Ածական

1.  Կազմի՛ր տրված ածականների գերադրական աստիճանը՝ վճիտ, շքեղ, չար, բարձր, թանկ, քաղցր, ուժեղ,  տաք, խոշոր, ազնիվ:

վճիտ — ամենավճիտ,

շքեղ — ամենաշքեղ,

չար — ամենաչար,

բարձր — ամենաբարձր,

թանկ — ամենաթանկ,

քաղցր — ամենաքաղցր, 

ուժեղ — ամենաուժեղ,  

տաք — ամենատաք, 

խոշոր — ամենախոշոր, 

ազնիվ — ամենաազնիվ:

2. Առանձնացրո՛ւ որակական և հարաբերական ածականները: Փայտե, մարդկային, արդար, շռայլ, խիզախ, լեռնային, մայրական, ամուր, բարձր, գեղեցիկ, շքեղ:

Որակական — արդար, շռայլ, խիզախ, ամուր, բարձր, գեղեցիկ, շքեղ

Հարաբերական — մարդկային, փայտե, մայրական, լեռնային

3. Գտի՛ր սխալ բառերը՝ լավագույն, գեղեցկագույն, ամենալավ, ամենաճիշտ, ամենալավագույն, ամենամեծագույն, վարդագույն:

4. Կազմի՛ր տվյալ ածականների բաղդատական և գերադրական աստիճանները՝ փարթամ, ծանր, խոշոր: 

Բաղդատական — ամենափարթամ, ամենածանր, ամենախոշոր։

Գերադրական — ամենափարթամ, ամենածանր, ամենախոշոր։

5.Գրել տրված բառերի հոլովումները:

Աղջիկ, քաղաք, սեր, ձի, գարուն, կին, օր, մահ, հայր, մայր, գինի, տուն, անուն, գյուղ, ձուկ:

Արտաքին — աղջիկ, քաղաք, ձի, գարուն, կին, օր, մահ, գինու, տան, անուն, ձուկ

Ներքին — սեր, հայր, մայր, գյուղ,

Կարդա՛ 

Ածականի տեսակները

Ածականները լինում են երկու տեսակ՝ որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ այնպիսի հատկանշի, որը հատուկ է տվյալ առարկային՝ անկախ ուրիշ առարկաներից: Օրինակ՝ պղտոր գետ, կանաչ տերև:

Որակական ածականները կարող  են արտահայտել նաև գործողության հատկանիշ: Օրինակ՝ բարձր գնահատել, խիզախ մարտնչել:

Որակական ածականների արտահայտած հատկությունները համեմատելի են, օրինակ՝ Արաքսն ավելի մեծ գետ է , քան Հրազդանը:

Հարաբերական ածականներն արտահայտում են մեկ առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ, օրինակ՝ փայտե ձի, լեռնային օդ:

Հարաբերական դերանունները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ:

Որակական ածականի համեմատության աստիճաններ

Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական: 

Դրական աստիճանը ածականի սովորական ձևն է:

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս տվյալ առարկայի առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի հատկության համեմատ: Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով պակաս, քիչ, նվազ, ավելի բառերը: Օրինակ՝ Սրանից ավելի գեղեցիկ անկյուն չես չէի կարող պատկերացնել:

Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից: Կազմվում է ամենա-, ագույն, ամենից ածանցների միջոցով: Օրինակ՝ ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն:

Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ՝ օրինակ՝ ամայի, խուլ, բոբիկ և այլն: