Рубрика: Գրականություն 9

Լրացուցիչ աշխատանք

Կարդա՛  ,,Մթնշաղի անուրջներ, շարքի բանաստեղծությունները, առանձնացրո՛ւ քեզ դուր եկածները, գրի՛ր , թե ինչի մասին են, ինչ զգացումներ են արտահայտում։ 

Ինձ ամենաշատը դուր են եկել Տխրություն և Էստոնական երգ բանաստեղծությունները:

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Այս ստեղծագործությունը ներկայացնում էր Վահան Տերյանի երզաներից մեկի մասին։ Այս բանաստեղծության մեջ նկարագրված է հանգստութուն և մենակություն։

ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։

Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։

Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…

Այս ստեղծագործությունը ներկայացնում էր Վահան Տերյանի կարոտը, մեծ սերը իր սիրած աղջկա հանդեպ։ Նա այնքան է սիրում իր աղջկան, որ կոչ է անում աշխարհից, մարդկանցից հոգնելու դեպքում վերադառնալ իր մոտ։

Рубрика: Հայոց լեզու 9

Հայոց լեզու

1․Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են
գործածվում:

Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ:
Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:
Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին
դարձավ:
Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:
Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:
Միայն մի քաղաքում՝ Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:

2. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են
հոգնակի թվով գործածվում:

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:
Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին:
Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:
Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց:
Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին: