Рубрика: Գրականություն 9

Հովհաննես Թումանյան Եվ սիրտ, և կամք, և միտք

Երբ այս տեսանյութը նայելիս ես պատկերացնում էի, թե ինչ էր կատարվու Հովհաննես Թումանյանի հետ։ Ես իմացա, որ Հովհաննես Թումանյանը շատ րոմանտիկ մարդ էր եղել և լիքը սիրո մասին բանաստեղծություն է գրել։ Նրա նախնիները եղել են զինվորականներ և այդպես Հովհաննես Թումանյանի մեջ այդ զինվորական զգացողությունները տպավորվել են իր վրա։ Նա նաև երզաների շնորհիվ կարողացել է իմանալ, թե ինչ է լինելու մի քանի րոպե հետո։ Այն ժամանակներում կար մի խումբ, որտեղ եղել թաթարներ և թուրքեր։ Այդ խումբը հարձակվում էր քաղաքների վրա Օրինակ․ Թիֆլիսի, Երևանի և այլ քաղաքներ։ Եվ 1905 թվականին հարձակվել էին Գյումրիի վրա։ Հովհաննես Թումանյանը հավաքելով զինվորականներին, սպանել է այդ խմբին և համարվել է հերոս։ Երբ 1920 թվականներ այդ ժամանակ Հովհաննեսը ծանր վիճակում էր գտնվում և նրան տարան Թիֆլիսի հիվանդանոցներից մեկում և հետո տարան Մոսկվայի հիվանդանոցներից մեկը և այտեղ նա մահանում է։

Рубрика: Ֆիզիկա-աստղագիտություն

Արեգակնային համակարգ

Այժմ փորձենք ավելի մանրամասն ուսումնասիրել Արեգակնային համակարգի կարևոր մարմինները:

Արեգակ (մեկ անգամ կրկին վերհիշենք, արդեն խոսել ենք նախորդ դասին) — Արեգակնային համակարգի միակ աստղն է, որը գտնվում է համակարգի կենտրոնում։ Այն գրեթե կատարյալ գնդաձև մարմին է, ունի 1.392.000 կմ տրամագիծ (մոտ 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից), իսկ զանգվածը կազմում է ողջ համակարգի 99,86%-ը։

Ըստ դասակարգման՝ Արեգակը պատկանում է G կարգի G2V աստղերի տեսակին և կոչվում է դեղին թզուկ։ Ծիր Կաթին գալակտիկայում կա շուրջ 100 միլիարդ տարբեր տեսակի ու մեծության աստղ:

Արեգակը Երկրից գտնվում է մոտ 150 միլիոն կմ հեռավոիության վրա։ Մակերևույթի ջերմաստիճանը մոտ 6000°C է:

Արեգակի ներսում տեղի են ունենում միջուկային ռեակցիաներ՝ ջրածնից վերածվում է հելումի, որի հետևանքով անջատվում է մեծ քանակությամբ էներգիա ջերմության ու լույսի տեսքով:

Գիտնականների կարծիքով՝ Արեգակը մոտ 4,75 միլիարդ տարեկան է։ Իսկ Արեգակի նման ստղերի կյանքի տևողությունը մոտ 10 մլրդ տարի է։

Արեգակը էներգիայի հիմնական աղբյուրն է Երկրի համար, որի շնորհիվ Երկրի վրա գոյություն ունի կյանք:

Արեգակի լույսը լիալուսնի լույսից ուժեղ է մոտ 437 հազար անգամ, ինչի պատճառով էլ ցերեկով չի կարելի նայել Արեգակին, հատկապես՝ հեռադիտակով կամ աստղադիտակով։

Այժմ փորձենք անդրադառնալ Արեգակնային համակարգի հիմնական մարմինների առանձնահատկություններին:

Մերկուրի — Մերկուրին 2006թ. հետո համարվում է Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակը։ Տրամագիծը 4879 կմ է (Լուսնից մի փոքր է մեծ), իսկ Արեգակի շուրջ պտտվում է 88 երկրային օրում, իսկ սեփական առանցքի շուրջ՝ 58 երկրային օրում։ Չափսերով Երկրից մոտ 3 անգամ փոքր է, իսկ զանգվածով՝ 18 անգամ։

Արեգակին մոտ գտնվելու պատճառով Մերկուրիի մակերևույթի ջերմաստիճանը տատանվում է -180°C-ից մինչև +430°C։

Մինչ օրս չի հայտնաբերվել Մերկուրիի որևէ բնական արբանյակ։

Մերկուրիի մակերևույթը, Լուսնի նման ծածկված է խառնարաններով, հարթավայրերով, որոնցից 3 խառնարան կրում է հայ գործիչների անուններ՝ Սայաթ-Նովա, նկաչիչ Հակոբ Հովնաթանյան և ճարտարապետ Սինան, իսկ հարթավայրերից մեկը անվանվել է հայոց Տիր աստծո անունով։

Վեներա — Վեներան Արեգակից ու Լուսնից հետո պայծառությամբ երրորդ երկնային մարմինն է երկնակամարում։

Վեներան ամենատաք մոլորակն է, մակերևույթի ջերմաստիճանը հասնում է մինչև 500°C-ի։ Վեներայի մթնոլորտում առաջացող հզոր ջերմոցային էֆեկտը բարձրացնում է մոլորակի ջերմաստիճանը։ Ունի շատ թանձր մթնոլորտ, որը կազմված է հիմնականում ածխաթթու գազից և 92 անգամ խիտ է Երկրի մթնոլորտից։

Վեներան Արեգակի շուրջ պտտվում է 225 երկրային օրում, իսկ սեփական առանցքի շուրջ՝ 243 օրում։ Այսինքն՝ մոլորակի մեկ օրն ավելի երկար է, քան մեկ տարին։

Քանի որ մոլորակն իր առանցքի շուրջ պտտվում է մյուս մոլորակների պտտմանը հակառակ, նրա վրա Արեգակը ծագում է արևմուտքում ու մայր մտնում արևելքում։

Երկիր — Երկիրն Արեգակի շուրջ պտտվող երրորդ մոլորակն է, մեծությամբ՝ հինգերորդը: Ներքին մոլորակների մեջ ամենախոշորն է ու ամենախիտը: Տրամագիծը 12.700 կմ է: Ունի մեկ բնական արբանյակ՝ Լուսինը:

Երկիրը պտտվում է Արեգակի որոշակի ձգված ուղեծրով։ Տարվա եղանակների փոփոխությունը պայմանավորված է ոչ թե Արեգակի ու Երկրի միջև եղած հեռավորության փոփոխությամբ, այլ Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ Երկրի առանցքի թեքությամբ։

Երկիրը, որպես մոլորակ, մի շարք առումներով եզակի է: Երկիրը հայտնի միակ տիեզերական մարմինն է, որի վրա կան կենդանի օրգանիզմներ:

Մարս — Մարսն Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակներից է, մեծ է միայն Մերկուրիից: Զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10.7%-ը:

Երկրից դիտելիս այն երևում է որպես փոքրիկ կարմիր կետ, դրա համար նաև կոչվում է Կարմիր մոլորակ: Ունի երկու արբանյակ, որոնք շատ փոքր են ու համեմատելի չեն Լուսնի հետ, կարելի է ասել անկանոն ձևի փոքրիկ երկնաքարեր են:

Արեգակի շուրջ մեկ լրիվ պտույտը կատարում է 687 երկնային օրում, մեկ օրը Մարսի վրա տևում է 37 րոպեով ավելի երկար, քան Երկրի վրա:

Մարսի վրա նույնպես կան մայրցամաքներ ու ծովեր, որոնցում բացակայում է ջուրը: Սառած վիճակում ջուր գոյություն ունի միայն բևեռներում:

Մարսի վրա է գտնվում Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը՝ Օլիմպոսը, որն ունի 21 կմ բարձրություն:

Աստերոիդների գոտի — Մարսի ու Յուպիտերի ուղեծրերի միջև գտնվում է աստերոիդների գոտին, որը տարբեր չափերի մարմինների խմբավորում է:

Ուսումնասիրված աստերոիդների մեծ մասը կուտակված է Մարսի ու Յուպիտերի միջև, որի համար էլ այս գոտին կոչվում է աստերոիդների գլխավոր գոտի:

Մարմինները հիմնականում ունեն անկանոն ձև, կոչվում են աստերոիդներ կամ գաճաճ մոլորակներ:  Արեգակնային համակարգում հայտնաբերվել են մոտ 100 միլիոն մարմիններ, որոնք կարող են լինել աստերոիդներ: Դրանցից 700 հազարն ուսումնասիրված է, իսկ մոտ 20 հազարն ունի անվանում: Բազմաթիվ աստերոիդներ ստացել են հայկական անվանումներ, քանի որ հայտնաբերվել են հայ աստղագետների կողմից:

Յուպիտեր — Յուպիտերն Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է, Արեգակից ունեցած հեռավորությամբ հինգերորդն է, զանգվածը 1000 անգամ փոքր է Արեգակի զանգվածից, սակայն 2.5 անգամ մեծ է մնացած բոլոր մոլորակների ընդհանուր զանգվածից:

Գիշերային երկնքում Յուպիտերը մեծությամբ երրորդ պայծառ մարմինն է՝ Լուսնից ու Վեներայից հետո: Յուպիտերը չափսերով 11 անգամ մեծ է Երկրից, իսկ զանգվածով՝ 318 անգամ:

Գազային հսկա լինելու պատճառով Յուպիտերը չունի կարծր մակերևույթ և հնարավոր չէ վայրէջք կատարել նրա վրա:

Մոլորակի հետազոտությունները կատարվում են Երկրի վրա գտնվող և ուղեծրում գործող աստղադիտակներով:

Մոլորակի վրա տեղի են ունենում մի շարք մթնոլորտային երևույթներ, մրրիկներ, կայծակներ ու բևեռափայլեր: Մթնոլորտի յուրօրինակ առանձնահատկություն է Մեծ Կարմիր բիծը, որը հսկայական պտտահողմ է, տրամագիծը հավասար է Երկիր տրամագծին: Իր գոյության ընթացքում բիծը մի քանի անգամ ճանապարհորդել է մոլորակի մակերևույթի վրայով:

Արեգակի շուրջ պտտվում է մոտ 11 տարում (4332 օրում), սեփական առանցքի շուրջը՝ մոտ 10 ժամում: Յուպիտերն իր սեփական առանցքի շուրջ պտտվում է բոլոր մոլորակնրից ավելի արագ:

Յուպիտերն ունի 67 արբանյակ, որոնցից շուրջ 50 արբանյակներ ունեն մինչև 10 կմ մեծություն և հայտնաբերվել են վերջին մեկ ու կես տասնամյակում: Իսկ ամենամոտ չորս արբանյակները հայտնաբերել է Գալիլեո Գալիլեյը՝ 17-րդ դարում, որոնց խմբավորումն անվանում են Գալիլեյան արբանյակներ:

Սատուրն — Սատուրնը մեծությամբ երկրորդն է Արեգակնային համակարգում և ունի ամենամեծ սեղմվածությունը:

Արեգակի շուրջ պտտվում է 29.5 տարում (10759 օրում), իսկ սեփական առանցքի շուրջ պտտվում է մոտ 10.5 ժամում: Մոլորակի տարբեր մասեր տարբեր արագությամբ են պտտվում:

Սատուրնը գազային հսկա է և միակ մոլորակն է, որի միջին խտությունն ավելի փոքր է ջրի խտությունից: Նրա խտությունը Երկրի խտությունից երեք անգամ փոքր է:

Չնայած մոլորակի քիմիական կազմության մասին հստակ որևէ տեղեկություն չկա, գիտնականները կարծում են, որ Սատուրնը նման է Յուպիտորին: Չունի պինդ  մակերևույթ և ծածկված է ամպերի խիտ թաղանթով, որոնք թույլ չեն տալիս տեսնել մոլորակի մակերևույթը:

Թերևս Սատուրնի գլխավոր առանձնահատկությունը նրա օղակներն են, որոնք ավելի վառ են լուսավորված, քան ինքը՝ մոլորակը:

Վերջին տվյալներով Սատուրնի արբանյակների թիվը հասնում է 62-ի, որոնցից 53-ն ունեն պաշտոնական անվանում:

Ուրան — Ուրանն Արեգակնային համակարգի՝ Արեգակից ունեցած հեռավորությամբ 7-րդ, տրամագծի մեծությամբ՝ երրորդ և զանգվածով՝ չորրորդ մոլորակն է: Երկրից ծանր է 14 անգամ, չափերով զիջում է միայն Սատուրնին ու Յուպիտերին:

Ուրանն աստղադիտակի  միջոցով հայտնաբերված առաջին մոլորակն է: Անզեն աչքով երբեմն տեսանելի է Երկրից, սակայն դիտողները նրան աղոտ  աստղ են համարել:

Արեգակի շուրջ պտտվում է 84 երկրային տարում, իսկ սեփական առանցքի շուրջ՝ մոտ 17 ժամում: Ուրանը համարվում է գազային հսկա, սակայն, ի տարբերություն այն երկու գազային հսկաների, Ուրանի մթնոլորտում կան որոշ սառույցների հետքեր: Այդ պատճառով գիտնականներն Ուրանն ու Նեպտունը համարում են սառցե հսկաներ:

Ուրանն Արեգակնային համակարգի մոլորակների մեջ ունի ամենասառը մթնոլորտը: Նրա մակերևույթին գրանցվում է –224 °C ցուրտ: Ուրանն ավելի սառն է, քան Նեպտունը:

Մյուս գազաըին հսկաների նման, Ուրանը նույնպես ունի օղակային համակարգ: Ներկայումս հայտնի է Ուրանի 13 օղակ, մինչ օրս հայտնաբերվել է 27 արբանյակ:

Նեպտուն — Նեպտունն Արեգակնային համակարգի ամենահեռու մոլորակն է:

Տրամագծի մեծությամբ զիջում է Ուրանին, սակայն զանգվածով ավել է նրանից:

Արեգակի շուրջը պտտվում է 164.8 տարում, իսկ սեփական առանցքի շուրջը՝ 16 ժամում:

Քանի որ Նեպտունը չունի պինդ մակերևույթ, նրա մթնոլորտի տարբեր հատվածներն առանցքի շուրջ պտտվում են տարբեր ժամանակամիջոցներում:

Նեպտունի կազմվածքը նման է Ուրանին, մակերևույթի ջորմաստիճանը իջնում է մինչև -200°C:

Արեգակնային համակարգի մոլորակների մեջ ամենահզոր քամիները, որոնց արագությունը կարող է հասնել 2100 կմ/ժ-ի, Նեպտունի մթնոլորտում են:

Նեպտունը գազային մյուս հսկաների նման ունի օղակների համակարգ, որը շատ թույլ է արտահայտված և ներառում է 5 օղակներ, որոնք կոչվել են Նեպտունն ուսումնասիրած աստղագետների պատվին: Նեպտունն ունի 14 արբանյակ:

Կոյպերի գոտի, Ցրված սկավառակ, Օորտի ամպ — Կոյպերի գոտին, Ցրված սկավառակն ու Օորտի ամպը Արեգակնային համակարգի ամենահեռավոր շրջաններն են:

