Նյութի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները

Քիմիական բանաձևերից օգտվելով՝ կարելի է հաշվել նյութի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:

Զանգվածային բաժինը նշանակվում է « (օմեգա) հունական տառով:

Զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե տարրի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի որ մասն է կազմում:

որտեղ w տարրի զանգվածային բաժինն է, Ar — տարրի հարաբերական ատոմային զանգվածը,

a–ն՝ տարրի ատոմների թիվը նյութի մոլեկուլում,

Mr–ը՝ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:

Զանգվածային բաժինն արտահայտվում է հասարակ տոկոսներով։

Օրինակ’ հաշվենք ջրի մոլեկուլում տարրերի զանգվածային բաժինները: Քիմիական բանաձևից օգտվելով՝ որոշում ենք ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածը.

Պատասխանը տոկոսներով արտահայտելու նպատակով ստացած թիվը բազմապատկում ենք 100–ով.