն էլ հարցրեց թե՝ «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։
— Վա՜, ի՞նչպես չի միտս․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։
Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։
Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։
Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։
Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։V
— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․ Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։
Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած էր նեսոն։
Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։
Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։
1. Առանձնացրու կարևոր միտք արտահայտող հատվածները:
Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։
2. Պատմվածքում կա՞ հարուստների և աղքատների հարաբերություն կամ տարբերություն:
Պատմվածքում աղքատի և հարուստի տարբերությունը զգացվում է այն պահից, երբ ուսումնարան գնալուց աղքատները գումար չունեին սովորելու, իսկ հարուստներն՝ ունեին։ Իրականում անընդհունելի է երեխաների մեջ դնել տարբերություն, սակայն ուրիշ լուծում տալն էլ է դժվար, իսկ երեխաներին սովորել էլ էր պետք։ Ցավալի է, որ այդ իրավիճակում տուժում են ընկերները, մեկը մյուսից հեռանալով, կամ չարաշահելով հարուստ ընկերոջը։ Ամբողջ պատմվածքի ընթացքում զգացվում է այդ խորթությունը միմյանց հանդեպ՝ հարուստի ու աղքատի։ Ախր դեռևս դրա մասին չիմանալուց առաջ նրանք հավասար և մոտիկ ընկերներ էին։
3. Ներկայացրո՛ւ քո մտորումները պատմվածքի վերաբերյալ:
Պատմվածքը շատ ցավեցրեց ինձ, երբ ընկերները իրարից խորթացան։ Տղան, ով այդ ամենը պատմում էր, չունենալով մեղավորություն, որ ավելի շատ հնարավորություններ ուներ քան մյուսները, մեծ հարված ստացավ ընկերոջից։ Ավելի ճիշտ կլիներ անտեսել այդ տարբերակումը և նույն ընկերական հավասար կապը պահել։
Na2Ar – 46
OAr – 16
Na2OMr = 46 + 16 = 62
CaO`
CaAr – 40
OAr – 16
CaOMr = 40 + 16 = 56
CuO`
CuAr – 63
OAr – 16
CuOMr = 63 + 16 = 79
FeO`
FeAr – 56
OAr – 16
FeOMr = 56 + 16 = 72
MnO`
MnAr – 55
OAr – 16
MnOMr = 55 + 16 = 71
Cu2O`
Cu2Ar – 126
OAr – 16
Cu2OMr – 126 + 16 = 142
222. Գրե՛ք միանդամի աստիճանի տեսքով.
ա) a5b5=(ab)5
գ) 9a2c6=32a2c3
ե) −k6l6=(–k2l2)3
223. Քանի՞ անգամ կմեծանա քառակուսու մակերեսը, եթե նրա կողմը մեծացնենք 6 անգամ։
6×6=36
Պատ․՝ 36 անգամ
225. Բացե՛ք փակագծերը և գրե՛ք բազմանդամի կատարյալ տեսքով.
ա) a(b + c)=ab+ac
գ) 3!(5x − 7)=30x-42
ե) 23x(5x2−11)=40x3-88x
226. Արտահայտությունը գրե՛ք բազմանդամի կատարյալ տեսքով.
ա) 4xxy−5yx2+7x2y–xyx=5x2y
գ) a + (b − (b − a))=2a
ե) 12ab(a2 + b)−3a2b(4a + 2b)=12ab2-6(ab)2
227. Գրե՛ք միանդամի և բազմանդամի արտադրյալի տեսքով.
ա) 25a2+31ab=a(25a+31b)
գ) 19xy3+5x2y−4xyy2=xy(19y2+5x-4y)
ե) 28x3b2+14b5x−12x2b3=xb(28x2b+14b4-12xb2)
1. Նախադասությունների միտքն արտահայտի՛ր այլ կերպ՝ ընդգծված բառերը փոխարինելով ուրիշներով:
Թանգարանում սրահներից յուրաքանչյուրում ցուցադրվող վաթսուն առարկա կա:
Թանգարանի ամեն սրահում վաթսունական առարկա կա։
Դպրոցի բոլոր դասարաններում տասնհինգական սեղան է դրված:
Դպրոցի յուրաքանչյուր դասարանում դրված է տասնհինգ սեղան։
Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է:
Երամներում տանսհինգական կռունկ է։
Այդտեղ յուրաքանչյուր գետ երեք վտակ ունի:
Այդտեղ գետերը երեքական վտակ ունեն։
Շենքերի նկուղները երկուական ելք ունեն՝ հիմնական և վթարային:
Շենքերի ամեն նկուղը ունի երկու ելք` հիմնական և վթարային:
Տղաներին հազարական դրամով պարգևատրեցին:
Յուրաքանչյուր տղայի պարգևատրեցին հազար դրամ։
2. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:
ա) Օրվա մեջ քսան սիգարետներ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր
տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:
Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:
բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի:
Իրար ետևից յոթանասունհինգ բառեր թելադրվեց:
Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող են անցել:
Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:
Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:
Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:
Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:


«… Եթե այսօր Հայաստանի թանգարանը հպարտանում է իր մի քանի կտավներով,
որոնք եվրոպական դպրոցներին են պատկանում, և Կորկանովի ու Ազգագրական Ընկերության հավաքածուներով, այդ բոլորի համար բացառապես պարտք են Հովհաննես Թումանյանի գործադրած ջանքերին:
1921 թ. Վրաստանի խորհրդայնացման առաջին օրվանից Թումանյանը մի կողմ կանչեց «Հայարտան» մի քանի վստահելի անդամների և ասաց.
— Էս անիրավները հայ ժողովրդին պիտի թալանեն թուրքերից էլ վատ: Ջահնամը-գոռը, հայ հարուստի փողն ու տունը թող առնեն, և նրանք արժանի են էդ վերաբերմունքին: Բայց պետք է աշխատել փրկել գեղարվեստական արժեքները: Դե, ձեզ տեսնեմ, ղոչաղներ, փնտրեք, գտեք, թե ուր ինչ կա և ինձ լուր տվեք: Մնացածը իմ գիտնալիքն է:
Եվ, իսկապես, Հովհաննեսը դարձավ նշանավոր քոնթրաբանդիստ ու գիշերով փախցնել տվեց Մանթաշևի, Մելիք-Ազարյանի, Միլովի և Պողարջյանի տներում գտնված արժեքավոր նկարները: Բայց իրերը փախցնելը քիչ էր, պետք էր դրանք փոխադրել Խորհրդային Հայաստան: Իսկ դա գրեթե անկարելի էր: Վրացիները Սադախլու կայարանում խուզարկում էին առանց բացառության բոլոր ճամփորդներին, թեկուզ նա լիներ Հայաստանի Ժողկոմխորհի նախագահը:
Այդ ժամանակ արդեն Ալեքսանդր Մյասնիկյանը եկել էր Կովկաս: Լինելով Հայաստանի կառավարության նախագահը, նա միևնույն ժամանակ կովկասյան Կարմիր բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամ էր, և այդ վերջին հանգամանքի շնորհիվ նրա գնացքը խուզարկվելու վտանգից զերծ էր: Ու երբ այդ պարագան իմացավ Թումանյանը, դիմեց Մյասնիկյանին, որպեսզի այդ իրերը փոխադրեն Հայաստան: Մյասնիկյանը ոչ միայն համաձայնեց, այլև իր ավտոմեքենաներից մեկը դրեց Թումանյանի տրամադրության տակ, քանի որ այդ մեքենան էլ անձռենմխելի էր, որովհետև իր վրա կրում էր զինվորական խորհրդի զինանշանն ու դրոշը…»:
Հատված 1937 թ. հրապարակված «Մոտավոր անցյալեն» հուշագրությունից, որի հեղինակը ներկայանում է «Էջմիածինեցի» կեղծանունով:
217. Արտադրյալը գրե՛ք կատարյալ տեսքով.
ա) b2⋅b5⋅b2=b9
բ) a⋅a2⋅a3⋅a4⋅a5=a15
գ) xxy ⋅ yzz ⋅ zxx=x4y2z3
դ) 4s2⋅(−5)ts⋅r2t2s=-20s4r2t3
218. Աստղանիշը փոխարինե՛ք միանդամով, որպեսզի ստացվի նույնություն.
ա) 5x2y ⋅ * = 12x3y3
5x2y ⋅ 12/5xy2 = 12x3y3
բ) −3a3b2 ⋅ * =15a7b2c
−3a3b2 ⋅ -5a4c =15a7b2c
գ) −22a2c3⋅3/11a2c = *
−22a2c3⋅3/11a2c = -6a4c4
դ) −32x2b5c⋅*=8x3b5c4
−32x2b5c⋅ -1/4xc3=8x3b5c4
ե) * ⋅ 3a2b5=−12a3b5
-4a ⋅ 3a2b5=−12a3b5
զ) * ⋅ 13c3d2 = 39c5d3
3c2d ⋅ 13c3d2 = 39c5d3
219. Հաշվե՛ք հարմար եղանակով.
ա) 36 – 720=9
բ) 73 − 5 ⋅ 49=101
գ) 150 ⋅ 7 − 122 ⋅ 7=42
դ) 64 − 3 ⋅ 25=-32
220. Բարձրացրե՛ք աստիճան և գրե՛ք կատարյալ տեսքով.
ա) (ab)3=a3b3
բ) (2xyz)4=16x4y4z4
գ) (3a2b)2=9a4b2
դ) (−x2t)3=-x6t3
ե) (5a3x4b)3=125a9x12b3
զ) (−7n2m3)2=49n4m6
221. Արտադրյալը բերե՛ք կատարյալ տեսքի.
ա) (2x2z)3 ⋅ 3xy2=24x7z3y2
բ) (−4a2d)2 ⋅ (3bc)2=144a4d2b2c2
գ) (5c3d2)2 ⋅ (−3ad3)=-75c6d7a
դ) ( 2/3x2y)3 ⋅ (4.5yz2)2=6x6y4z4
Խնդիրների լուծումներ։
Վ․ի Լուկաշիկի խնդրագրքից էջ 35, 275-285 խնդիրները։
m1-
m2-
m3-
m4-
m5-