Կոյպերի գոտին սկսվում է անմիջապես Նեպտունի ուղեծրից և ձգվում է շուրջ 4 մլրդ կմ: Նման է աստերոիդների գոտուն, սակայն մոտ 20 անգամ ավելի լայն է և ունի մինչև 200 անգամ ավելի մեծ զանգված, բաղկացած է հիմնականում փոքր մարմիններից: Այս գոտում կան երեք գաճաճ մոլորակներ՝ Պլուտոնը, Հաումեան և Մակեմակեն, հայտնաբերվել են նաև մոտ 1000 կմ տրամագծով մի շարք տձև կամ գնդաձև փոքր մարմիններ:

Ցրված սկավառակի ծագումն անհայտ է, նրա տարածքը մասամբ համընկնում է Կոյպերի գոտու եզրերին: Եթե Կոյպերի գոտին տափակ և կլոր տեսք ունի, ապա Ցրված սկավառակն անկանոն միջավայր է:

Օորտի ամպն Արեգակնային համակարգի սահմանային շրջանն է: Սա ենթադրյալ տարածք է, սակայն կան փաստեր, որոնք ապացուցում են նրա գոյությունը:

Աստղագետների կարծիքով՝ Օորտի ամպը երկարատև պարբերականությամբ գիսավորների առաջացման օջախն է:

Ըստ աստղագետների, Օորտի ամպի մարմիններն առաջացել են Արեգակի մոտակայքում և գազային հսկաների ձգողության ազդեցությամբ ցրվել են հեռավոր Տիեզերք:

Рубрика: Գրականություն 9

Երանի ես․․․

(շարադրություն)

Բոլոր մարդկանց նման ես էլ շատ երազանքներ ունեմ, բայց միշտ չէ, որ դրանք հնարավոր է իրականացնել։ Կան երազանքներ, որոնք մարդու ուժերից վեր են։ Այդ ժամանակ ուզում եմ դառնալ հեքիաթի հերոս, որը կախարդական փայտիկ ունի։ Ես դրանով կկարողանամ հրաշքներ գործել։ Առաջինը մարդկանց կդարձնեմ ավելի բարի ու հոգատար, կվերացնեմ բոլոր տեսակի պատերազմները, արհավիրքները ու դժբախտությունները։ Երկրագունը կդարձնեի ավելի գեղեցիկ ու մաքուր։ Ամուր կպահեմ ու կպաշտպանեմ հայրենիքս ու ընտանիքիս։ Երանի ես կարողանայի իրականացնել իմ երազանքները։

Рубрика: Հանրահաշիվ

Դասարանական առաջադրանքներ՝  210-ա,գ,ե; 212-ա,գ,ե; 213-ա,գ,ե; 214-ա,գ,ե; 216-ա,գ,ե

210. Արտահայտությունը գրե՛ք միանդամի տեսքով.

ա) 3ax + 5ax=8ax

գ) 12a ​b2 − 5a ​b2=7ab2

ե) bbc − 12bcb + b5bc=b2c-12b2c+5b2c=-6b2c

212. Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

ա) a2, երբ a = 4, −5,  0.5,  ​3/4

42=16

-52=25

0.52=0.25

3/42=1

գ) x5, երբ x = 2,  5,  1/2,

25=32

55=3125

1/25=1

213. Միանդամը բերե՛ք կատարյալ տեսքի.

ա) 2/5aaabbc2=2/5a3b2c2

գ) x8xy5y=40(xy)2

ե) 5=5

է) 1aab=1a2b

214. Ներկայացրե՛ք աստիճանի տեսքով.

ա) a2 ⋅ ​a5=a10

գ) 53⋅57=510

ե) (−x ​​)3⋅(−x ​​)5=-x8

է) 3n ⋅ 3n+1=3n+1

216. Աստղանիշի փոխարեն գրե՛ք b միանդամ, որպեսզի ստացվի նույնություն.

ա) * ⋅ ​b3=​b7

b7-b3=b4

b4 ⋅ ​b3=​b7

գ) * ⋅ b =b5

b5:b=b4

b4 ⋅ b =b5

ե) bn ⋅ * = bn+1

bn+1:bn=b1

bn ⋅ b1 = bn+1